https://arm.sputniknews.ru/20220530/adrbejany-patrast-che-arzhanapativ-havasar-pajmannervov-khaghaghutjan-beglarjan-42624601.html
Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության. Բեգլարյան
Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության. Բեգլարյան
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին, ինչպես... 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T20:25+0400
2022-05-30T20:25+0400
2022-05-30T20:38+0400
ռադիո
պոդկաստ
արտակ բեգլարյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1e/42626417_0:0:1601:901_1920x0_80_0_0_6e1c3bdaf077fd0c71966105608c7e13.jpg
Բեգլարյան. Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության
Sputnik Արմենիա
Բեգլարյան. Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության
Արցախի բոլոր քաղաքացիներն իրենց երկրի ապագայի վերաբերյալ ունեն հստակ կարմիր գծեր ու նպատակներ, որոնք պետք է ձևավորեն համազգային օրակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին։Նա նշել է, որ ԱԺ-ն ՀՀ իշխանություններին ներկայացրել է կոնկրետ դիրքորոշում, ինչը պետք է հաշվի առնել միջազգային գործընկերների հետ շփումների ու հնարավոր բանակցությունների ժամանակ։Իսկ անդրադառնալով ՀՀ ղեկավարության կողմից խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին` Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ։«Նույնիսկ մի կողմ դնելով Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն, նույնիսկ այդ պարագայում հարցը քննարկելով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների համատեքստում` ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն ընտրել է ագրեսիվ ռազմավարություն, ինչի մասին Ալիևն անընդհատ հայտարարում է։ Ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնալիքներ է տեղում և ռազմական սադրանքներ իրականացնում, այլև շարունակաբար իր հասարակությանը պատրաստում է հնարավոր այլ պատերազմների, հետևաբար, այս պայմաններում բավական լուրջ կերպով վտանգված են կայունությունն ու խաղաղությունը մեր ամբողջ տարածաշրջանում»,- պարզաբանեց Բեգլարյանը։Նրա խոսքով` Արցախի հանդեպ պաշտոնական Բաքվի կողմից նույնպես շարունակվում է ատելության քարոզը, ինչպես նաև շարունակվում են Արցախը բոլոր հնարավոր միջոցներով հայաթափելու ջանքերը, ուստի, այս ամենից պետք է արվեն ճիշտ հետևություններ, որպեսզի չտրվենք լրացուցիչ ճնշումներին կամ կարճաժամկետ խաբկանքներին ու գայթակղություններին` նույնիսկ հաշվի առնելով հայ ժողովրդի ներկայիս խոցելի վիճակը։ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Իլհամ ԱլիևինՀիշեցնենք` Ադրբեջանի նախագահը մայիսի 27-ին Կովսականում (Զանգելան) հայտարարել է, թե Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ։ Ալիևը շեշտել է, թե «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցել է դա։ Նա հավելել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1e/42626417_84:0:1505:1066_1920x0_80_0_0_d6e6082b1bbe9137d92c3ee6cb63fc0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, արտակ բեգլարյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, իլհամ ալիև, аудио
պոդկաստ, արտակ բեգլարյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, իլհամ ալիև, аудио
Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության. Բեգլարյան
20:25 30.05.2022 (Թարմացված է: 20:38 30.05.2022) Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին, ինչպես նաև խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը:
Արցախի բոլոր քաղաքացիներն իրենց երկրի ապագայի վերաբերյալ ունեն հստակ կարմիր գծեր ու նպատակներ, որոնք պետք է ձևավորեն համազգային օրակարգ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին։
Նա նշել է, որ ԱԺ-ն ՀՀ իշխանություններին ներկայացրել է կոնկրետ դիրքորոշում, ինչը պետք է հաշվի առնել միջազգային գործընկերների հետ շփումների ու հնարավոր բանակցությունների ժամանակ։
«Այդ հայտարարություններից հետո միջազգային գործընկերների հետ շփումներում առնվազն հղում է արվել Արցախի դիրքորոշմանը։ Նաև ՀՀ ղեկավարության հրապարակային հայտարարություններն արցախահայության կարծիքը մշտապես հաշվի առնելու վերաբերյալ վկայում են, որ Արցախի ԱԺ-ի ու ԱՀ նախագահի հայտարարությունները հաշվի են առնվում, և արդեն ձևավորվում է Արցախի ու Հայաստանի ղեկավարների կողմից հարցերը քննարկելու, դիրքորոշումները ընդհանուր ջանքերով ներդաշնակեցնելու ավանդույթ, որպեսզի հնարավոր լինի հանդես գալ մեկ միասնական ռազմավարությամբ»,- ասել է Արցախի Հանրապետության պետնախարարը։
Իսկ անդրադառնալով ՀՀ ղեկավարության կողմից խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին` Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ։
«Նույնիսկ մի կողմ դնելով Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն, նույնիսկ այդ պարագայում հարցը քննարկելով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների համատեքստում` ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն ընտրել է ագրեսիվ ռազմավարություն, ինչի մասին Ալիևն անընդհատ հայտարարում է։ Ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնալիքներ է տեղում և ռազմական սադրանքներ իրականացնում, այլև շարունակաբար իր հասարակությանը պատրաստում է հնարավոր այլ պատերազմների, հետևաբար, այս պայմաններում բավական լուրջ կերպով վտանգված են կայունությունն ու խաղաղությունը մեր ամբողջ տարածաշրջանում»,- պարզաբանեց Բեգլարյանը։
Նրա խոսքով` Արցախի հանդեպ պաշտոնական Բաքվի կողմից նույնպես շարունակվում է ատելության քարոզը, ինչպես նաև շարունակվում են Արցախը բոլոր հնարավոր միջոցներով հայաթափելու ջանքերը, ուստի, այս ամենից պետք է արվեն ճիշտ հետևություններ, որպեսզի չտրվենք լրացուցիչ ճնշումներին կամ կարճաժամկետ խաբկանքներին ու գայթակղություններին` նույնիսկ հաշվի առնելով հայ ժողովրդի ներկայիս խոցելի վիճակը։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահը մայիսի 27-ին Կովսականում (Զանգելան) հայտարարել է, թե Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ։ Ալիևը շեշտել է, թե «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցել է դա։ Նա հավելել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։