https://arm.sputniknews.ru/20220526/hapk-sahmanneri-voghj-erkajnqvov-kvonfliktajin-neruzh-e-kutakvum-gndapet-ericjan-42505181.html
ՀԱՊԿ սահմանների ողջ երկայնքով կոնֆլիկտային ներուժ է կուտակվում. գնդապետ Երիցյան
ՀԱՊԿ սահմանների ողջ երկայնքով կոնֆլիկտային ներուժ է կուտակվում. գնդապետ Երիցյան
Sputnik Արմենիա
Երևանում քննարկվել են գլոբալ քաղաքական ու տնտեսական ճգնաժամի ֆոնին ՀԱՊԿ-ի առջև ծառացած արդի խնդիրներն ու մարտահրավերները: 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T18:26+0400
2022-05-26T18:26+0400
2022-05-26T18:55+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
քննարկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37457806_0:133:1600:1034_1920x0_80_0_0_4a99de70543258f64f5684fe1e3696b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների ողջ երկայնքով կոնֆլիկտային ներուժ է կուտակվում։ ԵՊՀ-ում «ՀԱՊԿ-ի ներկան և ապագան. Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված» միջազգային գիտաժողովում ունեցած իր ելույթում նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդուարդ Երիցյանը:Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում Հայաստանի նախագահությունն անցնում է աշխարհում ակտիվ ռազմաքաղաքական իրադրության հետընթացի ժամանակաշրջանում: Երիցյանը նշեց, որ հենց այդ պատճառով էլ երկրի գլխավոր առաջնահերթություններից է արտաքին քաղաքական համակարգման և փոխադարձ աջակցության խորացումը։ Խոսքն անդամ պետությունների շահերին առնչվող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման անհրաժեշտության մասին է։«Մենք ականատես ենք լինում, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում, և կազմակերպության անդամ պետությունները շարունակում են նոր մարտահրավերների ու սպառնալիքների բախվել։ Վստահ եմ, որ այդ բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել հավաքական ջանքերի ու «մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» անսասան սկզբունքի շնորհիվ: Կարծում եմ՝ այս սկզբունքը պարտադիր է նման կազմակերպությունների համար»,- եզրափակեց Երիցյանը։Հայտնի բելառուս քաղաքագետ ու հասարակական գործիչ Ալեքսեյ Ձերմանտը, որը նույնպես մասնակցում է խորհրդաժողովին, իր հերթին նշեց, որ ՆԱՏՕ-ի համեմատ՝ ՀԱՊԿ-ում համերաշխության ու «դաշինքայի կարգապահության» որոշակի դեֆիցիտ կա:Նա կարևորեց ՀԿ-ների հետ սերտ փոխգործակցությունը տեղեկատվական-վերլուծական փոխանակման դաշտում, ինչը թույլ կտա ՀԱՊԿ կառույցներին ավելի լիարժեք պատկերացում կազմել աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին:ՀԱՊԿ զգալի ներուժի մասին խոսել է նաև ՄԳԻՄՕ-ի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:«Մենք Խորհրդային Միության փլուզումից հետո խոշորագույն միջազգային ճգնաժամի մեջ ենք։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ գործունեության շարունակությունը, կազմակերպության պահպանումը, նման պայմաններում ակտիվ աշխատանքը խոսում են այդ կազմակերպության հսկայական ներուժի մասին»,- ասել է նա։Նշենք, որ այս տարվա աշնանը ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժություններ կանցկացվեն Ղազախստանում («Որոնում», «Փոխգործակցություն», «էշելոն»), Ղրղզստանում («Անխախտ եղբայրություն») ու Տաջիկստանում («Սահման»)՝ կազմակերպության անդամ պետությունների ռազմական կառույցների մարտունակության և համակարգման մակարդակի բարձրացման նպատակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37457806_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9fc69383326b63fd0f2285e7cdda076b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, քննարկում
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, քննարկում
ՀԱՊԿ սահմանների ողջ երկայնքով կոնֆլիկտային ներուժ է կուտակվում. գնդապետ Երիցյան
18:26 26.05.2022 (Թարմացված է: 18:55 26.05.2022) Երևանում քննարկվել են գլոբալ քաղաքական ու տնտեսական ճգնաժամի ֆոնին ՀԱՊԿ-ի առջև ծառացած արդի խնդիրներն ու մարտահրավերները:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների ողջ երկայնքով կոնֆլիկտային ներուժ է կուտակվում։ ԵՊՀ-ում «ՀԱՊԿ-ի ներկան և ապագան. Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված» միջազգային գիտաժողովում ունեցած իր ելույթում նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդուարդ Երիցյանը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում Հայաստանի նախագահությունն անցնում է աշխարհում ակտիվ ռազմաքաղաքական իրադրության հետընթացի ժամանակաշրջանում: Երիցյանը նշեց, որ հենց այդ պատճառով էլ երկրի գլխավոր առաջնահերթություններից է արտաքին քաղաքական համակարգման և փոխադարձ աջակցության խորացումը։ Խոսքն անդամ պետությունների շահերին առնչվող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման անհրաժեշտության մասին է։
ՊՆ վարչության պետի տեղակալը դրական գնահատեց այն համախմբվածությունը, վճռականությունն ու միասնականությունը, որը դրսևորեցին դաշնակցային պետությունները Ղազախստանում հունվարյան խաղաղապահ գործողության ընթացքում: Նա վստահություն հայտնեց, որ նույն միասնականությունը պետք է դրսևորվի նաև կազմակերպության ցանկացած այլ անդամ պետության նկատմամբ։
«Մենք ականատես ենք լինում, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում, և կազմակերպության անդամ պետությունները շարունակում են նոր մարտահրավերների ու սպառնալիքների բախվել։ Վստահ եմ, որ այդ բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել հավաքական ջանքերի ու «մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» անսասան սկզբունքի շնորհիվ: Կարծում եմ՝ այս սկզբունքը պարտադիր է նման կազմակերպությունների համար»,- եզրափակեց Երիցյանը։
Հայտնի բելառուս քաղաքագետ ու հասարակական գործիչ Ալեքսեյ Ձերմանտը, որը նույնպես մասնակցում է խորհրդաժողովին, իր հերթին նշեց, որ ՆԱՏՕ-ի համեմատ՝ ՀԱՊԿ-ում համերաշխության ու «դաշինքայի կարգապահության» որոշակի դեֆիցիտ կա:
Նա կարևորեց ՀԿ-ների հետ սերտ փոխգործակցությունը տեղեկատվական-վերլուծական փոխանակման դաշտում, ինչը թույլ կտա ՀԱՊԿ կառույցներին ավելի լիարժեք պատկերացում կազմել աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին:
«Կարելի է հիշել ամերիկյան RAND կորպորացիայի մի քանի առանցքային զեկույցներ, որոնք նկարագրում են, թե ինչպես են զսպելու Ռուսաստանին, բայց ես առայժմ չեմ կարող հիշել ՀԱՊԿ-ի օրակարգի հետ կապված ոչ մի զեկույց, որում մենք նկարագրում ենք ոչ թե պարզապես, թե ինչպես ենք արձագանքում, այլ ինչպես ենք ընդհանրապես տեսնում իրավիճակը մեր տարածաշրջանում։ Դա ապագայի յուրօրինակ կառուցվածք է, բայց երբեմն այդ մեթոդները միանգամայն նկարագրում են այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Համենայնդեպս, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից նման միտումը շատ հստակ երևում է։ Այն, ինչ նրանք գրում են իրենց զեկույցներում, այս կամ այն չափով իրականացվում է գործնականում»,- նշել է Ձերմանտը։
ՀԱՊԿ զգալի ներուժի մասին խոսել է նաև ՄԳԻՄՕ-ի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:
«Մենք Խորհրդային Միության փլուզումից հետո խոշորագույն միջազգային ճգնաժամի մեջ ենք։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ գործունեության շարունակությունը, կազմակերպության պահպանումը, նման պայմաններում ակտիվ աշխատանքը խոսում են այդ կազմակերպության հսկայական ներուժի մասին»,- ասել է նա։
Նշենք, որ այս տարվա աշնանը ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժություններ կանցկացվեն Ղազախստանում («Որոնում», «Փոխգործակցություն», «էշելոն»), Ղրղզստանում («Անխախտ եղբայրություն») ու Տաջիկստանում («Սահման»)՝ կազմակերպության անդամ պետությունների ռազմական կառույցների մարտունակության և համակարգման մակարդակի բարձրացման նպատակով: