https://arm.sputniknews.ru/20220526/pashinjany-karevvorel-e-lgh-mshakutajin-zharangutjan-prkutjuny-na-yndunel-e-frelanin-42502169.html
Փաշինյանը կարևորել է ԼՂ մշակութային ժառանգության փրկությունը. նա ընդունել է Ֆրելանին
Փաշինյանը կարևորել է ԼՂ մշակութային ժառանգության փրկությունը. նա ընդունել է Ֆրելանին
Sputnik Արմենիա
Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու... 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T17:25+0400
2022-05-26T17:25+0400
2022-05-26T17:45+0400
նիկոլ փաշինյան
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
մշակույթ
ժառանգություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42501757_0:83:1600:983_1920x0_80_0_0_2643487d95009fe1f6b1f39e78455d65.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հարցեր:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42501757_90:0:1511:1066_1920x0_80_0_0_0a8d234958dbb4674379e7133770caa2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, մշակույթ , ժառանգություն
նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, մշակույթ , ժառանգություն
Փաշինյանը կարևորել է ԼՂ մշակութային ժառանգության փրկությունը. նա ընդունել է Ֆրելանին
17:25 26.05.2022 (Թարմացված է: 17:45 26.05.2022) Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին,
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Փաշինյանը Ֆրելանի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության՝ ոչնչացումից պաշտպանությունը։ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հարցեր: