https://arm.sputniknews.ru/20220528/chka-mi-karevvor-or-vor-adrbejanakan-hrvosakakhmbery-hancagvortsutjun-chirakanacnen-minasjan-42566535.html
Չկա մի կարևոր օր, որ ադրբեջանական հրոսակախմբերը հանցագործություն չիրականացնեն. Մինասյան
Չկա մի կարևոր օր, որ ադրբեջանական հրոսակախմբերը հանցագործություն չիրականացնեն. Մինասյան
Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժման անդամները հարգանքի տուրք են մատուցում Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի մասնակիցների հիշատակին նվիրված... 28.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-28T16:22+0400
2022-05-28T16:22+0400
2022-05-28T16:36+0400
հայաստան
ադրբեջան
արծվիկ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42485958_0:129:1601:1029_1920x0_80_0_0_8abc0e99fbdfc634e7ee3d6d3366a3b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Չկա Հայաստանի համար խորհրդանշանակ ու կարևոր մի օր, երբ ադրբեջանական հրոսակախմբերը չիրականացնեն հերթական հանցագործությունը։ Այսօր Ապարանում Հայաստանի առաջին հանրապետության վերջին ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի շիրիմին հարգանքի տուր մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով Ադրբեջանի վերջին ոտնձգության դեպքը։«Դիմադրություն» շարժման անդամներն այս պահին հարգանքի տուրք են մատուցում Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի մասնակիցների հիշատակին նվիրված հուշահամալիրների մոտ։Այդտեղից ընդդիմությունը ավտոերթով վերադառնալու է Երևան, որտեղ ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է մեկնարկելու։Հիշեցնենք` այսօր` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42485958_0:0:1423:1067_1920x0_80_0_0_d99aed0a56d0d62d5ceeb84acaae393e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արծվիկ մինասյան
հայաստան, ադրբեջան, արծվիկ մինասյան
Չկա մի կարևոր օր, որ ադրբեջանական հրոսակախմբերը հանցագործություն չիրականացնեն. Մինասյան
16:22 28.05.2022 (Թարմացված է: 16:36 28.05.2022) «Դիմադրություն» շարժման անդամները հարգանքի տուրք են մատուցում Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի մասնակիցների հիշատակին նվիրված հուշահամալիրների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Չկա Հայաստանի համար խորհրդանշանակ ու կարևոր մի օր, երբ ադրբեջանական հրոսակախմբերը չիրականացնեն հերթական հանցագործությունը։ Այսօր Ապարանում
Հայաստանի առաջին հանրապետության վերջին ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի շիրիմին հարգանքի տուր մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով Ադրբեջանի վերջին ոտնձգության դեպքը։
«Սա այս իշխանության վարած քաղաքականության հետևանքն է և ամենօրյա վարքագիծը։ Քանի այս իշխանությունը կա, Ադրբեջանն իր այս լկտիությունը ավելի է շարունակելու,- ասաց Մինասյանը,- քանի այս իշխանությունը կա, մենք սահմանում ունենալու ենք լարվածություն, ունենալու ենք նոր զոհեր, նոր կորուստներ»։
«Դիմադրություն» շարժման անդամներն այս պահին հարգանքի տուրք են մատուցում Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի մասնակիցների հիշատակին նվիրված հուշահամալիրների մոտ։
Այդտեղից ընդդիմությունը ավտոերթով վերադառնալու է Երևան, որտեղ ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է մեկնարկելու։
Հիշեցնենք` այսօր` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: