00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ուրուգվայը դեսպանատներ կբացեն. Փաշինյանն ուղերձ է հղել Լուիս Լակաժե Պոուին

© Sputnik / Антон НоводережкинՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
30-ամյա դիվանագիտական հարաբերություններ ունեցող Հայաստանն ու Ուրուգվայը միմյանց տարածքում ներկայացված են հյուպատոսությունների մակարդակով։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ուղերձում Փաշինյանն առանձնապես կարևորել է 30-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանում և Մոնտեվիդեոյում դեսպանություններ բացելու երկկողմ որոշումը, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և ապագային միտված տեսլականի մասին:
«Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարեկամ Ուրուգվայի հետ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,– նշել է վարչապետը:
Փաշինյանը վստահեցրել է` Հայաստանը երբեք չի մոռանա, որ Ուրուգվայը 1965 թվականին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է, որով վերահաստատել է մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների՝ իր ջատագովի համբավը:
«Ներկայում մեր երկրների կապերը սերտացնող կարևոր գործոն է ցեղասպանությունից հետո Ուրուգվայում ձևավորված հայ համայնքը»,– ասված է ուղերձում։
Նշենք, որ Հայաստանն ու Ուրուգվայը միմյանց տարածքում ներկայացված են հյուպատոսությունների մակարդակով։
Հայաստանում դեսպանատուն բացելու մտադրության մասին Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հայտարարել էր 2021թ–ի օգոստոսի 16–ին Երևան կատարած այցի ժամանակ։
Դիվանագիտական հարաբերութուններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ու Ուրուգվայում ՀՀ դեսպանատուն բացելու պահանջով 1 ամիս առաջ հանդես էր եկել նաև Ուրուգվայի հայ համայնքը` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի ընթացքում աղմկահարույցդեպքից հետո։
Հիշեցնենք` ապրիլի 23-ին Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողությունից հետո դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքի ներկայացուցիչներին թուրք նախարարը թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն էր ցույց տվել։
Չավուշօղլուի այդ քայլը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Ուրուգվայում, որից հետո Ուրուգվայի խորհրդարանի «Frente Amplio» ընդդիմադիր դաշինքի հայ սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել էր Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը։
Խորհրդարանը միաձայն դեմ էր քվեարկել Սայրուսի նշանակմանը:
Դեսպանի գործը հետ էր ուղարկվել Ուրուգվայի խորհրդարանի միջազգային հարաբերություններով հանձնաժողով:
Լրահոս
0