https://arm.sputniknews.ru/20220526/hamajnqneri-khvoshvoracumy-sharunakvum-e-yntrvel-e-khvorhrdajin-shrjanneri-mvodely-42486556.html
Համայնքների խոշորացումը շարունակվում է. ընտրվել է խորհրդային շրջանների մոդելը
Համայնքների խոշորացումը շարունակվում է. ընտրվել է խորհրդային շրջանների մոդելը
Sputnik Արմենիա
Համայնքների խոշորացման հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ։ 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T12:30+0400
2022-05-26T12:30+0400
2022-05-26T12:31+0400
հայաստան
գնել սանոսյան
համայնքների խոշորացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0e/27919728_0:83:1600:983_1920x0_80_0_0_5699dcc9648ccfef8391278334828219.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման գործընթացը։ Հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ, որի արդյունքում կձևավորվեն 5 նոր խոշորացված համայնքներ։Այս գործընթացի իրականացման համար համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերի փաթեթն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Առաջարկվող նախագծով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում ներառել հարակից 34 գյուղերը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում` հարակից 19 գյուղերը, Լոռու մարզի Ալավերդի համայնքում` Ալավերդի քաղաքն ու հարկից 27 գյուղերը, Տաշիր համայնքում` Տաշիր քաղաքն ու հարակից 23 գյուղերը, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում` Սիսիան քաղաքն ու տարածքի 35 գյուղերը։Մինչև աշուն Մեղրիի, Ագարակի և Լեհվազ գյուղի մեր հայրենակիցները գազ կունենան. ՍանոսյանՆախարարը նաև հայտնեց, որ նոր խոշորացված համայնքների վերջնական ձևավորումը նախատեսված է իրականացնել 2022թ–ի սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։ Այդ համայնքների գործող ղեկավարների պաշտոնավարման ժամկետներն ավարտվում են նոյեմբերին։Կառավարության հավանությանն արժանացած նախագծերի փաթեթը մինչ այդ հրատապ ռեժիմով կքննարկվի ու կընդունվի ՀՀ ԱԺ–ում։Խոսելն անիմաստ է. ՀՀ-ում գործում են նոր համայնքներ, բայց կիրառվում է հին օրենսդրությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0e/27919728_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7ed36aeea7da4697194f022a73a72f8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գնել սանոսյան , համայնքների խոշորացում
հայաստան, գնել սանոսյան , համայնքների խոշորացում
Համայնքների խոշորացումը շարունակվում է. ընտրվել է խորհրդային շրջանների մոդելը
12:30 26.05.2022 (Թարմացված է: 12:31 26.05.2022) Համայնքների խոշորացման հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման գործընթացը։ Հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ, որի արդյունքում կձևավորվեն 5 նոր խոշորացված համայնքներ։
Այս գործընթացի իրականացման համար համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերի փաթեթն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Առաջարկում ենք այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ` նկատի ունենալով, որ վերջին տարիներին անընդհատ քննարկումների արդյունքում ավելի հիմնավորված է համարվել շրջանային մոդելի նման տարբերակը։ Այս որոշմամբ փաստորեն վերադառնում ենք շրջանային մոդելին»,– ասաց Սանոսյանը։
Առաջարկվող նախագծով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում ներառել հարակից 34 գյուղերը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում` հարակից 19 գյուղերը, Լոռու մարզի Ալավերդի համայնքում` Ալավերդի քաղաքն ու հարկից 27 գյուղերը, Տաշիր համայնքում` Տաշիր քաղաքն ու հարակից 23 գյուղերը, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում` Սիսիան քաղաքն ու տարածքի 35 գյուղերը։
Նախարարը նաև հայտնեց, որ նոր խոշորացված համայնքների վերջնական ձևավորումը նախատեսված է իրականացնել 2022թ–ի սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։ Այդ համայնքների գործող ղեկավարների պաշտոնավարման ժամկետներն ավարտվում են նոյեմբերին։
Կառավարության հավանությանն արժանացած նախագծերի փաթեթը մինչ այդ հրատապ ռեժիմով կքննարկվի ու կընդունվի ՀՀ ԱԺ–ում։