00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դիմադրություն» շարժման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ

Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ` շարունակելու հանրահավաքը։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանի Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Նալբանդյան փողոց և ծաղիկներ խոնարհեցին պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ։
Ընդդիմությունը Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք էր մատուցել նաև Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի մասնակիցներին նվիրված հուշահամալիրների մոտ։
Այդտեղից ընդդիմությունը ավտոերթով վերադարձել էր Երևան և Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անցկացրել։
Այս պահին ակցիայի մասնակիցները Երևանի կենտրոնում երթ են իրականացնում, որից հետո վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ` շարունակելու հանրահավաքը։
Ավելի ուշ երթը կանգ առավ նաև Արամ Մանուկյանի` Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում գտնվող արձանի մոտ։
«Այս արձանի բացումը պետք է տեղի ունենար անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում զավթվեց իշխանությունը։ Ամեն կերպ փորձեցին արձանի բացումը խոչընդոտել, փորձեցին չթողնել, որ մայրաքաղաքի սրտում վեր խոյանա հայոց պետականության հիմնադրի հուշարձանը», - հայտարարեց հավաքի համակարգողներից Սևակ Նազարյանը։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանն էլ հիշեցրեց` արձանի բացման արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է այնպես ապրենք, որ ամեն անգամ այստեղով անցնելիս չամաչենք նայել Արամ Մանուկյանի արձանին։
«Այդ սրիկան այստեղ էլ խաբեց։ Հիմա ես ասում եմ` դե, արի ու կրկնիր այն, ինչ 4 տարի առաջ ասացիր»,– ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ 104 տարի առաջ հայ մեծ պետական գործչի սկսած պետականաստեղծ գործը կիսատ չի մնալու։
Նշենք, որ այսօր Երևանի ակցիաներին զուգահեռ հանրահավաք է անցկացվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում` «Զարթնի՛ր, լաո՛» և «Հանուն Արցախի» կարգախոսներով։
Լրահոս
0