https://arm.sputniknews.ru/20220525/mek-orum-ukrainacineric-ev-otarerkracineric-rd-tarahanman-masin-95-dimum-e-eghel-42476783.html
Մեկ օրում ուկրաինացիներից և օտարերկրացիներից ՌԴ տարհանման մասին 95 դիմում է եղել
Մեկ օրում ուկրաինացիներից և օտարերկրացիներից ՌԴ տարհանման մասին 95 դիմում է եղել
Sputnik Արմենիա
Ռուսաստանի շրջաններում շարունակվում են ժամանակավոր տեղակայման ավելի քան 9,5 հազար կետերի աշխատանքները։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T23:58+0400
2022-05-25T23:58+0400
2022-05-26T00:21+0400
միխայիլ միզինցև
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ուկրաինացիներից և օտարերկրացիներից տարհանման մասին ավելի քան 90 դիմում է եկել «թեժ գծին»: Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի «թեժ գծին», գործադիր իշխանության դաշնային մարմիններին, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներին ու տարբեր հասարակական կազմակերպություններին Ուկրաինայի և օտարերկրյա քաղաքացիներից ստացվել է 95 դիմում՝ Ռուսաստանի, Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածք տարհանման խնդրանքով: Ընդհանուր առմամբ, տվյալների բազայում Ուկրաինայի 2 136 բնակավայրերից 2 756 697 նման դիմում կա»,- հայտնել է նա։Միզինցևը նշել է, որ մեկ օրում մոտ 19 հազար մարդ է տարհանվել Ռուսաստան։Նրա խոսքով՝ Ռուսաստանի սահմանը հատել է 201 708 միավոր անձնական ավտոտրանսպորտ, այդ թվում 2286-ը՝ նախորդ օրվա ընթացքում։Միզինցևի խոսքով՝ Ռուսաստանի տարածաշրջաններում շարունակում են աշխատել ժամանակավոր տեղակայման ավելի քան 9,5 հազար կետեր: Նա նշել է, որ մասնագետները ժամանող փախստականների հետ անհատական աշխատանք են տանում և օպերատիվ կերպով օգնում են լուծել հետագա բնակության, աշխատանքի տեղավորման, մանկապարտեզներ և դպրոցներ երեխաների ընդունելության, ինչպես նաև սոցիալական վճարների տրամադրման հարցերը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 91-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա
Մեկ օրում ուկրաինացիներից և օտարերկրացիներից ՌԴ տարհանման մասին 95 դիմում է եղել
23:58 25.05.2022 (Թարմացված է: 00:21 26.05.2022) Ռուսաստանի շրջաններում շարունակվում են ժամանակավոր տեղակայման ավելի քան 9,5 հազար կետերի աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ուկրաինացիներից և օտարերկրացիներից տարհանման մասին ավելի քան 90 դիմում է եկել «թեժ գծին»: Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի «թեժ գծին», գործադիր իշխանության դաշնային մարմիններին, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներին ու տարբեր հասարակական կազմակերպություններին Ուկրաինայի և օտարերկրյա քաղաքացիներից ստացվել է 95 դիմում՝ Ռուսաստանի, Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածք տարհանման խնդրանքով: Ընդհանուր առմամբ, տվյալների բազայում Ուկրաինայի 2 136 բնակավայրերից 2 756 697 նման դիմում կա»,- հայտնել է նա։
Միզինցևը նշել է, որ մեկ օրում մոտ 19 հազար մարդ է տարհանվել Ռուսաստան։
«Չնայած Կիևի ստեղծած բոլոր դժվարություններին, անցած օրվա ընթացքում, առանց Ուկրաինայի իշխանության մասնակցության, Դոնեցկի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 18 927 մարդ, այդ թվում՝ 2 058 երեխա, իսկ ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր՝ 1 463 492 մարդ, որից 242 633-ը երեխա է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի սահմանը հատել է 201 708 միավոր անձնական ավտոտրանսպորտ, այդ թվում 2286-ը՝ նախորդ օրվա ընթացքում։
Միզինցևի խոսքով՝ Ռուսաստանի տարածաշրջաններում շարունակում են աշխատել ժամանակավոր տեղակայման ավելի քան 9,5 հազար կետեր: Նա նշել է, որ մասնագետները ժամանող փախստականների հետ անհատական աշխատանք են տանում և օպերատիվ կերպով օգնում են լուծել հետագա բնակության, աշխատանքի տեղավորման, մանկապարտեզներ և դպրոցներ երեխաների ընդունելության, ինչպես նաև սոցիալական վճարների տրամադրման հարցերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 91-րդ օրը։