https://arm.sputniknews.ru/20220526/adrbejanum-gtnvvogh-haj-gerineri-irakan-tivy-119n-e-siranush-sahakjan-42488654.html
Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119–ն է. Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119–ն է. Սիրանուշ Սահակյան
Sputnik Արմենիա
Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T13:21+0400
2022-05-26T13:21+0400
2022-05-26T13:55+0400
ռադիո
սիրանուշ սահակյան
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան
հայաստան
նիկոլ փաշինյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1c/28096895_0:0:1600:901_1920x0_80_0_0_eca003b0fae7b251b177bde468a90e08.jpg
Իրավական առումով գերիների խնդրին առնչվող քննարկումները նշանակություն չունեն, բայց երբ հայկական կողմը պաշտոնականացնում է թվեր կամ ընդունում փաստեր, որոնք հայանպաստ չեն և հաճախ հակասում են իրականությանը, ապա դա կարող է ձեռք բերել որոշակի իրավական արժեք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձի հարցը։«Եթե ՀՀ վարչապետը՝ հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավելի գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը»,- նշեց իրավապաշտպանը։Սահակյանի դիտարկմամբ` տրամադրված տեղեկությունները և բարձրաձայնված, պաշտոնականացված տվյալները չեն արտացոլում իրականությունը և հետագայում կարող են շահարկվել իրավական գործընթացներում։Իրավապաշտպանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հարցն ունի իրավական հանգուցալուծում, և եթե քաղաքականության մեջ որոշակի ժամանակահատվածում լուծումներ չտրվեն, ապա դա արվելու է իրավական պարտադրանքի ձևով։ Հետևաբար, Ադրբեջանը որոշակի կետում նախընտրելու է թեկուզ քիչ պահանջների ու առևտրի արդյունքում քաղաքական ճանապարհով իրականացնել գերիների հայրենադարձությունը, քան դա անել հարկադրված` առանց քաղաքական սակարկությունների, դատական պարտադրանքի ներքո։Սահակյանի պնդմամբ` իրավական գործընթացները զսպող են, և կա ակնկալիք, որ եթե միջազգային ճնշմամբ կամ քաղաքական քննարկումների արդյունքում խնդիրը չլուծվի, միևնույն է, մեր քաղաքացիները պաշտպանված են, և որոշակի ժամանակ անց իրավական հարթության մեջ գերիների հետ կապված խնդիրը լուծվելու է։ Գերիների վերադարձը պետք է օրակարգի առաջնային հարցը լինի. Տիգրան ԱբրահամյանՆշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը հաստատել է պահվող 39 գերիների փաստը, որոնցից մեկը մոլորվելու հետևանքով վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քաղաքացին է։Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի ամենաարդյունավետ տարբերակը միջազգային ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1c/28096895_84:0:1508:1068_1920x0_80_0_0_5a11f741f5d09903d125f5a182c3b07b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրանուշ սահակյան, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայաստան, նիկոլ փաշինյան, պոդկաստ
սիրանուշ սահակյան, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայաստան, նիկոլ փաշինյան, պոդկաստ
Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119–ն է. Սիրանուշ Սահակյան
13:21 26.05.2022 (Թարմացված է: 13:55 26.05.2022) Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։
Իրավական առումով գերիների խնդրին առնչվող քննարկումները նշանակություն չունեն, բայց երբ հայկական կողմը պաշտոնականացնում է թվեր կամ ընդունում փաստեր, որոնք հայանպաստ չեն և հաճախ հակասում են իրականությանը, ապա դա կարող է ձեռք բերել որոշակի իրավական արժեք,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին
հայտարարեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձի հարցը։
«Եթե ՀՀ վարչապետը՝ հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավելի գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը»,- նշեց իրավապաշտպանը։
Սահակյանի դիտարկմամբ` տրամադրված տեղեկությունները և բարձրաձայնված, պաշտոնականացված տվյալները չեն արտացոլում իրականությունը և հետագայում կարող են շահարկվել իրավական գործընթացներում։
«Մեր ստուգված տվյալներով, որոնց հետևում կան ապացույցներ՝ ևս 80 անձ եղել է գերեվարված, և նրանք պետք է ողջ հայրենադարձվեին։ Թե ամիսներ կամ տարիներ անց ինչ ճակատագրի են արժանացել, բնականաբար, կա անորոշություն, սակայն որևէ վիճելիության առարկա չէ ինքնին գերեվարման փաստը, ուստի 39 թիվը խիստ պակասեցված է, գերիների իրական թիվը 119 է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է»,- ասաց Սահակյանը։
Իրավապաշտպանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հարցն ունի իրավական հանգուցալուծում, և եթե քաղաքականության մեջ որոշակի ժամանակահատվածում լուծումներ չտրվեն, ապա դա արվելու է իրավական պարտադրանքի ձևով։ Հետևաբար, Ադրբեջանը որոշակի կետում նախընտրելու է թեկուզ քիչ պահանջների ու առևտրի արդյունքում քաղաքական ճանապարհով իրականացնել գերիների հայրենադարձությունը, քան դա անել հարկադրված` առանց քաղաքական սակարկությունների, դատական պարտադրանքի ներքո։
Սահակյանի պնդմամբ` իրավական գործընթացները զսպող են, և կա ակնկալիք, որ եթե միջազգային ճնշմամբ կամ քաղաքական քննարկումների արդյունքում խնդիրը չլուծվի, միևնույն է, մեր քաղաքացիները պաշտպանված են, և որոշակի ժամանակ անց իրավական հարթության մեջ գերիների հետ կապված խնդիրը լուծվելու է։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը հաստատել է պահվող 39 գերիների փաստը, որոնցից մեկը մոլորվելու հետևանքով վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քաղաքացին է։
Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի ամենաարդյունավետ տարբերակը միջազգային ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ: