https://arm.sputniknews.ru/20220527/peskovy-meknabanel-e-rd-i-dem-dashinq-steghtselu-jonsvoni-arajarki-masin-lurery-42537526.html
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ դաշինք ստեղծելու՝ Ջոնսոնի առաջարկի մասին լուրերը
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ դաշինք ստեղծելու՝ Ջոնսոնի առաջարկի մասին լուրերը
Sputnik Արմենիա
Պուտինի վարչակազմում չգիտեն՝ որքանով է տեղեկատվությունը հավաստի, ու կհետևեն իրավիճակի զարգացմանը: 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T16:57+0400
2022-05-27T16:57+0400
2022-05-27T16:57+0400
բորիս ջոնսոն
դմիտրի պեսկով
մեծ բրիտանիա
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/09/25681185_0:205:2582:1657_1920x0_80_0_0_054fd7c4c1b15c7009b04b108a7b0166.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Corriere Della Sera թերթի հրապարակումն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, իբր, կոչ է արել Կիևի հետ ռազմական դաշինք ստեղծել Մոսկվայի դեմ, կոչ է արել ԶԼՄ-ներում բոլոր հաղորդագրությունները որպես սկզբնաղբյուր չընկալել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։«Գիտեք, ամենայն հարգանքով Corriere Della Sera-ի հանդեպ, եկեք ամեն դեպքում վերաբերվենք սրան ինչպես ԶԼՄ-ում հաղորդագրություն. <...> Դրանք պետք է կասկածի տակ առնել: Երկրորդը՝ մենք չգիտենք, թե արդյոք Բորիս Ջոնսոնի մոտ նման նախաձեռնություններ են եղել։ Այդ դեպքում, հավանաբար, դա կնշանակեր, որ նա առաջարկում է ներքին կազմակերպություն ստեղծել, որ խաթարի ԵՄ-ի դիրքերը, այսինքն՝ այնպիսի համաեվրոպական միավորման դիրքերը, որն ինքը՝ Մեծ Բրիտանիան, լքել է», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։Երեկ իտալական Corriere Della Sera պարբերականում, հղում անելով աղբյուրին, հաղորդվում էր, որ Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դաշինք, եվրոպական համագործակցություն ստեղծել Ռուսաստանի դեմ: Նշվում է, որ միավորմանը կարող էին անդամակցել նաև Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան ու Լիտվան, իսկ ավելի ուշ՝ Թուրքիան:Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել էր Ուկրաինային լրացուցիչ 1,3 մլրդ ֆունտի ռազմական օգնություն հատկացնելու մասին, սպառազինությունների թվում հեռահար հրետանի, հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր են։Մոսկվան կոչ է անում բոլոր երկրներին հրաժարվել Կիևին զենք մատակարարելուց, ընդգծելով, որ ցանկացած նման բեռ օրինական թիրախ է դառնում Ռուսաստանի համար։
մեծ բրիտանիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/09/25681185_49:0:2533:1863_1920x0_80_0_0_a8e6878aff37e7b1dad70effe0f7fe25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բորիս ջոնսոն, դմիտրի պեսկով, մեծ բրիտանիա, ուկրաինա, ռուսաստան
բորիս ջոնսոն, դմիտրի պեսկով, մեծ բրիտանիա, ուկրաինա, ռուսաստան
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ դաշինք ստեղծելու՝ Ջոնսոնի առաջարկի մասին լուրերը
Պուտինի վարչակազմում չգիտեն՝ որքանով է տեղեկատվությունը հավաստի, ու կհետևեն իրավիճակի զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Corriere Della Sera թերթի հրապարակումն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, իբր, կոչ է արել Կիևի հետ ռազմական դաշինք ստեղծել Մոսկվայի դեմ, կոչ է արել ԶԼՄ-ներում բոլոր հաղորդագրությունները որպես սկզբնաղբյուր չընկալել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Գիտեք, ամենայն հարգանքով Corriere Della Sera-ի հանդեպ, եկեք ամեն դեպքում վերաբերվենք սրան ինչպես ԶԼՄ-ում հաղորդագրություն. <...> Դրանք պետք է կասկածի տակ առնել: Երկրորդը՝ մենք չգիտենք, թե արդյոք Բորիս Ջոնսոնի մոտ նման նախաձեռնություններ են եղել։ Այդ դեպքում, հավանաբար, դա կնշանակեր, որ նա առաջարկում է ներքին կազմակերպություն ստեղծել, որ խաթարի ԵՄ-ի դիրքերը, այսինքն՝ այնպիսի համաեվրոպական միավորման դիրքերը, որն ինքը՝ Մեծ Բրիտանիան, լքել է», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ նախագահի վարչակազմում չգիտեն, թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, ու կհետևեն իրավիճակի զարգացմանը:
Երեկ իտալական Corriere Della Sera պարբերականում, հղում անելով աղբյուրին, հաղորդվում էր, որ Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դաշինք, եվրոպական համագործակցություն ստեղծել Ռուսաստանի դեմ: Նշվում է, որ միավորմանը կարող էին անդամակցել նաև Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան ու Լիտվան, իսկ ավելի ուշ՝ Թուրքիան:
Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել էր Ուկրաինային լրացուցիչ 1,3 մլրդ ֆունտի ռազմական օգնություն հատկացնելու մասին, սպառազինությունների թվում հեռահար հրետանի, հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր են։
Մոսկվան կոչ է անում բոլոր երկրներին հրաժարվել Կիևին զենք մատակարարելուց, ընդգծելով, որ ցանկացած նման բեռ օրինական թիրախ է դառնում Ռուսաստանի համար։