https://arm.sputniknews.ru/20220527/hvovhannes-bachkvovy-arajin-medaly-berec-hajastani-havaqakanin-42532961.html
Հովհաննես Բաչկովը առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին. տեսանյութ
Հովհաննես Բաչկովը առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին. տեսանյութ
Sputnik Արմենիա
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր ընթանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից երկուսը պարտվեցին իրենց... 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T15:32+0400
2022-05-27T15:32+0400
2022-05-27T16:54+0400
հովհաննես բաչկով
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
հաղթանակ
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/08/28598674_0:0:1600:901_1920x0_80_0_0_22fee57768cdca2abcedbd0d4f852a11.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր 63.5կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց չեխ Պետր Նովակի հետ ու հաղթանակի հասավ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը(51կգ), իր առաջին մենամարտն անցկացրեց Եվրոպայի այս առաջնությունում։ Քառորդ եզրափակիչում Հովհաննիսյանը միավորներով պարտվեց իսպանիացի Մարտին Մոլինա Սալվադորին ու դուրս մնաց հետագա պայքարից։Այսօր քառորդ եզրափակիչում իրենց մենամարտերն են անցկացնելու Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը(67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը(86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/08/28598674_0:0:1420:1065_1920x0_80_0_0_a3a44a59897213853297a22dc95b86d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննես բաչկով, բռնցքամարտ, բռնցքամարտիկ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն , հաղթանակ, մեդալ
հովհաննես բաչկով, բռնցքամարտ, բռնցքամարտիկ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն , հաղթանակ, մեդալ
Հովհաննես Բաչկովը առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին. տեսանյութ
15:32 27.05.2022 (Թարմացված է: 16:54 27.05.2022) Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր ընթանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից երկուսը պարտվեցին իրենց մենամարտերում։ Առաջին մեդալը մեր հավաքականի համար ապահովեց ընտրանու առաջատարը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր 63.5կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց չեխ Պետր Նովակի հետ ու հաղթանակի հասավ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
63․5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնության դասակարգման առաջին համարն է։ Չնայած վնասվածքին` հայ բռնցքամարտիկն առայժմ իր վարպետության շնորհիվ շարունակում է առաջխաղացումը դեպի ոսկե մեդալ։ Քառորդ եզրափակիչում Բաչկովը միավորներով առավելության հասավ չեխ Պետր Նովակի նկատմամբ ու, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։
Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը(51կգ), իր առաջին մենամարտն անցկացրեց Եվրոպայի այս առաջնությունում։ Քառորդ եզրափակիչում Հովհաննիսյանը միավորներով պարտվեց իսպանիացի Մարտին Մոլինա Սալվադորին ու դուրս մնաց հետագա պայքարից։
Այսօր քառորդ եզրափակիչում իրենց մենամարտերն են անցկացնելու Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը(67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը(86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության
բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: