https://arm.sputniknews.ru/20220526/uzum-e-iren-ardaracnelu-himq-steghtsel-rustamjani-ardzaganqy-pashinjanin-42490784.html
Ուզում է իրեն արդարացնելու հիմք ստեղծել. Ռուստամյանի արձագանքը Փաշինյանին
Ուզում է իրեն արդարացնելու հիմք ստեղծել. Ռուստամյանի արձագանքը Փաշինյանին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունները 2007թ.–ին Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վետոյի իրավունք... 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T13:47+0400
2022-05-26T13:47+0400
2022-05-26T13:47+0400
նիկոլ փաշինյան
արմեն ռուստամյան
արցախ
մադրիդյան սկզբունքներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550171_0:0:1600:901_1920x0_80_0_0_f62d0abae6c3e6ab5a76f112d03bbdbc.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Այս իշխանությունները բանակցային գործընթացում մեր դիրքերը պաշտպանելու ձևը չեն գտել։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ ԱԺ–ում արած հայտարարությանը։Նշենք, որ Փաշինյանն ասել էր` նախկին իշխանությունները 2007թ.–ին Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում։«Մադրիդյան սկզբունքներն ինքնին փոխզիջումային մի փաստաթուղթ էր, ինչը ենթադրում էր նաև մեր կողմից էլ զիջում։ Մենք այդ առումով շատ գրագետ քայլ ենք արել` ասելով, որ կարելի է ևս մեկ հանրաքվե անցկացնել Արցախում, քանի որ վստահ էինք, որ դրա արդյունքը նույնն է լինելու, ինչ 1991-ին էր»,–ասաց Ռուստամյանը։Նրա խոսքով` եթե իշխանության չոր տրամաբանությամբ նայեն, ապա ընդհանրապես բանակցությունների մեջ չպետք է մտնեին։«Փաշինյանն ուզում է ասել, որ ինքը մեղավոր չէ, և նորից ամեն ինչի մեղքը բարդել նախկինների վրա, այսինքն` ուզում է իրեն արդարացնելու համար հիմք ստեղծել»,–ասաց Ռուստամյանը։Հիշեցնենք, որ Մադրիդյան սկզբունքները կողմերին առաջարկվել են 2007 թվականի նոյեմբերի 29-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներ։Հետագա պաշտոնական հայտարարությունների համաձայն, Մադրիդյան սկզբունքները չեն արժանացել կողմերի հավանությանը, բայց նրանց կողմից հիմք են ընդունվել բանակցային գործընթացի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550171_152:0:1572:1065_1920x0_80_0_0_f4c60f2cd1e2920ffe9cde68fabcd380.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արմեն ռուստամյան, արցախ, մադրիդյան սկզբունքներ
նիկոլ փաշինյան, արմեն ռուստամյան, արցախ, մադրիդյան սկզբունքներ
Ուզում է իրեն արդարացնելու հիմք ստեղծել. Ռուստամյանի արձագանքը Փաշինյանին
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունները 2007թ.–ին Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Այս իշխանությունները բանակցային գործընթացում մեր դիրքերը պաշտպանելու ձևը չեն գտել։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ ԱԺ–ում արած հայտարարությանը։
Նշենք, որ Փաշինյանն ասել էր` նախկին իշխանությունները 2007թ.–ին Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում։
«Մադրիդյան սկզբունքներն ինքնին փոխզիջումային մի փաստաթուղթ էր, ինչը ենթադրում էր նաև մեր կողմից էլ զիջում։ Մենք այդ առումով շատ գրագետ քայլ ենք արել` ասելով, որ կարելի է ևս մեկ հանրաքվե անցկացնել Արցախում, քանի որ վստահ էինք, որ դրա արդյունքը նույնն է լինելու, ինչ 1991-ին էր»,–ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով` եթե իշխանության չոր տրամաբանությամբ նայեն, ապա ընդհանրապես բանակցությունների մեջ չպետք է մտնեին։
Ռուստամյանը նշում է, որ դրանով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր ճանաչվում, եթե հանրաքվե լիներ։ Նա նկատեց նաև, որ եթե Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վետոյի իրավունք էր տալու ԼՂ կարգավիճակի որոշման հարցում, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չհամաձայնեց բանակցել դրա շուրջ։
«Փաշինյանն ուզում է ասել, որ ինքը մեղավոր չէ, և նորից ամեն ինչի մեղքը բարդել նախկինների վրա, այսինքն` ուզում է իրեն արդարացնելու համար հիմք ստեղծել»,–ասաց Ռուստամյանը։
Հիշեցնենք, որ Մադրիդյան սկզբունքները կողմերին առաջարկվել են 2007 թվականի նոյեմբերի 29-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներ։
Հետագա պաշտոնական հայտարարությունների համաձայն, Մադրիդյան սկզբունքները չեն արժանացել կողմերի հավանությանը, բայց նրանց կողմից հիմք են ընդունվել բանակցային գործընթացի համար։