https://arm.sputniknews.ru/20220527/rusastani-dem-tntesakan-paterazmy-hajvoghutjamb-chpsakvec-haj-qaghaqakan-gvortsich-42525772.html
Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը հաջողությամբ չպսակվեց. հայ քաղաքական գործիչ
Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը հաջողությամբ չպսակվեց. հայ քաղաքական գործիչ
Sputnik Արմենիա
Ըստ Արման Աբովյանի՝ ռուսական տնտեսությունն արտաքին ճնշման պայմաններում պարադոքսալ կենսունակություն ցույց տվեց։ 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T13:20+0400
2022-05-27T13:20+0400
2022-05-27T13:25+0400
ռուսաստան
ուկրաինա
արման աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42522682_0:0:1601:901_1920x0_80_0_0_d735e31b7dad00b974e29c8dbab19707.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը ծնկի չբերեց և չտապալեց նրան։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։Նրա խոսքով՝ պատժամիջոցների առաջին փուլում արևմտյան շատ հեղինակավոր պարբերականներ և վերլուծական կենտրոններ ռուսական տնտեսության համար տարբեր ապոկալիպտիկ սցենարներ էին նկարում` զանգվածային ընդվզումներ, գործադուլներ, ռուսական արժույթի արժեզրկում` գրեթե մինչև 200 ռուբլի մեկ դոլարի դիմաց:Ըստ քաղաքական գործչի` Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր տնտեսությունը հսկայական ներուժ ունի, և այն կարող է գոյություն ունենալ ու զարգանալ անգամ սահմանափակ, ինչպես նաև արտաքին ճնշման պայմաններում: Անշուշտ, պատժամիջոցները զգալի վնաս են հասցնում Ռուսաստանին, շատ ուժեղ հարվածում են բոլոր ոլորտներին, բայց նաև եվրոպական տնտեսությանը։Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ եվրոպական առաջատար տնտեսությունների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ծանր արդյունաբերությունը հիմնականում աշխատում է ռուսական գազով։ Եվ որքան էլ խոսվի ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին, գործնականում դա իրականացնելը շատ ավելի բարդ է: Այլ կերպ ասած` համաշխարհային տնտեսության փոխկապվածության մակարդակը վերջիվերջո թույլ չտվեց «անջատել» Ռուսաստանը։ Աբովյանի տեսանկյունից` հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում արևմտաեվրոպական երկրների քաղաքական շրջանակները փորձում են համոզել Ուկրաինային, իսկ իրականում` ԱՄՆ–ին, ամեն ինչ անել մարտական գործողությունները դադարեցնելու համար, սակայն դա դժվար թե տեղի ունենա այս փուլում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42522682_59:0:1482:1067_1920x0_80_0_0_867c54c777ae4e907db064dc3d63bd6b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, արման աբովյան
ռուսաստան, ուկրաինա, արման աբովյան
Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը հաջողությամբ չպսակվեց. հայ քաղաքական գործիչ
13:20 27.05.2022 (Թարմացված է: 13:25 27.05.2022) Ըստ Արման Աբովյանի՝ ռուսական տնտեսությունն արտաքին ճնշման պայմաններում պարադոքսալ կենսունակություն ցույց տվեց։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը ծնկի չբերեց և չտապալեց նրան։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների առաջին փուլում արևմտյան շատ հեղինակավոր պարբերականներ և վերլուծական կենտրոններ ռուսական տնտեսության համար տարբեր ապոկալիպտիկ սցենարներ էին նկարում` զանգվածային ընդվզումներ, գործադուլներ, ռուսական արժույթի արժեզրկում` գրեթե մինչև 200 ռուբլի մեկ դոլարի դիմաց:
«Այսօր մենք տեսնում ենք, որ ռուբլին որոշ տուրբուլենտային իրավիճակից հետո բավականին ամրապնդվել է, և այժմ ռուսական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նույնիսկ ավելի բարձր է, քան Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Ռուսաստանը շատ մանրակրկիտ պատրաստվել է պատժամիջոցներին»,- ասաց Աբովյանը։
Ըստ քաղաքական գործչի` Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր տնտեսությունը հսկայական ներուժ ունի, և այն կարող է գոյություն ունենալ ու զարգանալ անգամ սահմանափակ, ինչպես նաև արտաքին ճնշման պայմաններում: Անշուշտ, պատժամիջոցները զգալի վնաս են հասցնում Ռուսաստանին, շատ ուժեղ հարվածում են բոլոր ոլորտներին, բայց նաև եվրոպական տնտեսությանը։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ եվրոպական առաջատար տնտեսությունների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ծանր արդյունաբերությունը հիմնականում աշխատում է ռուսական գազով։ Եվ որքան էլ խոսվի ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին, գործնականում դա իրականացնելը շատ ավելի բարդ է: Այլ կերպ ասած` համաշխարհային տնտեսության փոխկապվածության մակարդակը վերջիվերջո թույլ չտվեց «անջատել» Ռուսաստանը։ Աբովյանի տեսանկյունից` հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում արևմտաեվրոպական երկրների քաղաքական շրջանակները փորձում են համոզել Ուկրաինային, իսկ իրականում` ԱՄՆ–ին, ամեն ինչ անել մարտական գործողությունները դադարեցնելու համար, սակայն դա դժվար թե տեղի ունենա այս փուլում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։