https://arm.sputniknews.ru/20220527/tsitsernakaberdi-khtshughum-aragvoren-verakarucvum-e-pluzvats-hatvatsy-qaghaqapetaran-42546245.html
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը. քաղաքապետարան
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը. քաղաքապետարան
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ: 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T19:48+0400
2022-05-27T19:48+0400
2022-05-27T20:02+0400
փլուզում
երևան
երևանի քաղաքապետարան
ճանապարհ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42545626_0:0:751:423_1920x0_80_0_0_4ad7d3fba4d6f46a44de17034baa5a66.jpg
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Նշվում է, որ շինարարության գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։«Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ, վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ: Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42545626_39:0:706:500_1920x0_80_0_0_4c9f257f36e6d7700b161251bf9a2253.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
փլուզում, երևան, երևանի քաղաքապետարան, ճանապարհ, տեսանյութ, տեսանյութեր
փլուզում, երևան, երևանի քաղաքապետարան, ճանապարհ, տեսանյութ, տեսանյութեր
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը. քաղաքապետարան
19:48 27.05.2022 (Թարմացված է: 20:02 27.05.2022) Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը, հայտնում է
Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ շինարարության գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։
«Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ, վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ: Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։