https://arm.sputniknews.ru/20220527/narek-manasjany-haghtec-kisaezrapakichnerum-hajastany-kunena-4-brncqamartik-42550652.html
Նարեկ Մանասյանը հաղթեց. կիսաեզրափակիչներում Հայաստանը կունենա 4 բռնցքամարտիկ
Նարեկ Մանասյանը հաղթեց. կիսաեզրափակիչներում Հայաստանը կունենա 4 բռնցքամարտիկ
Sputnik Արմենիա
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում քառորդ եզրափակիչի արդեն կայացած մենամարտերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականն արդեն ունի առնվազն բրոնզե չորս... 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T21:27+0400
2022-05-27T21:27+0400
2022-05-27T21:29+0400
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42510638_0:0:1195:673_1920x0_80_0_0_71bb65599b3ee5c48a86c94c55b69a92.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի հասավ Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյան նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։Մանասյանը երբեմն պոռթկումով, երբեմն հարվածաշարով անակնկալ գրոհներ էր կազմակերպում ու վաստակում հաղթանակի համար անհրաժեշտ միավորները։ Եվ մենամարտից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը և կիսաեզրափակչի ուղեգիրը տրվեց Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկին։Այպիսով բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հաստատ վաստակելու է չորս մեդալ։ Բայց թե ի՞նչ հարգի կլինեն այդ մեդալները կիմանանք կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մենամարտերից հետո։ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Արթուր Բազեյանը (57կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) նախ կմենամարտեն կիսաեզրափակիչում, իսկ հաղթանակի դեպքում` արդեն եզրափակիչում։Հավելենք, որ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերը կկայանան համապատասխանաբար մայիսի 29-ին և 30-ին ։Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42510638_128:0:1079:713_1920x0_80_0_0_352c4d62fee13c15e3bcba0f516f16ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
Նարեկ Մանասյանը հաղթեց. կիսաեզրափակիչներում Հայաստանը կունենա 4 բռնցքամարտիկ
21:27 27.05.2022 (Թարմացված է: 21:29 27.05.2022) Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում քառորդ եզրափակիչի արդեն կայացած մենամարտերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականն արդեն ունի առնվազն բրոնզե չորս մեդալ և կարող է ունենալ ավելի բարձր հարգի մեդալներ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի հասավ Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյան նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։
1/8 եզրափակիչում սլովակ Դավիթ Միխալեկի նկատմամբ գեղեցիկ հաղթանակի հասնելուց հետո, քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը նախորդ մենամարտի համեմատ նման առավելություն չուներ այս դեպքում Հունաստանը ներկայացնող հայազգի Վահան Նանիջանյանի նկատմամբ։ Բայց երկու ռաունդներից հետո հինգ մրցավարներից ոչ մեկը մրցակցին հաղթողի դերում չէր տեսնում։
Մանասյանը երբեմն պոռթկումով, երբեմն հարվածաշարով անակնկալ գրոհներ էր կազմակերպում ու վաստակում հաղթանակի համար անհրաժեշտ միավորները։ Եվ մենամարտից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը և կիսաեզրափակչի ուղեգիրը տրվեց Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկին։
Այպիսով բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հաստատ վաստակելու է չորս մեդալ։ Բայց թե ի՞նչ հարգի կլինեն այդ մեդալները կիմանանք կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մենամարտերից հետո։
Հովհաննես Բաչկովը (63,5 կգ),
Արթուր Բազեյանը (57կգ),
Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) նախ կմենամարտեն կիսաեզրափակիչում, իսկ հաղթանակի դեպքում` արդեն եզրափակիչում։
Հավելենք, որ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերը կկայանան համապատասխանաբար մայիսի 29-ին և 30-ին ։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության
բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: