https://arm.sputniknews.ru/20220526/rusakan-aviacian-vochnchacrel-e-ukrainaji-radivoelektrvonajin-hetakhuzutjan-kentrvony-42489838.html
Ռուսական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնը
Ռուսական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնը
Sputnik Արմենիա
Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T13:29+0400
2022-05-26T13:29+0400
2022-05-26T13:48+0400
իգոր կոնաշենկով
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_0:0:1848:1040_1920x0_80_0_0_de0e6dafa7a2328c1a5e79cb13cdd780.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներով Նիկոլաևսկի մարզում Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն է ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։«Մեկ օրվա ընթացքում բարձր ճշգրտության օդային տեղակայման հրթիռներով խոցվել է Ուկրաինայի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 48 շրջան, հրետանային երկու մարտկոց, ինչպես նաև ռազմամթերքի երկու պահեստ ԴԺՀ–ի Նիկոլաևկա և Բրեստովոյե շրջաններում։ Նիկոլաևի մարզի Դնեպրովսկոյե բնակավայրի շրջանում Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն է ոչնչացվել, այդ թվում՝ մարտական հաշվարկի 11 զինծառայող, ինչպես նաև ինժեներատեխնիկական և օպերատիվ կազմի օտարերկրյա 15 մասնագետ, որոնք ժամանել են անվտանգության աշխատակիցների ուղեկցմամբ», – պատմել է գեներալը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_169:0:1609:1080_1920x0_80_0_0_e22a9fa4e2231e358495f96ae494aa7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա
Ռուսական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնը
13:29 26.05.2022 (Թարմացված է: 13:48 26.05.2022) Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներով Նիկոլաևսկի մարզում Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն է ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մեկ օրվա ընթացքում բարձր ճշգրտության օդային տեղակայման հրթիռներով խոցվել է Ուկրաինայի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 48 շրջան, հրետանային երկու մարտկոց, ինչպես նաև ռազմամթերքի երկու պահեստ ԴԺՀ–ի Նիկոլաևկա և Բրեստովոյե շրջաններում։ Նիկոլաևի մարզի Դնեպրովսկոյե բնակավայրի շրջանում Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն է ոչնչացվել, այդ թվում՝ մարտական հաշվարկի 11 զինծառայող, ինչպես նաև ինժեներատեխնիկական և օպերատիվ կազմի օտարերկրյա 15 մասնագետ, որոնք ժամանել են անվտանգության աշխատակիցների ուղեկցմամբ», – պատմել է գեներալը։
Նա հավելել է, որ ԴԺՀ–ի Նիկոլաևկա բնակավայրում ոչնչացվել է նաև «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ արձակման կայանք, իսկ Խարկովի մարզի Չուգուևի շրջանում` Ս-300 ուկրաինական ԶՀՀ–ի ռադիոլոկատոր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։