https://arm.sputniknews.ru/20220525/pashinjann-uzum-e-ir-timin-hujs-tal-aselvov-vor-erkrum-voreve-prvoces-chka-saghateljan-42469405.html
«Փաշինյանն ուզում է իր թիմին հույս տալ` ասելով, որ երկրում որևէ պրոցես չկա». Սաղաթելյան
«Փաշինյանն ուզում է իր թիմին հույս տալ` ասելով, որ երկրում որևէ պրոցես չկա». Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իշխանությունն իր ծրագիրն ավարտին չի հասցնելու։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T20:06+0400
2022-05-25T20:06+0400
2022-05-25T20:36+0400
հայաստան
դիմադրություն շարժում
իշխան սաղաթելյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42457143_0:0:1601:901_1920x0_80_0_0_8226bdc52a41c44fc821990a3ac1f254.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է իր թիմին հույս տալ` ասելով, որ երկրում որևէ պրոցես չկա։ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասել էր, թե ընդդիմության քայլերը ոչ թե քաղաքական, այլ լոգիստիկ բնույթ ունեն։Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու` Սաղաթելյանը նշեց, որ նման բան է ասում մեկը, ով 4 տարի ժողովրդի թիկունքում բանակցեց, պատերազմի ընթացքում համոզում էր, թե հաղթում ենք և հիմա էլ բանակցում է երկիրը հանձնելու շուրջ։Սաղաթելյանը վստահեցրեց, որ իշխանությունն իր ծրագիրն ավարտին չի հասցնելու։Հավելենք, որ շարժման մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42457143_88:0:1511:1067_1920x0_80_0_0_12e5cdbaaa1256ad8f2c9bf93ff0a190.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիմադրություն շարժում, իշխան սաղաթելյան, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, դիմադրություն շարժում, իշխան սաղաթելյան, նիկոլ փաշինյան, видео
«Փաշինյանն ուզում է իր թիմին հույս տալ` ասելով, որ երկրում որևէ պրոցես չկա». Սաղաթելյան
20:06 25.05.2022 (Թարմացված է: 20:36 25.05.2022) Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իշխանությունն իր ծրագիրն ավարտին չի հասցնելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է իր թիմին հույս տալ` ասելով, որ երկրում որևէ պրոցես չկա։ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
Փաշինյանն ասել էր, թե ընդդիմության քայլերը ոչ թե քաղաքական, այլ լոգիստիկ բնույթ ունեն։
«Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր թիմը հենց վտանգը զգաց, առաջինն իրեն է լքելու։ Տպավորությունը, թե երկրում ամեն ինչ հանգիստ է, այդպես չէ։ Այս երկրում իշխանություն չկա»,–ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու` Սաղաթելյանը նշեց, որ նման բան է ասում մեկը, ով 4 տարի ժողովրդի թիկունքում բանակցեց, պատերազմի ընթացքում համոզում էր, թե հաղթում ենք և հիմա էլ բանակցում է երկիրը հանձնելու շուրջ։
Սաղաթելյանը վստահեցրեց, որ իշխանությունն իր ծրագիրն ավարտին չի հասցնելու։
Հավելենք, որ շարժման մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։