00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ սահմանապահները մայիսի 28-ը նշեցին Երևանում. վետերան Հովսեփյանը պարգևատրվեց

© Sputnik / Irina AbroyanՌԴ սահմանապահները մայիսի 28-ը նշեցին Երևանում։
ՌԴ սահմանապահները մայիսի 28-ը նշեցին Երևանում։ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
ՌԴ սահմանապահները մայիսի 28-ը նշեցին Երևանում։
Բաժանորդագրվել
ՌԴ սահմանապահներն անառիկ են պահում Հայաստանի ու Թուրքիայի սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Խորհրդային Միության սահմանապահների ավանդույթները շարունակում են նրանց հետնորդները և՛ Ռուսաստանի ԱԴԾ-ում, և՛ Հայաստանի ԱԱԾ-ում։ Հայաստանում ԱԴԾ սահմանապահ վարչության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին այդ մասին հայտարարեց սահմանապահ զորքերի կազմավորման 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որն անցկացվեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում՝ Սահմանապահի փառքի ծառուղու մոտ։
Ժամանակին այդ օրը նշում էին Խորհրդային Միության բոլոր սահմանապահները։ Գոլուբիցկին ավելացրեց, որ հիմա Հայաստանում այդ օրը նշվում է ապրիլի 26-ին, սակայն Հայաստանի սահմանապահները Ռուսաստանի սահմանապահների հետ ավանդաբար մայիսի 28-ին են տոնում։

«Սահմանապահ վետերաններն անգնահատելի ներդրում են ունեցել սահմանային անդորրն ապահովելու փառավոր ավանդույթների ամրապնդման գործում»,- ասաց գեներալ-լեյտենանտը՝ կրծքանշան հանձնելով Հայաստանի սահմանապահ ծառայության ամենատարեց վետերաններից մեկին` Խաչիկ Հովսեփյանին, և խաղաղություն ու անվտանգություն մաղթելով Հայաստանի սահմանապահներին ու բնակիչներին։

«Այսօր խաղաղ է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը, որտեղ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունները սահմանի պահպանության խնդիրներ են կատարում։ Վստահություն կա, որ իրավիճակը կկայունանա նաև Հայաստանի սահմանի մյուս հատվածներում։ Հայաստանի բոլոր բնակիչներին խաղաղություն, ապագայի հանդեպ վստահություն և անվտանգություն եմ մաղթում»,- ասաց Գոլուբիցկին։
© Sputnik / Irina Abroyan«Հաղթանակ» զբոսայգում մարդիկ ծաղիկներ են խոնարհում Ռուսաստանի սահմանապահների փառքի ծառուղում։
Церемония возложения цветов у Аллеи пограничной славы России в Парке Победы (28 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
«Հաղթանակ» զբոսայգում մարդիկ ծաղիկներ են խոնարհում Ռուսաստանի սահմանապահների փառքի ծառուղում։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վետերանների խորհրդի տարածաշրջանային միավորման նախագահ, պաշտոնաթող գնդապետ Յուրի Վորոնովը նշեց` պատահական չէ, որ մայիսի 28-ին Հայաստանը նշում է նաև Առաջին հանրապետության օրը՝ անկախության համար մղվող մարտերում հաղթանակի տարեդարձը:
Նա հիշեցրեց, որ հուլիսի 16-ին պետք է նշվի ևս մեկ հիշարժան օր՝ Անդրկովկասյան սահմանային օկրուգի կազմավորման 100-ամյակը:
«Երկար ժամանակ Հայաստանի համար թշնամական պետության՝ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու խնդիրը կատարում էին ԽՍՀՄ սահմանապահ զորքերը, իսկ հիմա՝ Ռուսաստանը։ Կատարել ենք պատվով ու արժանապատվությամբ, ինչի օրինակը մեր վետերանների փառահեղ ճանապարհն է»,- ասաց Վորոնովը։
«Մահապարտներ հանուն հայրենիքի» հասարակական կազմակերպության ղեկավար Կիմ Գիլոյանը հայ և ռուս բարեկամներին շնորհավորեց Սահմանապահի օրվա, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ: Գիլոյանն առաջին սահմանապահներից է, որը ստանձնել է Արցախի հարավային սահմանի պահպանությունը (Հորադիզից մինչև Նյուվադի)։
«Իմ սերունդը ցույց տվեց, որ մենք կարող ենք կռվել ու հաղթել Արցախում։ Ես իմ գումարտակով մասնակցել եմ բոլոր երեք պատերազմներին»,- ավելացրեց Գիլոյանը։
Հիշեցնենք, որ 1918-ի մայիսի 28-ին ստեղծվել է ՌԽՖՍՀ սահմանապահ պահպանությունը։ 1922 թվականից՝ ԽՍՀՄ կազմավորումից հետո, այդ օրը սկսեց նշվել որպես Խորհրդային Միության Սահմանապահի օր։
Լրահոս
0