https://arm.sputniknews.ru/20220529/chempionneri-ligaji-handipumic-hetvo-ankargutjunneri-pattsharvov-105-mard-e-dzerbakalvel-42587611.html
Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո անկարգությունների պատճառով 105 մարդ է ձերբակալվել
Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո անկարգությունների պատճառով 105 մարդ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Խաղի սկիզբը հետաձգվել էր 37 րոպեով՝ մարզադաշտի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ 29.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-29T19:06+0400
2022-05-29T19:06+0400
2022-05-29T19:29+0400
ֆուտբոլ
փարիզ
անկարգություններ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39017987_0:0:3072:1728_1920x0_80_0_0_e7059098e9b4b72f995a97d37d84c8b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երեկ գիշեր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների ընթացքում Փարիզի ոստիկանությունը 105 մարդու Է ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է France bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ոստիկանությանը։Նշվում է, որ նախորդ գիշեր 105 երկրպագուներ ձերբակալվել են, ևս 39-ը` կալանավորվել:Շաբաթ օրը Փարիզի արվարձանային «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը իսպանական «Ռեալի» և անգլիական «Լիվերպուլի» միջև: Հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 1: 0 հաշվով:Խաղի սկիզբը հետաձգվել էր 37 րոպեով՝ մարզադաշտի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ երկրպագուները, հնարավոր է՝ առանց տոմսերի ներխուժել են և պահակախմբի վրայով փորձել մտնել տրիբունաներ:Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, թե ինչպես են երկրպագուները բարձրանում ցանկապատերի վրայով և վազում մարզադաշտ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39017987_339:0:3070:2048_1920x0_80_0_0_005b51ab9f958f64a4234fe7cedd8e5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, փարիզ, անկարգություններ, ձերբակալություն
ֆուտբոլ, փարիզ, անկարգություններ, ձերբակալություն
Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո անկարգությունների պատճառով 105 մարդ է ձերբակալվել
19:06 29.05.2022 (Թարմացված է: 19:29 29.05.2022) Խաղի սկիզբը հետաձգվել էր 37 րոպեով՝ մարզադաշտի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երեկ գիշեր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների ընթացքում Փարիզի ոստիկանությունը 105 մարդու Է ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է France bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նշվում է, որ նախորդ գիշեր 105 երկրպագուներ ձերբակալվել են, ևս 39-ը` կալանավորվել:
Շաբաթ օրը Փարիզի արվարձանային «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի է ունեցել
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը իսպանական «Ռեալի» և անգլիական «Լիվերպուլի» միջև: Հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 1: 0 հաշվով:
Խաղի սկիզբը հետաձգվել էր 37 րոպեով՝ մարզադաշտի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ երկրպագուները, հնարավոր է՝ առանց տոմսերի ներխուժել են և պահակախմբի վրայով փորձել մտնել տրիբունաներ:
Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, թե ինչպես են երկրպագուները բարձրանում ցանկապատերի վրայով և վազում մարզադաշտ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։