https://arm.sputniknews.ru/20220526/hajastan-kgan-tiezeragnacner-u-tshanachvats-gitakanner-pashinjany-starmusi-masin-42483194.html
Հայաստան կգան տիեզերագնացներ ու ճանաչված գիտնականներ. Փաշինյանը` «Սթարմուսի» մասին
Հայաստան կգան տիեզերագնացներ ու ճանաչված գիտնականներ. Փաշինյանը` «Սթարմուսի» մասին
Sputnik Արմենիա
«Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար... 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T11:40+0400
2022-05-26T11:40+0400
2022-05-26T12:09+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սթարմուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40653029_0:0:1600:900_1920x0_80_0_0_f5b467ebdbd5a52f3b0d41c642db13d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 2022թ–ի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս» գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստագետներ ու երաժիշտներ։ Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։ Փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է, որտեղ ելույթ են ունենում տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի աստղեր։Փառատոնի շրջանակում ստեղծվել է գիտական գիտելիքի տարածման համար Սթիվեն Հոքինգի մեդալը, որը շնորհվում է գիտական գիտելիքների տարածման գործում մեծ ներդրում ունեցած անհատներին ու թիմերին։ Նախկինում այն ստացել են Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Բրայան Էնոն, Հանս Զիմմերը։Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին:Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40653029_200:0:1400:900_1920x0_80_0_0_4aad8b502d73fe444306d10eb1461fdd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սթարմուս
հայաստան, նիկոլ փաշինյան, սթարմուս
Հայաստան կգան տիեզերագնացներ ու ճանաչված գիտնականներ. Փաշինյանը` «Սթարմուսի» մասին
11:40 26.05.2022 (Թարմացված է: 12:09 26.05.2022) «Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 2022թ–ի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս» գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստագետներ ու երաժիշտներ։ Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը կկարողանա աշխարհին ներկայանալ հարուստ գիտական ու տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով ու ապագայի տեսլականով»,– ասաց վարչապետը։
«Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։ Փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է, որտեղ ելույթ են ունենում տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի աստղեր։
Փառատոնի շրջանակում ստեղծվել է գիտական գիտելիքի տարածման համար Սթիվեն Հոքինգի մեդալը, որը շնորհվում է գիտական գիտելիքների տարածման գործում մեծ ներդրում ունեցած անհատներին ու թիմերին։ Նախկինում այն ստացել են Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Բրայան Էնոն, Հանս Զիմմերը։
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: