https://arm.sputniknews.ru/20220527/mika-badaljanin-gravvov-azat-ardzakelu-mijnvordutjun-e-nerkajacvel-42531482.html
Միկա Բադալյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
Միկա Բադալյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
Բլոգերի փաստաբանները կարծում են, որ Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է։ 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T15:13+0400
2022-05-27T15:13+0400
2022-05-27T15:14+0400
միքայել (միկա) բադալյան
փաստաբան
կալանք
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41755267_0:89:1600:989_1920x0_80_0_0_90b562a8042917e33712c6056a44ac87.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն «Ազատագրում» շարժման առաջնորդ, բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:Նրա խոսքով` Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաները դադարեցնելու համար։Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41755267_82:0:1519:1078_1920x0_80_0_0_defbd93250d5f81a175c7383374ebe22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել (միկա) բադալյան , փաստաբան, կալանք, գրավ
միքայել (միկա) բադալյան , փաստաբան, կալանք, գրավ
Միկա Բադալյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
15:13 27.05.2022 (Թարմացված է: 15:14 27.05.2022) Բլոգերի փաստաբանները կարծում են, որ Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն «Ազատագրում» շարժման առաջնորդ, բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել, որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի պետությունների միջև փոխադարձ ջերմ հարաբերությունները։ Սակայն պետք է փաստել, որ նրա կալանավորելը վկայում է, որ ՀՀ իշխանությունները շեղվել են ճիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը»,–գրել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով` Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաները դադարեցնելու համար։
Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու
ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։