https://arm.sputniknews.ru/20220528/azgajin-havaqakani-pes-ishkhanutjun-rustamjann-asac-inch-e-linelu-pashinjanic-hetvo-42572354.html
Ազգային հավաքականի պես իշխանություն. Ռուստամյանն ասաց` ինչ է լինելու Փաշինյանից հետո
Ազգային հավաքականի պես իշխանություն. Ռուստամյանն ասաց` ինչ է լինելու Փաշինյանից հետո
Sputnik Արմենիա
Արմեն Ռուստամյանի խոսքով` բոլոր շարժումները փակուղի են մտել կադրային սխալ քաղաքականության կամ «մեզնից լինի, պոլի փետ լինի» մոտեցման հետևանքով։ 28.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-28T19:28+0400
2022-05-28T19:28+0400
2022-05-28T19:43+0400
հայաստան
դիմադրություն շարժում
արմեն ռուստամյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1875/75/18757535_0:0:1600:901_1920x0_80_0_0_12d35c2e857976d4a2eb362e6aeec53a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանից հետո լինելու է կադրային ճիշտ քաղաքականություն։ Այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` խոսելով իշխանափոխության դեպքում նոր իշխանություն ձևավորելու մասին։Նրա դիտարկմամբ` բոլոր շարժումները փակուղի են մտել կադրային սխալ քաղաքականության կամ «մեզնից լինի, պոլի փետ լինի» մոտեցման հետևանքով։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։Ավելի վաղ «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր, որ 250 հոգանոց մասնագետների ցուցակ ունեն, որոնք պետք է ժամանակավոր կառավարությանն օգնեն միջանկյալ ծրագրեր իրականացնել։ Թե ովքեր են այդ մասնագետները, շարժումը չի բացահայտում։«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրների մոտ։Այդտեղից ընդդիմությունը ավտոերթով վերադարձել է Երևան և հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում։Զուգահեռաբար բողոքի հանրահավաք է անցկացվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում` «Զարթնի՛ր, լաո՛» և «Հանուն Արցախի» կարգախոսներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1875/75/18757535_72:0:1492:1065_1920x0_80_0_0_04c0f89b03c5cf7a25ec02fddd1294fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիմադրություն շարժում, արմեն ռուստամյան, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, դիմադրություն շարժում, արմեն ռուստամյան, նիկոլ փաշինյան, видео
Ազգային հավաքականի պես իշխանություն. Ռուստամյանն ասաց` ինչ է լինելու Փաշինյանից հետո
19:28 28.05.2022 (Թարմացված է: 19:43 28.05.2022) Արմեն Ռուստամյանի խոսքով` բոլոր շարժումները փակուղի են մտել կադրային սխալ քաղաքականության կամ «մեզնից լինի, պոլի փետ լինի» մոտեցման հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանից հետո լինելու է կադրային ճիշտ քաղաքականություն։ Այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` խոսելով իշխանափոխության դեպքում նոր իշխանություն ձևավորելու մասին։
«Մեր իշխանությունը լինելու է ազգային հավաքականի նման։ Ֆուտբոլում էլ գնում ենք, աշխարհի տարբեր ծայրերից ման ենք գալիս լավագույն հայ ֆուտբոլիստին, բերում ենք, որ մեր թիմում խաղա, որովհետև այդ մարդը լավ ֆուտբոլիստ է։ Այդպես էլ մենք 10 միլիոնի մեջ պետք է ման գանք, գտնենք լավագույն նախարարին, որ գա, նախարարությունը ղեկավարի։ Այդ ժամանակ ազգը, ժողովուրդը կգա իշխանության»,– ասաց Ռուստամյանը։
Նրա դիտարկմամբ` բոլոր շարժումները փակուղի են մտել կադրային սխալ քաղաքականության կամ «մեզնից լինի, պոլի փետ լինի» մոտեցման հետևանքով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Ավելի վաղ «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր, որ 250 հոգանոց մասնագետների ցուցակ ունեն, որոնք պետք է ժամանակավոր կառավարությանն օգնեն միջանկյալ ծրագրեր իրականացնել։ Թե ովքեր են այդ մասնագետները, շարժումը չի բացահայտում։
«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրների մոտ։
Այդտեղից ընդդիմությունը ավտոերթով վերադարձել է Երևան և հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում։
Զուգահեռաբար բողոքի
հանրահավաք է անցկացվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում` «Զարթնի՛ր, լաո՛» և «Հանուն Արցախի» կարգախոսներով։