https://arm.sputniknews.ru/20220527/rafajel-hvovhannisjany-haghtanak-tarav-ev-apahvovec-brvonze-medaly-42549325.html
Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ տարավ և ապահովեց բրոնզե մեդալը
Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ տարավ և ապահովեց բրոնզե մեդալը
Sputnik Արմենիա
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում քառորդ եզրափակիչի արդեն կայացած մենամարտերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականն արդեն ունի առնվազն բրոնզե երեք... 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T20:41+0400
2022-05-27T20:41+0400
2022-05-27T20:49+0400
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42549678_0:0:1600:900_1920x0_80_0_0_b8cc29d7782868887bad8eeea8c5ab7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 86 կգ քաշային կարգում Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում հաղթանակի հասավ Բելգիան ներկայացող Վիկտոր Շելեստրաետեյի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։Ու Ռաֆայել Հովհաննիսյանը, ավելի լավ ֆիզիկական պատրաստականության և հաղթանակի հասնելու մեծ ցանկության շնորհիվ, կերտեց իր հաղթանակը վերջին ռաունդում` ստանալով բոլոր մրցավարների հաղթական միավորները։Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականն այս հաղթանակից հետո ունի երեք մասնակից։ Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը։ Եվս մեկ բռնցքամարտիկ՝ Նարեկ Մանասյանը կիսաեզրափակչի ուղեգրի հավակնում է 92 կգ քաշային կարգում։Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42549678_209:0:1409:900_1920x0_80_0_0_658b8eed8096816aa42bbd7fbe5db882.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ տարավ և ապահովեց բրոնզե մեդալը
20:41 27.05.2022 (Թարմացված է: 20:49 27.05.2022) Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում քառորդ եզրափակիչի արդեն կայացած մենամարտերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականն արդեն ունի առնվազն բրոնզե երեք մեդալ և կարող է ունենալ մեկով ավելին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 86 կգ քաշային կարգում Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում հաղթանակի հասավ Բելգիան ներկայացող Վիկտոր Շելեստրաետեյի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ասել, որ հայ բռնցքամարտիկի համար հեշտ մենամարտ էր, չի կարելի։ Բելգիացին առաջին վայրկյաններից փորձեց ապացուցել, որ լուրջ հավակնություններ ունի, բայց Ռաֆայելը պատրաստ էր դրան։ Մեր մարզիկը չէր նետվում առաջ, բայց առիթ ընձեռվելու դեպքում կտրուկ անցնում էր գրոհի։ Առաջին և երկրորդ ռաունդների հանրագումարում կողմերը հավասար արդյունքի էին հասել։ Վճռական դարձավ երրորդ ռաունդը։
Ու Ռաֆայել Հովհաննիսյանը, ավելի լավ ֆիզիկական պատրաստականության և հաղթանակի հասնելու մեծ ցանկության շնորհիվ, կերտեց իր հաղթանակը վերջին ռաունդում` ստանալով բոլոր մրցավարների հաղթական միավորները։
Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականն այս հաղթանակից հետո ունի երեք մասնակից։
Հովհաննես Բաչկովը,
Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը։ Եվս մեկ բռնցքամարտիկ՝ Նարեկ Մանասյանը կիսաեզրափակչի ուղեգրի հավակնում է 92 կգ քաշային կարգում։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության
բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: