https://arm.sputniknews.ru/20220525/minchev-ashun-meghrii-agaraki-ev-lehvaz-gjughi-mer-hajrenakicnery-gaz-kunenan-sanvosjan-42462943.html
Մինչև աշուն Մեղրիի, Ագարակի և Լեհվազ գյուղի մեր հայրենակիցները գազ կունենան. Սանոսյան
Մինչև աշուն Մեղրիի, Ագարակի և Լեհվազ գյուղի մեր հայրենակիցները գազ կունենան. Սանոսյան
Sputnik Արմենիա
Գնել Սանոսյանը պարզաբանեց, թե ինչու Մեղրին մինչ օրս գազիֆիկացված չէ։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T18:29+0400
2022-05-25T18:29+0400
2022-05-25T18:30+0400
հայաստան
գազ
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/36999823_0:84:1600:984_1920x0_80_0_0_cafe28cea660c5c7bfbbe57426afda3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մինչև աշուն Մեղրիի, Ագարակի և Լեհվազ գյուղի մեր հայրենակիցները գազ կունենան։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Նրա խոսքով` կառավարությունն էլ «Տարածքային զարգացման հիմնադրամի» աջակցությամբ 280 մլն դրամի ծրագիր է իրականացրել, և 2021-ի ծրագիրն ավարտվել է։ Սանոսյանը նշեց, որ կառավարության առաջիկա նիստի ժամանակ այդ համակարգը կհանձնեն «Գազպրոմին», և մի քանի ամսվա աշխատանքից հետո Մեղրին գազ կունենա։Դեղեր, ծխախոտ, տրյուֆել սնկեր. Մեղրիի մաքսակետում անօրինական ապրանքներ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/36999823_89:0:1512:1067_1920x0_80_0_0_66e78a8f6aee1e59bef48e0416c974b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազ, գնել սանոսյան
հայաստան, գազ, գնել սանոսյան
Մինչև աշուն Մեղրիի, Ագարակի և Լեհվազ գյուղի մեր հայրենակիցները գազ կունենան. Սանոսյան
18:29 25.05.2022 (Թարմացված է: 18:30 25.05.2022) Գնել Սանոսյանը պարզաբանեց, թե ինչու Մեղրին մինչ օրս գազիֆիկացված չէ։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մինչև աշուն Մեղրիի, Ագարակի և Լեհվազ գյուղի մեր հայրենակիցները գազ կունենան։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ամենալավը Մեղրիի ժողովուրդը գիտի` Մեղրին ինչու մինչև հիմա գազ չունի։ 2017-ին Մեղրին 90, Ագարակը 10 տոկոսով գազիֆիկացվել է, այսինքն` անցկացվել է ցանց, բայց չի միացվել։ 2018-ին Մեղրիի համայնքապետը նամակ է գրել ու «Գազպրոմին» վստահեցրել, որ օդային հորան կոչվող սարքավորումները կտեղադրեն, որի արդյունքում կկարողանան գազը միացնել։ Սակայն մինչև հիմա համայնքն այդ պարտավորությունը չի իրականացրել»,– ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` կառավարությունն էլ «Տարածքային զարգացման հիմնադրամի» աջակցությամբ 280 մլն դրամի ծրագիր է իրականացրել, և 2021-ի ծրագիրն ավարտվել է։ Սանոսյանը նշեց, որ կառավարության առաջիկա նիստի ժամանակ այդ համակարգը կհանձնեն «Գազպրոմին», և մի քանի ամսվա աշխատանքից հետո Մեղրին գազ կունենա։