00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Խանփերյանցը փոխեց ազգանունը. մարշալ Խուդյակովի գաղտնիքներն ու ողբերգական ճակատագիրը

© Photo : Public domainԱրմենակ Խանփերյանց
Արմենակ Խանփերյանց - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Արմենակ Խանփերյանց
Բաժանորդագրվել
Ավիացիայի մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովի կենսագրությունը մինչ օրս բազմաթիվ գաղտնիքներով է պարուրված։
Արցախցի ընտանիքից սերած Արմենակ Խանփերյանցը, որն իր կյանքի մեծ մասն ապրեց կեղծ անուն-ազգանունով, նշանավոր զորավար դարձավ։ Երբ Հիտլերը հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, Սերգեյ Խուդյակովը ՌՕՈւ-ի պետն էր, Արևմտյան ճակատի զորահրամանատարը, Գեորգի Ժուկովի հետ պաշտպանում էր Մոսկվան։ Օդային մեծ բանակ ստեղծելու գաղափարի հեղինակը Խուդյակովն էր, և հենց նա էր առաջին օդային բանակի ղեկավարը։ Պատերազմի տարիներին նա գլխապտույտ հաջողություններ ունեցավ կարիերայում՝ ընդամենը 3 տարում գնդապետից ավիացիայի մարշալ դարձավ։
Սակայն պատերազմից հետո նրան հանկարծ ձերբակալեցին (1946 թվականին) և հարցաքննություններից ու կտտանքներից 4 տարի անց դատապարտեցին առավելագույն պատժի` գնդակահարության։ Մարշալի անունը մոռացության մատնվեց։ Նրա համբավը վերականգնվեց Ստալինի մահից հետո. Խուդյակովին վերադարձրին բոլոր կոչումներն ու պարգևները։
Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի կյանքի ողբերգական ավարտի իրական պատճառները փորձել են բացահայտել վավերագրական նոր ֆիլմի հեղինակները (երևանյան պրեմիերան կայացավ մայիսի 23-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում)։ Ստեղծագործական խումբը մարշալի վախճանի առեղծվածային պատճառներն արտացոլել է ռեժիսորներ Օլեգ Մասարիգինի և Վագա Վարդանյանի նկարահանած ֆիլմում։ Գաղափարի հեղինակը Արթուր Սողոմոնյանն է, պրոդյուսերները` Արթուր Սողոմոնյանն ու Տիգրան Մանասյանը։
«Մարշալ Խուդյակովի երկու ճակատագրերը» ֆիլմում և՛ վավերագրական ակնարկ կա, և՛ խաղարկային ֆիլմի տարրեր, ներկայացված են մարշալի թոռան պատմություններն ու փորձագետների կարծիքները (գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մարշալի մասին գրքի հեղինակ Կլիմենտ Հարությունյան, ՌԳԱ ակադեմիկոս, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալով, ռազմական պատմաբան Դմիտրի Խազանով, ՌԴ ԶՈւ կենտրոնական թանգարանի գիտաշխատող Կոնստանտին Մեդվեդև և այլք)։
Անհայտ մարշալ Հովհաննես Բաղրամյանը
Խուդյակովի հետ կապված բոլոր նյութերը երկար ժամանակ գաղտնի էին պահվում։ Եվ անգամ այն ժամանակ, երբ հետմահու վերականգնվեց նրա համբավը, և քննչական նյութերի մեծ մասը հասանելի դարձավ, միևնույն է` շարունակում է գաղտնի մնալ, թե ով և ինչու ընդհատեց ականավոր մարշալի կյանքը։ Ինչպես ֆիլմում պատմում է նրա թոռը` Սերգեյ Խուդյակովը, մի քանի տասնամյակ անց իր հայրը ծանոթացել է քննչական գործի նյութերին, որոնք տեղավորված էին մի համեստ թղթապանակում։
«Հորս մոտ տպավորություն էր ստեղծվել, որ թղթերի զգալի մասն առգրավել էին»,- ասում է մարշալի թոռը։
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել ավիացիայի փառահեղ մարշալ Խուդյակովի կյանքում. մարդ, որը երազում էր մահանալ երկնքում։
Վարկած 1. Թող մեզնից հեռու մնա թե՛ տիրոջ բարկությունը, թե՛ սերը
Մարշալ Խուդյակովին կարելի է տեսնել Յալթայի համաժողովի հայտնի լուսանկարում, որում պատկերված են Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը, իսկ նրանց հետևում` խորհրդականները։ Իոսիֆ Վիսարիոնովիչի թիկունքում երևում է մյուսներից կարճահասակ մի զինվորական` կովկասյան դիմագծերով և ռուսական անունով։ Սերգեյ Խուդյակովն է։ Ստալինի անձնական խորհրդականը Յալթայի համաժողովում տպավորեց Չերչիլին և Ռուզվելտին՝ անգլերենի, տարբեր երկրների ինքնաթիռների հիանալի իմացությամբ։ Խուդյակովի գիտելիքներով հիացած Ռուզվելտը նրան ինքնաթիռ նվիրեց, որն անմիջապես փոխանցվեց խորհրդային ՌՕՈւ-ին։ Իսկ Ստալինին հազիվ թե դուր գար Խուդյակովի անձի նկատմամբ նման ուշադրությունը` հատկապես հաշվի առնելով առաջնորդի կասկածամտությունը... Մյուս կողմից հենց Խուդյակովն էր 1943 թվականին ապահովել Ստալինի գլխավորած խորհրդային պատվիրակության անվտանգ թռիչքը դեպի Թեհրան։ Եվ աշխարհի ոչ մի հետախուզություն այդպես էլ չկարողացավ պարզել, թե Ստալինը որ ինքնաթիռով է եկել խորհրդաժողովին։ Ի դեպ, ժողովուրդների առաջնորդը ինքնաթիռներ չէր սիրում, և Խուդյակովի կազմակերպած թռիչքը մեծ վստահության վկայություն էր։
© Photo : official site of the MoD of RFԱրմենակ Խանփերյանցը Յալթայի համաժողովում
Маршал Сергей Худяков во время Ялтинской конференции союзных держав (4 - 11 февраля 1945). - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Արմենակ Խանփերյանցը Յալթայի համաժողովում
Վարկած 2. Ցին կայսրության վերջին կայսեր ոսկին
Ամեն ինչ սկսվեց մի հիասքանչ օպերացիայից, որը քաղաքական մեծ դիվիդենտներ բերեց ԽՍՀՄ-ին ու Ստալինին։ 1945 թվականի օգոստոսի 19-ին Մուկդենում խորհրդային ավիադեսանտը գերի վերցրեց Մանջոու-Գո գաճաճ պետության կայսրին (մինչ այդ` Չինաստանի վերջին կայսր), գեներալիսիմուս, մանջուրական բանակի գլխավոր զորահրամանատար Պու Իին։ Վերջինս ճապոնացիների զորքի հետ մասնակցել էր Խալխին Գոլում ԽՍՀՄ-ի դեմ հարձակմանը և քաջ գիտակցում էր, թե ինչպիսին է լինելու իր ճակատագիրը պատերազմի ավարտից հետո։ Հենց այդ ժամանակ ամերիկացիները շտապում էին Մուկդենը գրավելու։
Կայսրը որոշեց երկու ինքնաթիռով փախչել ճապոնացիների մոտ. ինքնաթիռներից մեկում ենթադրաբար Մանջոու-Գոյի (իսկ ավելի կոնկրետ` նախկին Չինական կայսրության) ոսկին էր, մյուսում` կայսրն իր շքախմբով և անհաշվելի գանձերով, որոնք նաև կրոնական արժեք ունեին։ Սակայն թռիչքից քիչ առաջ օդանավակայանում վայրէջք կատարեց խորհրդային դեսանտը և Պու Ին Ծագող արևի երկրի փոխարեն մեկնեց Չիտայի շրջան։
Այս տպավորիչ դեսանտային օպերացիան ղեկավարում էր 12-րդ օդային բանակի հրամանատար, մարշալ Սերգեյ Խուդյակովը։ Օդանավը, որում գտնվում էր կայսրը, հասավ ԽՍՀՄ, բայց ոսկով ինքնաթիռն անհետացավ ճանապարհին։ Իսկ 12-րդ օդային բանակի հրամանատարը Չենչունից (Մանջոու-Գոյի նախկին մայրաքաղաք) Մոսկվա էր վերադառնում ընտանիքի հետ հանդիպելու և հին վերքերը բուժելու համար։
Ինքնաթիռը, որը սովորաբար վարում էր Սերգեյ Խուդյակովը, միջանցիկ վայրէջք կատարեց Չիտայում, որտեղ մարշալին դիմավորելու էին եկել գեներալներն ու սպաները։ Մարշալը չհասցրեց մոտենալ նրանց. թռիչքուղու վրա սև «ԶԻՍ» հայտնվեց, որից դուրս եկավ «Սմերշ» հակահետախուզության գեներալը և մարշալին հրավիրեց մեքենա նստել։ Մեքենան կտրուկ շարժվեց տեղից, Խուդյակովին տարավ կայարան, որտեղ հատուկ վագոնը նրան էր սպասում Մոսկվա հասցնելու համար։
1946 թվականի մարտի 18-ին Խուդյակովը կալանավորվեց և տեղափոխվեց Սուխանովկա (քաղաքական հանցագործների համար նախատեսված գաղտնի բանտ)։ Այդ սարսափելի վայրը նախկինում վանք էր եղել, որի խցերը սահմռկեցուցիչ բանտախցերի էին վերածվել։ Հատուկ նշանակության բանտի կալանավորն անմիջապես զրկվում էր անունից, նրան համար էին «շնորհում», իսկ մահը պարզապես կարող էր աննկատ մնալ ու չարձանագրվել պաշտոնական թղթերում։ Բանտարկյալների համար գնդակահարությունը երազանք էր, քանի որ բանտում դաժան խոշտանգումներ էին կիրառվում։
Խուդյակովին մեղադրում էին Անգլիայի օգտին լրտեսելու և Պու Իի ինքնաթիռի հետ անհետացած ոսկին յուրացնելու մեջ։ Ինքնաթիռը գտան Խուդյակովի մահից հետո` նախորդ դարի 60-ականներին, տայգայում։ Օդանավում միայն օդաչուների այրված դիերն էին...
Կտտանքների տակ մարշալին ստիպեցին նաև այլ «հանցագործություններ» խոստովանել, բայց դա էլ դեռ վերջը չէր... Քննիչները պարզել էին, որ իրենց դիմաց ոչ թե Սերգեյ Խուդյակովն է, այլ հայազգի Արմենակ Խանփերյանցը։ Մարշալը բացատրեց քննիչներին, որ վերցրել է իր վաշտի հրամանատարի անունն ու կենսագրությունը, քանի որ նրա շնորհիվ փրկվել է խորտակումից։ Իսկ հետո, երբ մարտերից մեկի ժամանակ հրամանատարը ծանր վիրավորվել է, ասել է. «Թող թշնամիներն իմանան, որ Սերգեյ Խուդյակովը չի զոհվել։ Հիմա դու ես Սերգեյ Խուդյակովը»։
Թեև պետանվտանգության աշխատակիցները իրական Սերգեյ Խուդյակովին չգտան, բայց փոխարենը հայտնաբերեցին Արմենակ Խանփերյանցի ազգականներին, նրա հետ առերեսման բերեցին քեռուն ու քեռորդուն։ Հարազատները համոզված էին, որ նա մահացել է։ Արմենակը փոքր տարիքում հեռացել էր ընտանիքից` աշխատանք փնտրելու, ու այդ օրվանից նրա մասին ոչինչ չէին լսել։ Խանփերյանցի քեռին` Նիկիտա Սանամյանցը, չէր կարողանում իրեն ներել, որ ճանաչել է զարմիկին և այդպիսով դատապարտել մահապատժի...
Իսկ ահա խորհրդային ռուս գրող, դրամատուրգ, սցենարիստ և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի պատմության վերաբերյալ մի շարք հայտնի գրքերի հեղինակ Էդվարդ Ռաձինսկին (Խուդյակովի մասին նրա հաղորդումից հատվածներ են ներառվել ֆիլմում) կարծում է, որ Սերգեյ Խուդյակովի անվանափոխման մեջ որևէ ինտրիգ չկա. դա ընդամենը հեղափոխական կեղծանուն էր, որն ունեին ականավոր բոլշևիկներից շատերը` նույն Լենինը, Ստալինը, Կիրովը, Մոլոտովը և այլք։ 1917 թվականի հեղափոխության տարիներին մարդիկ հրաժարվում էին անցյալից, իսկ Խանփերյանցն իր իրական անունը թաքցնելու շատ լուրջ պատճառ ուներ...
Վարկած 3. Լավրենտի Բերիայի սարսափելի գաղտնիքը
Ստացվում է, որ մարշալը մտածված էր այլ անուն վերցրել, քողարկվում էր, որովհետև թաքցնելու բա՞ն ուներ։ Իրականում Արմենակ Խանփերյանցը փորձում էր մոռացության մատնել իր պատանեկությունը։
Նա ծնվել էր 1902 թվականին հասարակ գյուղացու ընտանիքում Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառում։ Երեք եղբայրներից ավագն էր։ Հայրը շուտ էր մահացել, և ընտանիքի հոգսն ընկել էր Արմենակի ուսերին։ Պատանին մեկնեց Բաքու քեռու մոտ և սկսեց աշխատել ձկնորսության ոլորտում։
Այդ ժամանակ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, քեռու գործերը վատացան, և պատանին ստիպված եղավ ձեռք գցել ցանկացած գործի` սկսեց աշխատել նավթահանքում, աշակերտել հեռախոսավար-մոնտյորի մոտ։ Այնուհետև Ռուսաստանում սկսվեց 1917 թվականի հեղափոխությունը, և Անդրկովկասյան շրջանը մարտական թատերաբեմի վերածվեց։ Բաքվում թեժ էր. սկզբում անգլիական էքսպեդիցիոն կորպուսը գահընկեց արեց կոմունային, այնուհետև թուրքական կանոնավոր զորքերը քաղաքից դուրս մղեցին բրիտանացիներին։ Բաքվի փողոցներում ընթացող մահացու մարտերում բախվում էին տարբեր կուսակցությունների և նրանց զինված խմբավորումների շահերը։ ՀՅԴ-ն վրեժ էր լուծում հայերի նկատմամբ իրագործված բոլոր սարսափելի արարքների համար։

«Հայերը ստիպված էին հակազդել թուրքական բանակի գրոհներին։ Պապս համալրեց հայկական ջոկատի շարքերն ու երևի հասկացավ, որ այդ պայմաններում Հարավի հզոր հակառակորդին դիմակայել հնարավոր կլինի միայն մեծ կայսրության կազմում»,- ֆիլմում պատմում է Խուդյակովի թոռը։

Արմենակ Խանփերյանցն ընդգրկվեց Կարմիր բանակի շարքերում և մարտնչում էր թուրքերի դեմ` պաշտպանելով Բաքվի կոմունան։ Երբ այն ջախջախեցին, Խանփերյանցին գնդակահարություն էր սպառնում, թուրքերը հայերին չէին խնայում, և գուցե դա պատճառ դարձավ, որ Արմենակը թաքցրեց իր իրական ծագումն ու անունը։
Մեղադրական եզրակացության համաձայն` Խուդյակովը անգլիական հետախուզության գործակալ էր, 1918 թվականին նրան հավաքագրել էին Բաքվում։ Անգլիական հետախուզության առաջադրանքով «նա թաքցրել է իր իրական ազգանունը, ազգությունն ու սոցիալական անցյալը, զինվորական ծառայության անցել Կարմիր բանակում և սողոսկել Կոմկուսի շարքեր»։ Նա մեղադրվում էր նաև Բաքվի 26 կոմիսարներին գնդակահարության տանող պահակախմբի կազմում լինելու, ինչպես նաև դաշնակցականների ջոկատներում կռվելու մեջ...
Երբ քննությունը պարզեց, որ մարշալ Խուդյակովը Արմենակ Խանփերյանցն է, զեկուցագիրն անմիջապես դրվեց Լավրենտի Բերիայի սեղանին։ Բերիան լրջորեն մտահոգվեց։ Բաքվում միջիշխանական պայքարի և բրիտանական զավթողականության խռովահույզ ամիսներին երիտասարդ հեռախոսավար Արմենակը ակամայից լսել էր բաքվեցի մի երիտասարդ հեղափոխականի և Բրիտանիայի հյուպատոս Մակ Դոնելի տարօրինակ ու սիստեմատիկ զրույցները։
Խելամիտ Արմենակը չէր միջամտել, բայց տեղական թերթերից մեկում տեսնելով հեղափոխականների անուններով խմբակային լուսանկարը` նրանցից մեկին շրջանակի մեջ էր վերցրել և զեկուցագիր գրել իր կուսակցական ղեկավարին։ Վերջինս խոժոռվել էր, շնորհակալություն հայտնել, իսկ մի քանի օր անց Արմենակին խորհուրդ էր տվել ընդմիշտ հեռանալ և թաքնվել, քանի որ այդ երիտասարդ հեղափոխականը, որը ծառայում էր բրիտանացիներին, շատ վտանգավոր մարդ էր։ Նրա անունը Լավրենտի Բերիա էր։
Արդեն պատերազմի տարիներին Ադրբեջանի ԽՍՀ-ից Բերիայի անունով փաթեթ եկավ, որում մի հին թերթ ու գրություն կար։ Գրության մեջ ոմն Արմենակ Խանփերյանցը հայտնում էր, որ Բերիա անունով մի մարդ, որին կարելի է տեսնել լուսանկարում, Բաքվում բազմիցս զրուցել է Բրիտանիայի հյուպատոսի հետ։
«Փառահեղ մարդը, մեծ զինվորականը, որը շատ բան արեց հաղթանակի համար, կարճ, ողբերգական և դժվար կյանք ունեցավ։ Եվ, ցավոք, նրա մասին քիչ գիտենք, որովհետև մի շարք փաստեր թաքցվել են։ Կարծում եմ` նրա բախտն այնքան էլ չի բերել, որ պատանեկան տարիներին ճանաչել է Բերիային։ Իսկ Բերիան առաջնորդ դառնալու համար կենսագրություն է հորինել և փորձել ճանապարհից վերացնել բոլոր նրանց, ովքեր ճանաչել են իրեն պատանեկության տարիներին։ Բերիան վախենում էր, որ իր մասին շատ բան կարող է ջրի երես դուրս գալ... Որպեսզի Ստալինն այդ մասին չիմանա, նա հրամայում է ձերբակալել Խուդյակովին ու անձամբ է անմարդկային կտտանքներով հարցաքննություններ կազմակերպում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց ֆիլմի պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանը։
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները
Մեղադրական կողմի վկաների ցուցմունքները կան, կան հարցաքննությունների արձանագրությունները, կան ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության առանձնակի կարևոր գործերով քննչական մասի պետի տեղակալ Միխայիլ Լիխաչովի հուշերն այն մասին, թե ինչպես է ընկերների հետ դաժան հարվածներ հասցրել Խուդյակովին` կեղծ ցուցմունքների տակ նրա ստորագրությունը ստանալու համար։ Վարկած կա, որ Ստալինը դեռ Խուդյակովի մահից առաջ է հարցրել նրա մասին, բայց Բերիան ասել է, որ մարշալը ողջ չէ, այնուհետև անմիջապես իրագործել է դատավճիռը։
Պաշտոնական վարկածի համաձայն` Խուդյակովին գնդակահարել են որպես ժողովրդի թշնամու, սակայն մարշալի մահվան հետ կապված դրվագը նրա ընտանիքը բավական առեղծվածային է համարում. ֆիլմում Խանփերյանցին հարցաքննության ժամանակ սպանում է Բերիան, համենայնդեպս Խանփերյանց-Խուդյակովի որդին լրիվ հավանական է համարում այն, որ իր հորը սպանել է Բերիան։ Մարշալի գնդակահարության մի քանի ամսաթիվ կա։ Ամենատարածվածը 1950 թվականի ապրիլի 18-ն է։ Այդ ժամանակ նա ընդամենը 48 տարեկան էր։
Վարկած 4. Ժուկովի հետ մտերմությունն ու Ստալինի «Մարշալ» օպերացիան
Ըստ Էդվարդ Ռաձինսկու` Խուդյակովի կալանավորման և սպանության մեկ այլ պատճառ կարող էր դառնալ Ժուկովի հետ մտերմությունը։ Ժուկովի հեղինակությունը պատերազմից հետո անվիճելի էր։ Դա չէր կարող չմտահոգել Ստալինին, առավել ևս, որ բարձրաստիճան զինվորականների շարքերում վտանգավոր զրույցներ էին գնում` քննադատելով առաջնորդին, որը որոշել էր իրականացնել Ժուկովի ոչնչացման «Մարշալ» օպերացիան։
1943 թվականից սկսեցին գաղտնալսել մարշալներին, բանակի գեներալներին և այլ զորահրամանատարների։ Ամեն ինչ ձայնագրվում էր, և Ստալինը շատ լավ գիտեր, թե ինչպես են տրամադրված Ժուկովի կերպարով հիացած զինվորականները։ Ժողովուրդը նրան անվանում էր Հաղթանակի մարշալ, իսկ մտերիմները` Գրիգորի Պոբեդոնոսեց։ Եվ Ստալինը որոշեց դաս տալ բոլորին և պատերազմի ավարտից հետո սկսեց բանտ նետել Ժուկովի մերձավորներին։ Առաջինը Խուդյակովն էր, հետո ձերբակալեցին ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության ժողկոմ, Սոցիալական աշխատանքի հերոս, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Շախուրինին, ավիացիայի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի տեղակալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Բանվորագյուղացիական Կարմիր բանակի ՌՕՈւ-ի հրամանատար Ալեքսեյ Նովիկովին։
Խուդյակովին ստիպեցին ցուցմունք տալ գործընկերների դեմ, որոնց մեղադրում էին «ավիացիոն արդյունաբերությունից արտադրական խոշոր թերություններ ունեցող որոշ տեսակի ինքնաթիռներ և շարժիչներ ընդունելու մեջ, ինչը մարդկային զոհերով աղետների է հանգեցրել»։ Այդ զինվորականները, ինչպես Խուդյակովը, հետագայում վերականգնեցին իրենց համբավը։
Նշենք, որ «Մարշալ Խուդյակովի երկու ճակատագրերը» ֆիլմը նկարահանել է «Փարթներ ֆիլմ» կինոընկերությունը ՌԴ մշակույթի նախարարության և «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայում այս տարվա ապրիլի 17-ին։ Կինոնկարը, որը նախատեսում են ցուցադրել ռուսական կենտրոնական հեռուստաալիքներով, սկզբնավորելու է ԽՍՀՄ բոլոր 5 հայ մարշալներին նվիրված շարքը։
Լրահոս
0