https://arm.sputniknews.ru/20220526/israjely-amn-in-teghekacrel-e-iranci-bardzrastitshan-spajin-chezvoqacnelu-masin-42487541.html
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է իրանցի բարձրաստիճան սպային չեզոքացնելու մասին
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է իրանցի բարձրաստիճան սպային չեզոքացնելու մասին
Sputnik Արմենիա
Գնդապետը սպանվել է Թեհրանում գտնվող իր տան մոտ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այս սպանությունը ահաբեկչություն է որակել։ 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T12:52+0400
2022-05-26T12:52+0400
2022-05-26T12:56+0400
իսրայել
ամն
սպա
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1726/74/17267436_0:43:1600:943_1920x0_80_0_0_4faa2dc30b66a8dc58b7572adebf0e1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ իրանական բանակի բարձրաստիճան սպայի են չեզոքացրել։ Տեղեկությունը հայտնում է «New York Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ըստ տեղեկությունների՝ խոսքը գնդապետ Սայադ Խոդաիի մասին է, որը զբաղեցնում էր իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը, և որին իբր հրահանգվել էր աշխարհի տարբեր ծայրերում տարբեր մարդկանց սպանել։Պարբերականը հիշեցնում է, որ Խոդաին սպանվել է մայիսի 22-ին Թեհրանում։ Պաշտոնական Իրանը սպանության համար մեղադրում է Իսրայելին, իսկ երկրի ազգային անվտանգության խորհուրդը խոստացել է կոշտ պատասխան տալ։Խոդաին նաև Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունների պատասխանատուն էր, բայց նրա գործունեության ոլորտը դրանով չէր սահմանափակվում:Ամերիկյան լրատվամիջոցը պնդում է, որ նրա թիրախների թվում են եղել նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Քենիայի, Եթովպիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաները։Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի վրա կրակել են 2 մոտոցիկլիստներ։ Հանցագործները հինգ կրակոց են արձակել նրա ուղղությամբ։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդապետ Սայադ Խոդաիի սպանությունը ահաբեկչական գործողություն է որակել։Բայդենը որոշել է ԻՀՊԿ-ն թողնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում. ԶԼՄ
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1726/74/17267436_285:0:1600:986_1920x0_80_0_0_af8644d0ee9e21a4acb117c716420c55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, ամն, սպա, սպանություն
իսրայել, ամն, սպա, սպանություն
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է իրանցի բարձրաստիճան սպային չեզոքացնելու մասին
12:52 26.05.2022 (Թարմացված է: 12:56 26.05.2022) Գնդապետը սպանվել է Թեհրանում գտնվող իր տան մոտ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այս սպանությունը ահաբեկչություն է որակել։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ իրանական բանակի բարձրաստիճան սպայի են չեզոքացրել։ Տեղեկությունը հայտնում է
«New York Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ խոսքը գնդապետ Սայադ Խոդաիի մասին է, որը զբաղեցնում էր իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը, և որին իբր հրահանգվել էր աշխարհի տարբեր ծայրերում տարբեր մարդկանց սպանել։
Պարբերականը հիշեցնում է, որ Խոդաին սպանվել է մայիսի 22-ին Թեհրանում։ Պաշտոնական Իրանը սպանության համար մեղադրում է Իսրայելին, իսկ երկրի ազգային անվտանգության խորհուրդը խոստացել է կոշտ պատասխան տալ։
Խոդաին նաև Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունների պատասխանատուն էր, բայց նրա գործունեության ոլորտը դրանով չէր սահմանափակվում:
Ամերիկյան լրատվամիջոցը պնդում է, որ նրա թիրախների թվում են եղել նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Քենիայի, Եթովպիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաները։
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի վրա կրակել են 2 մոտոցիկլիստներ։ Հանցագործները հինգ կրակոց են արձակել նրա ուղղությամբ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդապետ Սայադ Խոդաիի սպանությունը ահաբեկչական գործողություն է որակել։