00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Լրագրողին հավատարմագրումից զրկելու օրինագծում լուրջ հիմնավորումներ չկան. Մելիքյան

Մելիքյան. Լրագրողին հավատարմագրումից զրկելու օրինագծում լուրջ հիմնավորումներ չկան
Բաժանորդագրվել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որով պետական մարմիններն իրավունք են ստանում լրագրողին զրկելու հավատարմագրումից։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծն ամենևին չի համապատասխանում ժամանակակից միջազգային նորմերին. մեզ մոտ դեռ պահպանվել է հնացած այն մոտեցումը, որ հավատարմագրելով լրագրողին` պետական մարմինը կարծես լավություն է անում լրատվամիջոցին, մինչդեռ դա իր պարտականությունն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա կարծիքով` պետական մարմնի պարտականությունն է նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար բարենպաստ պայմանների ստեղծումն իր գործունեությունը լավագույնս լուսաբանելու համար։
«Ի սկզբանե շատ քննադատաբար եմ վերաբերվել տվյալ փոփոխությանը, որի հիմքը դրվեց դեռ անցած տարվա դեկտեմբերին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքով։ Դեռ այն ժամանակ նախատեսվեցին և՛ հավատարմագրման մերժման, և՛ հավատարմագրումից զրկելու կամ հավատարմագրումը դադարեցնելու գործընթացները։ Հայաստանի հատկապես 8-րդ գումարման խորհրդարանի առաջին իսկ օրվանից սահմանափակումներ կիրառվեցին հավատարմագրված լրագրողների տեղաշարժման համար, թեև նախապես որևէ իրավական ակտ չէր նախապատրաստվել»,– ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Մելիքյանի խոսքով, երբ դեկտեմբերին ամրագրվեց հավատարմագրումը դադարեցնելու գործընթացը, առաջացավ իրավաբանական կազուս, քանի որ նշելով դադարեցման գործընթացի մասին` չէր ասվում, թե որ պետական մարմինն իրավասու է դա անել, ուստի այդ լրացումն արվում է հիմա։
«Ինչպես նշում են արտասահմանյան մեր գործընկերները` հավատարմագրումը ոչ թե պետական մարմնի, այլ լրատվամիջոցի իրավունքն է, և եթե նա որոշում է որևէ պետական մարմնում հավատարմագրվել, ապա պետական մարմինը պետք է բավարարի այդ պահանջը։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ հավատարմագրման ինստիտուտը վաղուց արդեն հնացած է և եթե կիրառվում է, ապա պետք է շատ դյուրին լինի, իսկ ինչ վերաբերում է հավատարմագրումից զրկելուն, ապա նման գործընթացն առհասարակ բացառվում է»,– ասաց Մելիքյանը։
Նրա դիտարկմամբ` լավագույն կամ վատագույն դեպքում կարելի է սահմանափակվել նախազգուշացումով, եթե իսկապես տվյալ մարմնում հավատարմագրման կարգը խախտվել է լրագրողի կողմից, կամ սահմանափակվել կասեցմամբ, բայց ոչ երբեք զրկել հավատարմագրումից կամ դադարեցնել հաավատարմագրումը։
«Թեև իշխող ուժի պատգամավորներն ուզում են գործընթացին օրինական տեսք տալ, բայց լրագրողական գործունեությունը դրանով կաշկանդվում է, առավել ևս, որ տվյալ սահմանափակման համար լուրջ հիմնավորումներ չկան։ Մեկ–երկու անպարկեշտ լրագրողի պատճառով չի կարելի օրենք փոխել և սահմանափակումներ մտցնել հավատարմագրված բոլոր լրագրողների նկատմամբ, ինչն անհեռատես մոտեցում է։ Եթե այս օրենքն ուղարկվի միջազգային ատյաններ փորձաքննության, ապա այնտեղից կգան բացասական եզրակացություններ, որովհետև տվյալ օրենքը ևս մեկ օղակն է այն ռեգրեսիվ օրենքների շղթայի, որոնք ընդունվեցին վերջին մեկուկես տարվա ընթացքում»,– պնդեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Գործընթացը կանխելու և ապագայում միջազգային նորմերին հակասող օրենքներ չընդունելու համար Մելիքյանի գլխավորած կառույցը դեռ ապրիլի 19-ին պատրաստեց հուշագիր, որի տակ ստորագրեցին ԱԺ գլխադասային պրոֆիլային հանձնաժողովի նախագահը, արդարադատության փոխնախարարը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը 10 լրագրողական կազմակերպությունների անունից։
Մի ջրի պատմություն - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Լրագրողը ջուր է լցրել պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա. տեսանյութ
Հուշագրում ամրագրված է այն կետը, որ հետայսու մամուլին առնչվող որևէ օրենք չի ընդունվի առանց լրագրողական կազմակերպությունների հետ քննարկման, առանց նրանց դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելու։ Մշակվում է նաև նոր հայեցակարգ, որի հիման վրա կվերանայվեն նախկինում ընդունված և լրագրողական գործունեությունը սահմանափակող օրենքները։
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն այսօր միաձայն` 64 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի օրենսդրական առաջարկը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Նոր օրենքով պետական մարմիններն իրավունք են ստանում լրագրողին զրկելու հավատարմագրումից, ինչը գործող օրենքով նախատեսված չէ։
Հիշեցնենք, որ հայաստանյան լրագրողական կազմակերպությունները լուրջ քննադատության ենթարկեցին նախագիծը` մտավախություն հայտնելով, որ այդ փոփոխությունն իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը։
Աղմկահարույց նախագիծը քննարկվեց ու հաստատվեց առանց ընդդիմախոսների, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չէին մասնակցում։
Լրահոս
0