https://arm.sputniknews.ru/20220528/vanecjany-meknel-e-arterkir-kusakcutjan-khvosnaky-hastatum-e-42560040.html
Վանեցյանը մեկնել է արտերկիր. կուսակցության խոսնակը հաստատում է
Վանեցյանը մեկնել է արտերկիր. կուսակցության խոսնակը հաստատում է
Sputnik Արմենիա
«Հայրենիք» կուսակցության խոսնակը վստահեցրել է` Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես շարունակելու է պայքարը։ 28.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-28T12:18+0400
2022-05-28T12:18+0400
2022-05-28T12:43+0400
հայաստան
արթուր վանեցյան
առողջություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41901956_0:16:1601:916_1920x0_80_0_0_0fb1c6b93cc2130dc62bea0611f89e10.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնել է արտերկիր։Մամուլում ու սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։Նա նաև նշել է, որ Վանեցյանի ժամանակավոր բացակայությունը չի ազդի այսօր նախանշված բողոքի ակցիաներին նրա կուսակիցների մասնակցության վրա։«Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին, իսկ Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես կշարունակի պայքարը»,- նշել է Հակոբյանը։Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել, որում Վանեցյանը նստած է ինքնաթիռում։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Դիմադրություն» շարժումն ու ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր` մայիսի 28-ին, ժամը 16։00-ին Սարդարապատից ավտոերթ են նախատեսել դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 18։00-ին համապետական հանրահավաք են հրավիրել։Մայիսի 28-ին Երևանի հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է նախատեսված նաև Ստեփանակերտում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41901956_38:0:1461:1067_1920x0_80_0_0_db8786aae9676b3b83289338f5edffc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր վանեցյան, առողջություն
հայաստան, արթուր վանեցյան, առողջություն
Վանեցյանը մեկնել է արտերկիր. կուսակցության խոսնակը հաստատում է
12:18 28.05.2022 (Թարմացված է: 12:43 28.05.2022) «Հայրենիք» կուսակցության խոսնակը վստահեցրել է` Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես շարունակելու է պայքարը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնել է արտերկիր։
Մամուլում ու սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հաստատել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Արթուր Վանեցյանը կարճատև այցով, առողջական հարցերով մեկնել է Եվրոպա»,- գրել է Հակոբյանը։
Նա նաև նշել է, որ Վանեցյանի ժամանակավոր բացակայությունը չի ազդի այսօր նախանշված բողոքի ակցիաներին նրա կուսակիցների մասնակցության վրա։
«Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին, իսկ Արթուր Վանեցյանը
Հայաստան վերադառնալուն պես կշարունակի պայքարը»,- նշել է Հակոբյանը։
Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել, որում Վանեցյանը նստած է ինքնաթիռում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Դիմադրություն» շարժումն ու ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր` մայիսի 28-ին, ժամը 16։00-ին Սարդարապատից ավտոերթ են նախատեսել դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 18։00-ին համապետական հանրահավաք են հրավիրել։
Մայիսի 28-ին Երևանի հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է նախատեսված նաև Ստեփանակերտում։