https://arm.sputniknews.ru/20220530/albaniajum-sksvel-e-evrvopaji-tsanramarti-arajnutjuny-hhn-nerkajacvats-e-13-marzikvov-42619041.html
Ալբանիայում սկսվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը. ՀՀ–ն ներկայացված է 13 մարզիկով
Ալբանիայում սկսվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը. ՀՀ–ն ներկայացված է 13 մարզիկով
Sputnik Արմենիա
Առաջինը մրցահարթակ դուրս եկած Իզաբելլա Յայլյանը 197 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T17:52+0400
2022-05-30T17:52+0400
2022-05-30T17:57+0400
ծանրամարտ
եվրոպա
ալբանիա
մարզիկ
հռիփսիմե խուրշուդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27150857_0:77:1600:977_1920x0_80_0_0_7efb87807b5ce40b87619843b9e1cbd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 29-ին մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի 13 ներկայացուցիչ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Առաջինը մրցահարթակ է դուրս եկել և մեդալների համար պայքարել Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) Յայլյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են ևս 8 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումԿանանց հավաքականի կազմում էլ ևս 2 մարզիկ են ընդգրկված՝ Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):Առաջնության մեկնարկի նախօրեին տեղի է ունեցել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա ներկայացրել է Երևանում 2023 թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները:
եվրոպա
ալբանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27150857_98:0:1502:1053_1920x0_80_0_0_a773a7f146e69a707c6f23f9053df284.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, եվրոպա, ալբանիա, մարզիկ, հռիփսիմե խուրշուդյան
ծանրամարտ, եվրոպա, ալբանիա, մարզիկ, հռիփսիմե խուրշուդյան
Ալբանիայում սկսվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը. ՀՀ–ն ներկայացված է 13 մարզիկով
17:52 30.05.2022 (Թարմացված է: 17:57 30.05.2022) Առաջինը մրցահարթակ դուրս եկած Իզաբելլա Յայլյանը 197 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 29-ին մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի 13 ներկայացուցիչ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Առաջինը մրցահարթակ է դուրս եկել և մեդալների համար պայքարել Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) Յայլյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
«Հայաստանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ներկայացուցիչներ կունենա նաև հունիսի 1-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են ևս 8 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):
Կանանց հավաքականի կազմում էլ ևս 2 մարզիկ են ընդգրկված՝ Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Առաջնության մեկնարկի նախօրեին տեղի է ունեցել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա ներկայացրել է Երևանում 2023 թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները: