00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որքա՞ն գումար է վճարել ՀՀ–ն ուղեծիր ուղարկված արբանյակի համար, և ո՞վ է կառավարում այն

Քերոբյան. Արբանյակից ստացված պատկերները, Հայաստանից բացի, ուրիշներին հասանելի չեն լինի
Բաժանորդագրվել
ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը համոզված է, որ արբանյակից ստացված պատկերները, Հայաստանից բացի, հասանելի չեն լինի ուրիշներին։
Հայաստանի կառավարության կողմից տիեզերական արբանյակի գնման գործընթացն ինքնին պետք է դրական գնահատել, քանի որ տիեզերքի ուղղությամբ հետազոտությունների ընդլայնումը մեզ համար ունենալու է շատ մեծ ազդեցություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Հնարավորությունները մեծ են, որպեսզի մեր արբանյակից ստացված նկարներն օգտագործվեն շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության և այլ նպատակներով։ Ծրագրի արժեքը կազմել է մոտ 5 միլիոն դոլար»,- ասաց նա։

Մայիսի 26-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022թ-ի մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության օդանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ Ավելի ուշ ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Ֆլորիդայի նահանգի «Cape Canaveral Space Force Station» կայանից «Falcon 9» հրթիռով թողարկվել է «Transporter-5» տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում` Երկրագնդի դիտարկման հայկական արբանյակը։
Ըստ Քերոբյանի` խոսքը իսպանական «Satlantis» ընկերության պատրաստած, ՀՀ-ի կողմից վճարված և առաջիկայում օգտագործման իրավունքն ամբողջությամբ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ի կողմից գնված արբանյակի մասին է։ Նույն «SpaceX»–ը նման ծառայություններ է մատուցում նաև անհատ բեռի համար մոտ մեկ միլիոն դոլար վարձավճարով, սակայն այդ գումարի մեջ չեն մտնում արբանյակի պատրաստման և հետագա շահագործման ծախսերը։
«Արբանյակի գինն ամբողջությամբ ծրագրի արժեքի մոտ կեսն է կազմել` ներառյալ վերգետնյա հետևման, կառավարման կայանի ու արբանյակի շահագործման, ինչպես նաև ուղեծիր դուրս բերելու հետ կապված ծառայությունները»,- մանրամասնեց ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը` նշելով, որ գնման գործընթացի ժամանակը բավական քիչ է եղել, կազմակերպվել է բոլորովին վերջերս, և կառավարության որոշումը թվագրված է ապրիլի 15-ով։
Դատելով տեխնիկական բնութագրերից, ըստ Քերոբյանի, խոսքը երկու օբյեկտիվով տելեսկոպի մասին է, որն օժտված է մի քանի ինֆրակարմիր տիրույթներում դիտումներ կատարելու ունակությամբ։ Չափերից դատելով` այն չի կարող ունենալ մեծ լուծողականություն, այսինքն` դրանով հնարավոր չէ մրցել այնպիսի արբանյակների հետ, որոնք սանտիմետրերի ճշգրտությամբ կարող են պատկերներ հաղորդել։

«Չեմ կարծում, որ արբանյակը կարելի է օգտագործել ռազմական նպատակներով։ Թեև որոշ չափով հնարավոր է դա անել, բայցևայնպես, արբանյակը մեծ լուծողականությամբ քարտեզներ ստանալու համար չէ։ Նրա դիտակներն այդքան մեծ կարողություններ չունեն»,- ասաց նա։

Ըստ Քերոբյանի` նման ծրագրերը կարող են տևել մեկ տարուց ավելի, բայց դատելով այն հանգամանքից, թե կառավարությունը երբ է գումար հատկացրել ծրագրին,և որքան է տևել գնման գործընթացը՝ կարելի է ասել, որ արբանյակի պատրաստման նույնիսկ ամենավերջին պահին է գնման գործարքը կատարվել։
«ՀՀ կառավարությունն արդեն լավ պատրաստվածության աստիճանով է ձեռք բերել արբանյակը։ Նույն «SpaceX»-ը նման ծառայություններ մատուցելու համար մի քանի ամիս ժամանակ է ուզում, այսինքն` անհրաժեշտ է պայմանավորվել գործարկումից 4-5 ամիս առաջ՝ պատրաստի բեռը տիեզերք ուղարկելու համար, իսկ բեռն իր հերթին պատրաստվում է ամիսների ու տարիների ընթացքում»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` արբանյակի կառավարումն իրականացնում է «Satlantis» ընկերությունը, դեռ կառավարումը հայկական կողմին չի փոխանցվել, դա կարող է տևել ամիսներ, նույնիսկ՝ մինչև տարեվերջ, որովհետև մինչև արբանյակը բերվի ամբողջությամբ գործարկվելիք մակարդակի, բավական ժամանակ կպահանջվի, նույնիսկ գործիքները պետք է ճշտաբերման ժամանակ անցնեն, մինչև հնարավոր լինի օգտագործել ստացված պատկերները։

«Այդ պատկերները, Հայաստանից բացի, ուրիշներին հասանելի չեն լինի, որովհետև արբանյակն ամբողջությամբ պատկանելու է մեր պետությանը»,- ասաց Քերոբյանը։

Արբանյակն ուղեծրում կմնա մոտ չորս տարի, այն դուրս է բերվել բավական բարձր ուղեծիր` մոտ 500-550 կմ, որտեղ մթնոլորտը նոսր է։
ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահի համոզմամբ` Հայաստանն ապագայում ձեռք կբերի այլ արբանյակներ, կազմակերպությունները կմասնակցեն օգտակար բեռը տիեզերք ուղարկելու մրցույթներին, մոտ ապագայում հնարավոր կլինի նաև մեզ մոտ արդեն իսկ նախագծված ու պատրաստված օգտակար բեռն այլ ընկերություն հրթիռի միջոցով դուրս բերել ուղեծիր։ ԲՏԱ նախարարությունը նման արբանյակի նախագծման և շահագործման ենթակառուցվածքների ստեղծման համար արդեն հատկացրել է որոշակի գումար։
Լրահոս
0