00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք մենակ չեք, մենք ձեզ սիրում ենք. երգ ու պար՝ քաղցկեղից բուժվող երեխաների համար

© Sputnik / Astgh SukiasyanՀամերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում
Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում
Բաժանորդագրվել
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության աջակցությամբ, քաղցկեղից բուժվող երեխաների համար համերգ տեղի ունեցավ։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Միշտ ժպտացե՛ք, երգե՛ք, պարե՛ք, որպեսզի չարը կորչի»։ Հենց այս խոսքերով պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղցկեղից բուժվող երեխաներին դիմեց փոքրիկ տղան, որը հայտնի մուլտֆիլմից Կառլսոնի կերպարով եկել էր երեխաներին ուրախացնելու։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան «Նանե» պարային համույթի և «Կամերտոն» վոկալային ստուդիայի սաները։
Համերգի կազմակերպման գաղափարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանակիր Մայա Սերգեևնա Բաղդասարյանինն է, որը սակայն, վատառողջ լինելու պատճառով ներկա չէր։
Երեխաների ելույթներին աջակցող «Կամերտոն» վոկալային ստուդիայի ղեկավար Նաիրա Գյուրջինյանը վստահ է, որ լավ հիշողություններ են թողնելու երեխաների մոտ ու դրական լիցքեր են հաղորդելու։
«Սա փոքրագույնն է, որ կարող ենք անել այս երեխաների համար։ Նրանցից յուրաքանչյուրին առողջություն եմ մաղթում ու հավատում, որ անպայման ապաքինվելու են։ Ի դեպ, սաներիցս մեկը` Շուշանիկը, քաղցկեղ ուներ ու այստեղ էր բուժվում։ Ամեն անգամ, երբ վոկալի դասերի էր գալիս, ասում էր` Նաիրա Նորիկովնա, հաջորդ պարապմունքին չեմ կարող գալ, քիմիաթերապիայի եմ։ Բոլորս աղոթում էինք, որ ամեն ինչ լավ անցներ։ Իսկ այսօր Շուշանիկը ոչ միայն բուժվել է, այլև երեկ նրա բալիկի մեկ տարին լրացավ»,- ասաց Գյուրջինյանն ու հույս հայտնեց, որ երեխաները ոտքի են կանգնելու ու դառնան լիարժեք, արժանապատիվ քաղաքացի մեր երկրի համար։
Գյուրջինյանը շեշտեց՝ բոլոր մայրերը, հայրերը, տատիկ-պապիկները, որոնք այսօր այստեղ իրենց բալիկների կողքին են, իսկական հերոսներ են, ու բոլորովին պարտադիր չէ պատերազմի դաշտում լինել` հերոս կոչվելու համար։
Սաների հետ հոգեբանական աշխատանք է տարվում, որպեսզի իրենց արտիստին վայել պահեն ու չհուզվեն։
© Sputnik / Astgh Sukiasyan

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում - Sputnik Արմենիա
1/3

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

© Sputnik / Astgh Sukiasyan

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում - Sputnik Արմենիա
2/3

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

© Sputnik / Astgh Sukiasyan

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում - Sputnik Արմենիա
3/3

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

1/3

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

2/3

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

3/3

Համերգ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում

«Մենք շատ համերգներ ենք տալիս թե՛ աուտիզմով, թե՛ ուղեղային կաթվածով և այլ խնդիրներ ունեցող երեխաների համար։ Ստացվեց ուրախ, ջերմ համերգ։ Իհարկե, երբեմն դա մեր փոքրիկների համար շատ դժվար է, եղել են դեպքեր, երբ միկրոֆոնը ձեռքներին լաց են եղել, որովհետև ամեն ինչ գիտակցել են, բայց մենք էլ մեր երեխաների հետ մեծ հոգեբանական աշխատանք են տանում, որովհետև նրանք արտիստ են ու պետք է յուրաքանչյուր համերգի ժամանակ կարողանան լույս, սեր ու ջերմություն փոխանցել այս երեխաներին»,- ասում է Գյուրջինյանը։
Մինչ երեխաները գոհունակությամբ ծափահարում էին, բուժաշխատողներն իրենք էին համերգի կազմակերպիչներից շնորհակալություն հայտնում` երեխաներին ու իրենց ուրախացնելու համար։
Նշենք, որ համերգի տեխնիկական մասն ապահովել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը։
Լրահոս
0