00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանրաձող չկա, բոթաս չկա, բենզինը պետք է ճարենք. գործադիրն ավելացնում է մարզական ծախսերը

© Sputnik / Asatur YesayantsՄարզասրահ
Մարզասրահ - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Բաժանորդագրվել
Ֆեդերացիաները լրացուցիչ ֆինանսավորմամբ ՀՀ-ում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, հնարավորություն կունենան պատշաճ նախապատրաստվելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ, 2022 թվականի կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կտրամադրվի լրացուցիչ 200 մլն դրամ։
Կառավարության նիստում ընդունված որոշումը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը` նշելով, որ այն բխում է 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ և մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունից։
«Որոշման ընդունման դեպքում ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ»,- ասաց փոխնախարարը։
Խզմալյանը նաև հայտնեց, որ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները ՀՀ-ում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, կմասնակցեն նաև միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանը ներկայացնող մարզիկների թիվը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, որ այս լրացուցիչ ֆինանսավորմամաբ պետությունն, ըստ էության, վերականգնում է մարզական ֆեդերացիաների ֆինանսավորման՝ 2020-21թթ-ին պարտադրված կրճատված գումարները։

ՀՀ վարչապետը կարևորեց մարզական կազմակերպությունների ոչ միայն արդյունավետ, այլև ժամանակին ֆինանսավորման անհրաժեշտությունը։
«Մենք չպիտի սպասենք՝ Օլիմպիական խաղերից 6 ամիս առաջ տեսնենք, ծանրաձող չկա, բոթաս չկա, պայուսակ չկա, բենզինը պետք է ճարենք մի տեղից։ Դա պետք է նախապես պլանավորված բնականոն աշխատանքի մի մաս լինի, և ոչ թե մտածենք` ոնց անենք, որ վերջին պահին մի տեղից մի բան ճարենք։ Վատնումը միայն այն չէ, որ աննպատակ ծախսում ես, այլև այն, որ գումարը ճիշտ ժամանակին չի ծախսվում,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ կառավարության ընդունած որոշմամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կստանա 17 մլն դրամ, Բռնցքամարտի ֆեդերացիան` 30, Ըմբշամարտի ֆեդերացիան` 62, Լողի հայկական դաշնությունը` 2, Ծանրամարտի ֆեդերացիան` 35, Հրաձգության ֆեդերացիան՝ 5 մլն, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան` 18, Մարմնամարզության ֆեդերացիան` 20, Սուսերամարտի ֆեդերացիան` 5, Վոլեյբոլի ֆեդերացիան` 2 և Թենիսի ֆեդերացիան` 4 մլն դրամ։
Լրահոս
0