https://arm.sputniknews.ru/20220526/chalabjanin-azat-ardzakelu-hamar-erashkhavvoragrer-en-nerkajacrel-ynddimadir-patgamavvornery-42491624.html
Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ընդդիմադիր պատգամավորները
Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ընդդիմադիր պատգամավորները
Sputnik Արմենիա
Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Չալաբյանը, ազատության մեջ գտնվելով, կդրսևորի պատշաճ վարքագիծ։ 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T13:56+0400
2022-05-26T13:56+0400
2022-05-26T15:20+0400
հայաստան
պատգամավոր
ավետիք չալաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0e/42049293_0:55:1249:758_1920x0_80_0_0_eba6ae9b7205e9805f0a5bf5f81aba4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել։ Չալաբյանի պաշտպանական խումբն այդ երաշխավորագրերով մայիսի 25-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։Հավելենք, որ օրեր առաջ Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները հանդես են եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0e/42049293_49:0:1249:900_1920x0_80_0_0_4a44e02eaccc8531a9405affab9b1dad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատգամավոր, ավետիք չալաբյան
հայաստան, պատգամավոր, ավետիք չալաբյան
Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ընդդիմադիր պատգամավորները
13:56 26.05.2022 (Թարմացված է: 15:20 26.05.2022) Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Չալաբյանը, ազատության մեջ գտնվելով, կդրսևորի պատշաճ վարքագիծ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել։ Չալաբյանի պաշտպանական խումբն այդ երաշխավորագրերով մայիսի 25-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։
«Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությունը և չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց»,-նշված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ օրեր առաջ Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները հանդես են եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։
Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 23-ին
միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է
քրեական գործ։