https://arm.sputniknews.ru/20220528/chen-galis-vorvovhetev-patrastvum-en-erkiry-handznel-saghateljany-pataskhanec-ishkhanutjany-42573935.html
Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնել. Սաղաթելյանը պատասխանեց իշխանությանը
Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնել. Սաղաթելյանը պատասխանեց իշխանությանը
Sputnik Արմենիա
Սաղաթելյանը հայտարարեց, որ հունիսի 3-ը լինելու է գործող իշխանության քաղաքական գերեզմանը, քանի որ որևէ հայ մարդ չի կարող դրան չմիանալ։ 28.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-28T20:23+0400
2022-05-28T20:23+0400
2022-05-28T20:30+0400
հայաստան
իշխան սաղաթելյան
արտահերթ նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42573425_0:0:1600:901_1920x0_80_0_0_0d44b86da30bfd67a55033896a67dbe3.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` ԱԺ արտահերթ նիստին չմասնակցելու որոշումը «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը մեկնաբանում է նրանով, որ վերջինները պատրաստվում են «երկիրը հանձնել»։ Այս մասին Սաղաթելյանն ասաց Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում` արձագանքելով իշխանական պատգամավորների երեկվա հայտարարություններին, որ իրենք չեն մասնակցելու ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։Նա նաև շեշտեց, որ արտահերթ նիստի ու դրա օրակարգում առաջարկված Արցախի մասին հայտարարության նախագծի վերաբերյալ իրենց մեկուկես էջանոց հայտարարությանը իշխանությունը որևէ կերպ չի մեկնաբանել։ «Որևէ տողի, որևէ բառի նկատմամբ չկա քննադատություն, չկա հակափաստարկ, բացատրություն»,– ասաց նա։Սաղաթելյանը վստահեցրեց` հունիսի 3-ը լինելու է գործող իշխանության քաղաքական գերեզմանը, քանի որ որևէ հայ մարդ չի կարող դրան չմիանալ։Հիշեցնենք` մայիսի 25-ին ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ արտահերթ նիստ գումարելու իրենց նախաձեռնության մասին։Նա նաև ընթերցեց ԱԺ–ի ընդունմանը ներկայացվող հայտարարության տեքստը։Մայիսի 26-ին խորհրդարանն ընդունեց ընդդիմության առաջարկը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։Այս հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության հեղինակները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են։Ավելի ուշ, սակայն, ՔՊ–ի տարբեր ներկայացուցիչներ լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց խմբակցությունն արտահերթ նիստին չի մասնակցելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42573425_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7245ffd824d1da226f9ca465b64e0d21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իշխան սաղաթելյան, արտահերթ նիստ
հայաստան, իշխան սաղաթելյան, արտահերթ նիստ
Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնել. Սաղաթելյանը պատասխանեց իշխանությանը
20:23 28.05.2022 (Թարմացված է: 20:30 28.05.2022) Սաղաթելյանը հայտարարեց, որ հունիսի 3-ը լինելու է գործող իշխանության քաղաքական գերեզմանը, քանի որ որևէ հայ մարդ չի կարող դրան չմիանալ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` ԱԺ արտահերթ նիստին չմասնակցելու որոշումը «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը մեկնաբանում է նրանով, որ վերջինները պատրաստվում են «երկիրը հանձնել»։ Այս մասին Սաղաթելյանն ասաց Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում` արձագանքելով իշխանական պատգամավորների երեկվա հայտարարություններին, որ իրենք չեն մասնակցելու ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։
«Մինչ այդ ասում էին, որ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, նայել մեր աչքերին ու ասել այն, ինչ ասում է հրապարակից։ Եվ երկրորդ` ասում էին` խորհրդարանական ընդդիմությունը չունի օրակարգ։ Խնդրեմ, ասել ենք` տղա եք` եկեք, սա էլ օրակարգը, չեն գալիս։ Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնել»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նաև շեշտեց, որ արտահերթ նիստի ու դրա օրակարգում առաջարկված Արցախի մասին հայտարարության նախագծի վերաբերյալ իրենց մեկուկես էջանոց հայտարարությանը իշխանությունը որևէ կերպ չի մեկնաբանել։
«Որևէ տողի, որևէ բառի նկատմամբ չկա քննադատություն, չկա հակափաստարկ, բացատրություն»,– ասաց նա։
Սաղաթելյանը վստահեցրեց` հունիսի 3-ը լինելու է գործող իշխանության քաղաքական գերեզմանը, քանի որ որևէ հայ մարդ չի կարող դրան չմիանալ։
Հիշեցնենք` մայիսի 25-ին ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում
հայտարարեց ԱԺ արտահերթ նիստ գումարելու իրենց նախաձեռնության մասին։
Նա նաև ընթերցեց ԱԺ–ի ընդունմանը ներկայացվող հայտարարության տեքստը։
Մայիսի 26-ին խորհրդարանն
ընդունեց ընդդիմության առաջարկը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։
Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։
Այս հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության հեղինակները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են։
Ավելի ուշ, սակայն, ՔՊ–ի տարբեր ներկայացուցիչներ լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց խմբակցությունն արտահերթ նիստին չի մասնակցելու։