https://arm.sputniknews.ru/20220527/chem-karvogh-asel-te-inch-zgaci-gjumreci-marziky-turqin-haghtelu-ev-ir-npatakneri-masin-42499565.html
Չեմ կարող ասել, թե ինչ զգացի. գյումրեցի մարզիկը` թուրքին հաղթելու և իր նպատակների մասին
Չեմ կարող ասել, թե ինչ զգացի. գյումրեցի մարզիկը` թուրքին հաղթելու և իր նպատակների մասին
Sputnik Արմենիա
16-ամյա գյումրեցին համոզված է` միջազգային առաջին մեդալից հետո մյուսներն էլ շատ չեն ուշանա։ Մարզիչը հուսով է, որ գյումրեցի պատանիների մասին մենք դեռ շատ կլսենք։ 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T08:59+0400
2022-05-27T08:59+0400
2022-05-27T08:59+0400
հայաստան
գյումրի
մարզիկ
մեդալ
ոսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42481775_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca8b857fcd45e816ced5e94e21c6d440.jpg
Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սան, 16-ամյա Նարեկ Մուրադյանը ոսկե մեդալով է վերադարձել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած ուշուի Եվրոպայի առաջնությունից։ Նա հաղթել է 16-18 տարեկանների մինչև 48 կգ քաշային կարգում:Նարեկը Հայաստանի եռակի չեմպիոն է: 10 տարեկանից սկսել է ուշու-սանդայով զբաղվել. մարզաձևի արագությունն ու տակտիկան են գրավել նրան: Ուշուի Եվրոպայի առաջնությունը Նարեկի առաջին միջազգային մրցելույթն էր, այդ պատճառով շատ է հպարտանում ոսկե մեդալով ու եզրափակիչում թուրք մարզիկի հանդեպ տարած հաղթանակով (1 ռաունդով բացարձակ հաղթանակ):Հաղթանակից հետո Նարեկն առաջինը մարզչին՝ Հրայր Կարապետյանին է զանգել ու լուրը հայտնել, հետո` ծնողներին: Երազում է ընկեր Հրայրի պես մարզիչ դառնալ:«Ընկեր Հրայրը ինձ համար ավագ եղբայր է»,- ասում է նա:Սպորտին զուգահեռ, Նարեկը սովորում է Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում, ավտոփականագործի մասնագիտությունն է յուրացնում:Եթե Նարեկը մարզադահլիճում չէ, ապա իր բոլոր հասակակիցների պես սիրում է ազատ ժամանակը անցկացնել ընկերների հետ, ֆուտբոլ խաղալ:Նա վստահ է՝ 2 տարի հետո լավ զինվոր է դառնալու. մարզական ուղին օգնելու է ավելի պատրաստված լինել հայրենիքի պաշտպանության գործում։Նարեկն առաջնության էր մեկնել ընկերոջ՝ նույն մարզադպրոցի սան Գևորգ Պապոյանի հետ: Վերջինս էլ գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը (12-14 տարեկանների մինչև 52 կգ քաշային կարգում):Ուշու-գունֆուի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հրայր Կարապետյանը համոզված է, որ Նարեկն ու Գևորգը նպատակասլացության ու աշխատասիրության շնորհիվ հաղթանակի հասան։Նարեկի ու Գևորգի մասին հպարտությամբ է խոսում նաև մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը. 8 մարզաձևերով զբաղվելու հնարավորությամբ դպրոցի տնօրենն ուրախանում է իր սաների հաջողություններով, բայց մտահոգիչ է համարում վերջին տարիներին սպորտի հանդեպ ուշադրության պակասը:«Երեխաները հաճախ «մոդայով» են սկսում այս կամ այն մարզաձևով զբաղվել՝ կախված նրանից, թե որ մարզաձևն է այդ պահին ավելի տարածված: Սպորտի հանդեպ պասիվություն կա, ու դրա համար «շնորհակալություն» պետք է հայտնենք նորագույն տեխնոլոգիաներին»,- ասում է Կիրակոսյանը։Նրա խոսքով` այսօր ծնողները սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել երեխաների առողջական վիճակին՝ սպորտը փոխարինելով ՏՏ ոլորտով, մոռանալով, որ տղաները պետք է նաև ուժեղ ու մարտունակ մեծանան:Մայիսի 11-15-ը Բուլղարիայի գեղատեսիլ Բուրգաս քաղաքում տեղի ունեցավ ուշուի Եվրոպայի 1-ին առաջնությունը, որը կազմակերպվել էր Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի (EUWUF) հովանու ներքո։ Առաջնությանը մասնակցեցին ավելի քան 500 մարզիկներ 14 երկրներից: Հայաստանն առաջնությանը ներկայացել էր 5 մարզիկներով: Հավաքականը մեկական ոսկի ու արծաթ է նվաճել, երեք` բրոնզ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42481775_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b2b0a8b502a103d3e723027a1a45b112.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
հայաստան, գյումրի, մարզիկ, մեդալ, ոսկի
հայաստան, գյումրի, մարզիկ, մեդալ, ոսկի
Չեմ կարող ասել, թե ինչ զգացի. գյումրեցի մարզիկը` թուրքին հաղթելու և իր նպատակների մասին
16-ամյա գյումրեցին համոզված է` միջազգային առաջին մեդալից հետո մյուսներն էլ շատ չեն ուշանա։ Մարզիչը հուսով է, որ գյումրեցի պատանիների մասին մենք դեռ շատ կլսենք։
Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սան, 16-ամյա Նարեկ Մուրադյանը ոսկե մեդալով է վերադարձել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած ուշուի Եվրոպայի առաջնությունից։ Նա հաղթել է 16-18 տարեկանների մինչև 48 կգ քաշային կարգում:
Նարեկը Հայաստանի եռակի չեմպիոն է: 10 տարեկանից սկսել է ուշու-սանդայով զբաղվել. մարզաձևի արագությունն ու տակտիկան են գրավել նրան: Ուշուի Եվրոպայի առաջնությունը Նարեկի առաջին միջազգային մրցելույթն էր, այդ պատճառով շատ է հպարտանում ոսկե մեդալով ու եզրափակիչում թուրք մարզիկի հանդեպ տարած հաղթանակով (1 ռաունդով բացարձակ հաղթանակ):
«Թուրքիայի հավաքականը մեծ թիմով էր ներկայացել առաջնությանը, և երբ հնչեց մեր հիմնը, մեր եռագույնը բարձրացավ, տեսա, որ բոլորը հոտնկայս էին, չեմ կարող ասել, թե ինչ զգացի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է պատանին։
Հաղթանակից հետո Նարեկն առաջինը մարզչին՝ Հրայր Կարապետյանին է զանգել ու լուրը հայտնել, հետո` ծնողներին: Երազում է ընկեր Հրայրի պես մարզիչ դառնալ:
«Ընկեր Հրայրը ինձ համար ավագ եղբայր է»,- ասում է նա:
Սպորտին զուգահեռ, Նարեկը սովորում է Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում, ավտոփականագործի մասնագիտությունն է յուրացնում:
«Դեռ երկրորդ կուրսում եմ ու շատ բան չգիտեմ, բայց ուզում եմ համատեղել այս երկուսը: Սպորտը` որպես հոբբի, ավտոփականագործությունը՝ մասնագիտություն»,- նշում է նա։
Եթե Նարեկը մարզադահլիճում չէ, ապա իր բոլոր հասակակիցների պես սիրում է ազատ ժամանակը անցկացնել ընկերների հետ, ֆուտբոլ խաղալ:
Նա վստահ է՝ 2 տարի հետո լավ զինվոր է դառնալու. մարզական ուղին օգնելու է ավելի պատրաստված լինել հայրենիքի պաշտպանության գործում։
Նարեկն առաջնության էր մեկնել ընկերոջ՝ նույն մարզադպրոցի սան Գևորգ Պապոյանի հետ: Վերջինս էլ գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը (12-14 տարեկանների մինչև 52 կգ քաշային կարգում):
Ուշու-գունֆուի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հրայր Կարապետյանը համոզված է, որ Նարեկն ու Գևորգը նպատակասլացության ու աշխատասիրության շնորհիվ հաղթանակի հասան։
«Հուսամ՝ մենք դեռ կլսենք նրանց մասին»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում հպարտությամբ ասաց մարզիչը և ավելացրեց` այս պահին էլ տղաները շարունակում են պարապել՝ պատրաստվելով հուլիսին և սեպտեմբերին կայանալիք առաջնություններին:
Նարեկի ու Գևորգի մասին հպարտությամբ է խոսում նաև մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը. 8 մարզաձևերով զբաղվելու հնարավորությամբ դպրոցի տնօրենն ուրախանում է իր սաների հաջողություններով, բայց մտահոգիչ է համարում վերջին տարիներին սպորտի հանդեպ ուշադրության պակասը:
«Երեխաները հաճախ «մոդայով» են սկսում այս կամ այն մարզաձևով զբաղվել՝ կախված նրանից, թե որ մարզաձևն է այդ պահին ավելի տարածված: Սպորտի հանդեպ պասիվություն կա, ու դրա համար «շնորհակալություն» պետք է հայտնենք նորագույն տեխնոլոգիաներին»,- ասում է Կիրակոսյանը։
Նրա խոսքով` այսօր ծնողները սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել երեխաների առողջական վիճակին՝ սպորտը փոխարինելով ՏՏ ոլորտով, մոռանալով, որ տղաները պետք է նաև ուժեղ ու մարտունակ մեծանան:
Մայիսի 11-15-ը Բուլղարիայի գեղատեսիլ Բուրգաս քաղաքում տեղի ունեցավ ուշուի Եվրոպայի 1-ին առաջնությունը, որը կազմակերպվել էր Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի (EUWUF) հովանու ներքո։ Առաջնությանը մասնակցեցին ավելի քան 500 մարզիկներ 14 երկրներից: Հայաստանն առաջնությանը ներկայացել էր 5 մարզիկներով: Հավաքականը մեկական ոսկի ու արծաթ է նվաճել, երեք` բրոնզ։