00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ու փառք Աստծո, մենք կզբաղեցնենք տեղերը»․ Պուտինը պատժամիջոցների ու ԵԱՏՄ զարգացման մասին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը ելույթ է ունեցել եվրասիական համաժողովում և առանձնացրել է գլխավոր թեզերը։ Նրա խոսքով՝ հասունացել է ԵԱՏՄ տնտեսական զարգացման համալիր ռազմավարություն ձևավորելու ժամանակը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Եվրասիական ինտեգրման զարգացումը կապված չէ աշխարհում այսօրվա քաղաքական իրավիճակի հետ։ Այն պայմանավորված է գլոբալ տնտեսական միտումներով։ Նման կարծիք է հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական համաժողովի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող լիագումար նիստում:
Ավելի ու ավելի շատ երկրներ են ուզում անկախ տնտեսական քաղաքականություն վարել ու անելու են դա։ Հարցը ոչ միայն Ռուսաստանն ու նույնիսկ ոչ միայն Չինաստանն է, դա առկա է շատ այլ երկրներում: Ոչ մի համաշխարհային ժանդարմ չի կարողանա կասեցնել այդ բնական գլոբալ գործընթացը, ոչ մի ուժ չի բավականացնի։

«Տնտեսական զարգացման կենտրոնն աստիճանաբար, մենք դա շատ լավ գիտենք, բիզնեսի ներկայացուցիչներն էլ դա գիտեն, շարժվում է, ու այդ շարժումը շարունակվում է մինչև հիմա, դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ դեռ Խորհրդային Միության շրջանում ամենամեծ առաջնահերթությունը եղել է անմիջական, բնական հարևանների հետ հարաբերությունների կառուցումը:
Նա գործընկերության զարգացման մի շարք առաջարկներ է հնչեցրել։ Մասնավորապես, առաջարկել է մտածել Եվրասիական փորձագիտական կենտրոնի և առևտրային տների ստեղծման մասին, առաջարկել է արագացնել Եվրասիական վերաապահովագրական ընկերության ձևավորման աշխատանքները, ուսումնասիրել անդրսահմանային հատուկ տնտեսական գոտիների զարգացման հարցը, հնարավոր է՝ նույնիսկ վերազգային լիազորություններով:
«Կարևոր է ակտիվորեն զարգացնել ԵԱՏՄ համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ, տեղեկացնել նրանց օգուտների և առավելությունների, մեր առանցքային նախագծերի և ծրագրերի մասին։ Գործընկերները գիտեն, որ հետաքրքրությունը մեր միավորման նկատմամբ աճում է։ Այդ համատեքստում իր ծանրակշիռ դերակատարությունը կարող էր խաղալ նաև ԵԱՏՄ-ի գործարար խորհուրդը, որն արդեն հաջողությամբ զարգացնում է կապերը միության պարագծից դուրս. բիզնես-երկխոսությունների նրա համակարգը կարող է օրինակ դառնալ Մեծ Եվրասիայի գործարար համագործակցության պոտենցիալ հարթակի համար»,- ասել է Պուտինը:

Պուտինի ելույթի ամենակարևոր թեզերը.

Պատժամիջոցների ազդեցությունը
Պատժամիջոցները ազդում են բոլորի վրա, նման զարգացած տնտեսություններում գնաճ40 տարի է չէր եղել, դա կատակ բան չէ։ Որքան էլ կայուն լինեն այն երկրների տնտեսությունները, որոնք նման անհեռատես քաղաքականություն են վարում(պատժամիջոցների կիրառում– խմբ.), համաշխարհային տնտեսության այսօրվա վիճակը ցույց է տալիս, որ մեր դիրքորոշումըճիշտ է և հիմնավորված։ Այդ զարգացած տնտեսություններում գործազրկությունն աճում է, շղթաները պոկվում են, գլոբալ ճգնաժամերն ուժեղանում են։ Եվ այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսին, ասենք, պարենն է, դրանք կատակ չեն, դրանք լուրջ բաներ են, որոնք անդրադառնումեն տնտեսական և քաղաքական հարաբերությունների ողջ համակարգի վրա։
Ներկրման փոխարինումը դարման չէ, ՌԴ բիզնեսը հարմարվում է
Մենք չենք պատրաստվում միայն ներկման փոխարինումով զբաղվել, մենք զարգացնելու ենք մեր արդյունաբերությունն ու տեխնոլոգիաները։ Հնարավոր է, որ դա փոփոխական հաջողությամբտեղի ունենա, բայց Ռուսաստանը հաստատ դրանից միայն ավելի ուժեղ կդառնա, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Ներքին բիզնեսն այս դժվարին պայմաններում ցուցադրում է իր լավագույն որակները, բավականին արագ է հարմարվում։ Գիտեմ, որ դա հեշտ չէ՝ նոր գործընկերներգտնել, նոր լոգիստիկ շղթաներ կառուցել, պահել կոլեկտիվները, պահել արտադրանքի մակարդակը, սպասարկման մակարդակը, որակը, այն մեծ ջանքեր ու տաղանդ է պահանջում, ես կասեի՝ կամքի ուժ։ Մեր գործարարներիճնշող մեծամասնության մոտ դրան գումարվում է պատասխանատվության զգացումը, ու այս ամենը շատ դրական արդյունք է տալիս։
Այո, շատերը հայտարարել են, որ հեռանում են։ Գիտեք, երբեմն նայում ես նրանց, ովքեր հեռանում են, գուցե և փառք Աստծո։ Մենք կզբաղեցնենք նրանց տեղը։ Մեր բիզնեսը, մեր արտադրությունը արդեն մեծացել է, և բարեհաջող կհաստատվի մեր գործընկերների պատրաստած հողի վրա։
ԵԱՏՄ-ի համար կարևոր է արագացնել SWIFT համակարգից անցում կատարելու երկխոսությունը
Մենք կարևորում են սեփական միջազգային ֆինանսա-հաշվարկային մեխանիզմների թեմայով երկխոսության արագացումը, այդ թվում՝ անցումը SWIFT համակարգից ուղիղ թղթակցային շփումների բարեկամ երկրների բանկերի միջև, այդ թվում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի միջոցով:
Ռուսաստանը շարունակում է մնալ ցորենի ամենախոշոր արտահանողը աշխարհում
Մենք համաշխարհային մակարդակով, համաշխարհային շուկաներում բացարձակ մրցունակ ենք դարձել։ Ռուսաստանը մնում է, եթե խոսենք գյուղատնտեսության ոլորտի մասին, աշխարհում ցորենի ամենախոշոր, թիվ մեկ արտահանողը: Բոլորովին վերջերս Ռուսաստանը ցորեն էր գնում, իսկ հիմա վաճառում է։ Այլ երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ Մեծ Բրիտանիան, ավելի շատ ցորեն են արտադրում, բայց նաև ավելի շատ են սպառում այն:
Ուրիշների ակտիվների գողությունը
Միջազգային ֆինանսների, առևտրի ոլորտում կանոնների, նորմերի խախտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, իսկ եթե պարզ բառերով արտահայտվենք, դա միայն խնդիրներ կառաջացնի նրանց համար, ովքեր դա անում են։ Ուրիշի ակտիվների գողությունը երբեք ոչ մեկին լավ բանի չի հասցրել՝ առաջին հերթին նրանց, ովքեր զբաղվում են այդ անբարեկիրթ գործով։
Ով «600»-ով է երթևեկել, այդպես էլ կշարունակի
Ռուսաստանի համար կարևոր է ոչ թե շքեղ ապրանքներ ու թանկարժեք ավտոմեքենաներ գնելու հնարավորությունը, այլ զարգացման համար սեփական բազան, ինժեներական ու գիտական կենտրոնները: Նրանք, ովքեր կցանկանան ինչ-որ լյուքս դասի ապրանքներ ունենալ, նրանք կկարողանան դա անել։ Բայց նրանց համար մի փոքր ավելի թանկ կլինի։ Սրանք այն մարդիկ են, որոնք այսպես թե այնպես «Մերսեդես 600»-ով էին երթևեկում, ու կշարունակեն երթևեկել։ Վստահեցնում եմ, որ դրանք կբերեն որտեղից ասես և որ երկրից ասես։ Մեզ համար դա կարևոր չէ։ Երկրի համար, դրա զարգացման համար, արդեն ասել եմ և կրկնում եմ՝ կարևոր են ինժեներական կենտրոնները, գիտական կենտրոնները, որոնք սեփական զարգացման հիմքն են։ Ահա թե ինչի մասին պետք է մտածել և ու ինչի վրա պետք է աշխատել տնտեսական միության շրջանակում, և լայն իմաստով մեր գործընկերների հետ, նրանց հետ, ովքեր ուզում են մեզ հետ համագործակցել։
Լրահոս
0