https://arm.sputniknews.ru/20220525/fransiaji-hraparakic-meknarkel-e-ynddimadirneri-erty-42427765.html
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ընդդիմադիրների երթը
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ընդդիմադիրների երթը
Sputnik Արմենիա
Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում` Ազգային ժողովի հարևանությամբ, բազմաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T08:33+0400
2022-05-25T08:33+0400
2022-05-25T09:52+0400
երևան
ընդդիմություն
դիմադրություն շարժում
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42429101_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5bca1268914d0c124c8b4bf76dfec0ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակից առավոտյան մեկնարկել է «Դիմադրություն» շարժման բողոքի երթը։ Երթին մասնակցում են ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, նույն խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը և Տարոն Մարգարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը, Ագնեսա Խամոյանը, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը և այլք։ Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում` Ազգային ժողովի հարևանությամբ, բազմաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։Նշենք, որ երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտյան շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որ ուզում են։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42429101_155:0:1595:1080_1920x0_80_0_0_15c442e1463dc917352be87d69bfeebc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ընդդիմություն, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, видео, տեսանյութեր, տեսանյութ
երևան, ընդդիմություն, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, видео, տեսանյութեր, տեսանյութ
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ընդդիմադիրների երթը
08:33 25.05.2022 (Թարմացված է: 09:52 25.05.2022) Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում` Ազգային ժողովի հարևանությամբ, բազմաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակից առավոտյան մեկնարկել է «Դիմադրություն» շարժման բողոքի երթը։ Երթին մասնակցում են ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, նույն խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը և Տարոն Մարգարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը, Ագնեսա Խամոյանը, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը և այլք։
Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում` Ազգային ժողովի հարևանությամբ, բազմաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
Նշենք, որ երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան
Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտյան շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որ ուզում են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։