00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքի հետ գնալ խաղաղության՝ նշանակում է յաթաղանը ավելի մոտեցնել․ Դավիթ Ամալյան

© Sputnik / Andranik GhazaryanԴավիթ Ամալյան
Դավիթ Ամալյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2022
Դավիթ Ամալյան
Բաժանորդագրվել
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը օրեր առաջ է վերադարձել Եվրոպայում համերգային շրջագայությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա կիսվել է տպավորություններով, անդրադարձել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների խնդիրներին, նրանց մտորումներին՝ հայրենիքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Երգահանը խոստովանել է, որ երգն ինչ-որ չափով օգնել է կրկին վերագտնել իրեն, սակայն նախկինի պես ակտիվ չի ստեղծագործում, քանի որ երկիրը հիվանդ է, իսկ մինչ բուժման դեղամիջոց փնտրելը հարկավոր է անհապաղ ազատվել «թունավորումից»։
- Ի՞նչ տպավորություններով եք վերադառնում համերգային շրջագայությունից։
- Ասմունքող Մարինա Հովհաննիսյանի համառ կամքի շնորհիվ այդ հյուրախաղերը իրականություն դարձան։ Մարինայի ասմունքը, իմ ու կնոջս՝ Արմինեի մեներգներն ու զուգերգերը՝ Հայկ Նավասարդյանի նվագակցությամբ, մի քիչ նման էին ներկայացման։ Երկխոսություն կար՝ ջերմության և ասելիքի շուրջ։ Հանդիսատեսի խորհրդավոր լռությունից ես ավելի շատ վերցնում եմ, քան իմ երգերով կարող եմ տալ։
- Եղաք սփյուռքի բազմաթիվ համայնքներում։ Ինչպիսի՞ տրամադրություն էր տիրում։
- Գոնե սփյուռքը դատապարտված է միասնական լինելուն։ Հանդես եկանք 11 համայնքներում, ձեռք բերեցինք բավական շատ ընկերներ։ Եղան նաև անմոռանալի հանդիպումներ։
Գերմանիայում բնակվող Փոքրիկ Վարդանի հոր ցանկությունը՝ տղային կնքել Շուշիում, իմ մեջ էլ նման նպատակ առաջացրեց։ Ես պատերազմի կոչ անող չեմ, ես դրա ամենավատ կողմերը տեսել եմ՝ և՛ ընկերների կորուստ, և՛ վերջում՝ ամենավատը, որը կուզեի՝ ոչ մեկը չտեսներ։ Բայց պատերազմին պատրաստ չլինելը մեզ մոտեցնում է բուսական կյանքին։ Այսօր թուրքը չի ասի՝ եղբա՛յր, արի խաղա՛ղ ապրենք․․․ Գուցե մի օր դա լինի, բայց այսօր մեր թշնամությունը գենետիզմի է հասել։ Այս վիճակում իրենց հետ գնալ խաղաղության՝ նշանակում է յաթաղանը ավելի մոտեցնել, կներեք՝ յաթաղանը մոտեցնել ոչխարներին։
Ինձ համար դժվար եղավ վերադառնալը, թեև իմ կյանքում 10 օրից ավելի Հայաստանից չեմ բացակայել. այս անգամ 1 ամիս 6 օր էր։ Իսկապես, հոգեպես հանգստացա, օդում անհոգություն կար։ Եկա ու միանգամից միացա մեր հոգսերին։
- Հոգսաշատ իրականության մեջ տեսնում ենք, որ մտավորականների մի մասը ակցիա անցկացնողների կողմն է, մյուսները քննադատում են նրանց, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չկա միասնություն։
- Նախ հասկանանք, թե ով է մտավորականը։ Մտավորականը մասնագիտություն չէ։ Գրականագետը, դաշնակահարը, երգահանը, նկարիչը մտավորական չեն։ Մտավորական լինելը մտածելակերպ է, դրա չափորոշիչը ինձ համար դիմացինի ցավը զգալու ունակությունն է։ Հիմա անցնենք բուն հարցին։ Մենք ունենք բառացիորեն թունավորված մարմին։ Դեղի մասին վիճելը, թե ո՞ր դեղը կբուժի՝ ծիծաղելի է։
Առաջին խնդիրը, կներեք, «հետ տալն է»։ Մինչև մարմնից այդ թույնը դուրս չգա, դեղի մասին մտածելն անիմաստ է։ Մենք 2018 թվին մահացու թունավորվել ենք։ Խնդիրը սոցիալական էր։ Որևէ ժողովուրդ սոցիալական հեղաշրջումով հաջողության չի հասել։ Քաղցը հագեցնելու համար իշխանություն զավթելը կենդանական բնույթ է կրում։
- Ինչպե՞ս եք տեսնում հասարակությունում համերաշխության հասնելու ճանապարհը։
- Առհասարակ, հայերը ցավի շուրջ են համախմբվում։ Ցավոք, արդեն ուշ կլինի, եթե սպասվելիք ցավը գա, նոր համախմբվենք։ Ամենազզվելին ատելության շուրջ հավաքվելն է։ Պետք է հավաքվել փրկության շուրջ։ Անընդունելի է, երբ զոհվածի ծնողին հայհոյում է և՛ ադրբեջանցին, և՛ հայ կինը, եթե անգամ նա ֆեյք է։
- Մի՞թե չունենք բավարար ցավ, անդառնալի կորուստներ․․․
- Ցավը բերողը իշխանության գլուխ է։ Ինքը մեր մասնատման, պառակտման առաջին փուլն է։ Մենք պարտություն ունեցանք, բայց որոշ մարդիկ դա չընդունեցին։ Պետություն էին քանդել և համարել դա հաղթանակ։ Բայց ոչ մի ծնողի չեմ մեղադրում և դրա իրավունքը չունեմ, որովհետև այդ ցավի գինը ես գիտեմ, ավելի ճիշտ, այն գին չունի։ Ես ուժեղ չեմ, պարզապես ուժեղ եմ խաղում։ Ազգային ծանր, ցավոտ հիվանդություն ենք տանում, որը ո՛չ հոգեկան խանգարում է, ո՛չ ուղեղի կանգ, սա նոր բան է, բայց թույնը պետք է մեջներիցս դուրս գա։
- Երգն օգնե՞ց կրկին կյանք վերադառնալ։
- Երգն ինձ օգնեց... Թեպետ, չկարողացա ստեղծագործել այն էներգիայով, ինչ՝ մինչ այդ։ Բայց երգիս մեջ ուրիշ էներգիա մտավ։ Վարդանից հետո 2-3 երգ եմ գրել, բայց երգերս, որ գրել էի 28-30 տարի առաջ, շատ ակտուալ էին և համահունչ ցավին, որ տեսա։
- Մարգարեություն կա երգերի մեջ․․․
- Այդ բառից վախենում եմ։ Տղայիս գրածների մեջ էլ կա նման բան։
Ամեն դեպքում ես վստահ եմ, որ լավ է լինելու, ու սա ցինիկ լավատեսություն չէ, ոչ էլ պայծառատեսություն։ Սա զգացողություն է, որ ինձ Վարդանն է հուշում, Վարդաններն են հուշում․․.
Լրահոս
0