https://arm.sputniknews.ru/20220527/azh-nakhagahi-meqenajin-ughekcvogh-toyota-nery-chen-gnvi-vorvoshumy-kkasecvi-42519728.html
ԱԺ նախագահի մեքենային ուղեկցող «Toyota»-ները չեն գնվի. որոշումը կկասեցվի
ԱԺ նախագահի մեքենային ուղեկցող «Toyota»-ները չեն գնվի. որոշումը կկասեցվի
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոմեքենան ուղեկցելու համար 3 նոր մեքենա գնելու որոշումն ընդունվել էր ապրիլի 7-ին։ 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T11:09+0400
2022-05-27T11:09+0400
2022-05-27T11:28+0400
հայաստան
ալեն սիմոնյան
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42459441_0:165:1600:1065_1920x0_80_0_0_7ffbef04bc63e23ecd8333f272cbbe96.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իշխանությունը հրաժարվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող «BMW 750Li» ծառայողական ավտոմեքենային ուղեկցող «Toyota RAV 4» մոդելի երեք ամենագնաց գնելու որոշումից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը` նշելով, որ որոշվել է ձեռնպահ մնալ նման քայլից:Իսկ քանի որ գնման գործընթացը հաստատվել է կառավարության որոշմամբ, Խաչատրյանը հայտնեց, որ այն նույն ընթացակարգով էլ կասեցվելու է։«Ոչ թե չեղարկվելու է, այլ կասեցվելու է»,- ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոմեքենան ուղեկցելու համար 3 նոր մեքենա գնելու որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 7-ի նիստում` առանց քննարկման ու զեկուցման։Կառավարությունը մեքենաները գնելու համար 54 մլն դրամ է հատկացրել։Որոշմամբ թույլատրվել է նաև գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Տոյոտա Երևան» ընկերությունից, առանց մրցույթի։ Նախագծում նշվում էր, որ ընկերությունը զեղչեր է առաջարկել, ինչի համար էլ հենց այդ ընկերությունից է որոշվել ձեռք բերել մեքենաները։Ավելի վաղ կառավարությունը 90 մլն դրամ է հատկացրել ԱԺ նախագահին նոր մեքենա գնելու համար. Սիմոնյանի համար ձեռք է բերվել նոր` «BMW 750 xDrive LCi» մակնիշի ավտոմեքենա։«Էդքան հարուստ չենք, որ էժան ապրանք առնենք». Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի մեքենայի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42459441_0:0:1420:1065_1920x0_80_0_0_0031bdf39f57ca4244633895948a9f4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, ավտոմեքենա
հայաստան, ալեն սիմոնյան, ավտոմեքենա
ԱԺ նախագահի մեքենային ուղեկցող «Toyota»-ները չեն գնվի. որոշումը կկասեցվի
11:09 27.05.2022 (Թարմացված է: 11:28 27.05.2022) ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոմեքենան ուղեկցելու համար 3 նոր մեքենա գնելու որոշումն ընդունվել էր ապրիլի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իշխանությունը հրաժարվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող «BMW 750Li» ծառայողական ավտոմեքենային ուղեկցող «Toyota RAV 4» մոդելի երեք ամենագնաց գնելու որոշումից։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը` նշելով, որ որոշվել է ձեռնպահ մնալ նման քայլից:
«Այս պահին նման գնումը նպատակահարմար չէ»,- ասաց նա։
Իսկ քանի որ գնման գործընթացը հաստատվել է կառավարության որոշմամբ, Խաչատրյանը հայտնեց, որ այն նույն ընթացակարգով էլ կասեցվելու է։
«Ոչ թե չեղարկվելու է, այլ կասեցվելու է»,- ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոմեքենան ուղեկցելու համար
3 նոր մեքենա գնելու որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 7-ի նիստում` առանց քննարկման ու զեկուցման։
Կառավարությունը մեքենաները գնելու համար 54 մլն դրամ է հատկացրել։
Որոշմամբ թույլատրվել է նաև գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Տոյոտա Երևան» ընկերությունից, առանց մրցույթի։ Նախագծում նշվում էր, որ ընկերությունը զեղչեր է առաջարկել, ինչի համար էլ հենց այդ ընկերությունից է որոշվել ձեռք բերել մեքենաները։
Ավելի վաղ կառավարությունը 90 մլն դրամ է հատկացրել ԱԺ նախագահին նոր մեքենա գնելու համար. Սիմոնյանի համար ձեռք է բերվել նոր` «BMW 750 xDrive LCi» մակնիշի ավտոմեքենա։