00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լարված իրավիճակ Երևան-Սևան ավտոճանապարհին. ընդդիմադիրները կրկին փակել են այն

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա Երևան-Սևան Ճանապարհին
Բողոքի ակցիա Երևան-Սևան Ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Բողոքի ակցիա Երևան-Սևան Ճանապարհին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխանության հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Այս պահին լարված իրավիճակ է Երևան-Սևան ավտոճանապարհին. մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը։ Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո՛լ, դավաճան»։
Նրանց մեջ նաև արցախցիներ կան, որոնք ասում են` երբ թշնամուն մնացած իր տունը հետ տան, այդ ժամանակ էլ կբացի ճանապարհը։ Տեղում նաև մեծ թվով ոստիկանական ուժեր կան։
Ոստիկանները փորձեցին ճանապարհը բացել` բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները փորձեցին բանակցություններ վարել նրանց հետ։
«Մեր ակցիայի ժամանակը լրանա, կբացենք։ Բայց եթե այդ ընթացքում որևէ մեկին բերման ենթարկեք, ապա փակ ենք պահելու ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկանին։
Որոշ ժամանակ անց, սակայն, հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, որոնք փորձում են ճանապարհը բացել։
Նշենք, որ այսօր կեսօրին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների մասնակիցները Կոտայքի մարզում փակել են Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի հատվածը։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ բացի մայրաքաղաքից, այսօր անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու նաև մարզերում։
Այսօր երեկոյան հանրահավաք նախատեսված չէ։
Լրահոս
0