https://arm.sputniknews.ru/20220525/qartezagrakan-njuter-kan-rd-agn-n-sahmanazatman-harcum-erevanin-ev-baqvin-ognelu-masin-42456416.html
Քարտեզագրական նյութեր կան. ՌԴ ԱԳՆ-ն՝ սահմանազատման հարցում Երևանին և Բաքվին օգնելու մասին
Քարտեզագրական նյութեր կան. ՌԴ ԱԳՆ-ն՝ սահմանազատման հարցում Երևանին և Բաքվին օգնելու մասին
Sputnik Արմենիա
Մոսկվան արդեն փորձագիտական թիմ է ձևավորել՝ սահմանազատման հարցում Հայաստանին և Ադրբեջանին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T17:15+0400
2022-05-25T17:15+0400
2022-05-25T19:33+0400
մարիա զախարովա
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
սահման
դելիմիտացիա
դեմարկացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42466453_0:25:1600:926_1920x0_80_0_0_b770e2793a8eb6fd4a751674aeff1f7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Ավելին, Մոսկվայի տրամադրության տակ անհրաժեշտ քարտեզագրական նյութեր կան։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Դա գրանցվել է Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի գագաթնաժողովի ավարտին երեք երկրների ղեկավարների հայտարարություններում ու բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում»,- ասել է Զախարովան:«Խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար ռուս փորձագետների թիմն արդեն ձևավորվել է», - եզրափակել է Զախարովան:Նշենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Հաջորդ օրն իսկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42466453_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f18e4902b2ea0b839f778fc5c16e06db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա
մարիա զախարովա, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա
Քարտեզագրական նյութեր կան. ՌԴ ԱԳՆ-ն՝ սահմանազատման հարցում Երևանին և Բաքվին օգնելու մասին
17:15 25.05.2022 (Թարմացված է: 19:33 25.05.2022) Մոսկվան արդեն փորձագիտական թիմ է ձևավորել՝ սահմանազատման հարցում Հայաստանին և Ադրբեջանին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Ավելին, Մոսկվայի տրամադրության տակ անհրաժեշտ քարտեզագրական նյութեր կան։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա գրանցվել է Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի գագաթնաժողովի ավարտին երեք երկրների ղեկավարների հայտարարություններում ու բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը եզակի փաստական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման ու սահմանային վեճերի կարգավորման հարցում: Մոսկվայի տրամադրության տակ անհրաժեշտ քարտեզագրական նյութեր կան։ Ռուս գործընկերներն ուրախ կլինեն իրենց փորձով օգնել հայ և ադրբեջանցի բարեկամներին հանձնաժողովի աշխատանքներում:
«Խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար ռուս փորձագետների թիմն արդեն ձևավորվել է», - եզրափակել է Զախարովան:
Նշենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին
որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հաջորդ օրն իսկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։