https://arm.sputniknews.ru/20220525/chalabjani-pashtpannery-vitsharkum-en-nran-meghsagrvvogh-hvodvatsi-sahmanadrakanutjuny-42463709.html
Չալաբյանի պաշտպանները վիճարկում են նրան մեղսագրվող հոդվածի սահմանադրականությունը
Չալաբյանի պաշտպանները վիճարկում են նրան մեղսագրվող հոդվածի սահմանադրականությունը
Sputnik Արմենիա
Պաշտպանները հատուկ նշում են, որ միջնորդությունը բացառապես վերաբերում է քննարկվող հանցակազմի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, և որ Չալաբյանին... 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T18:48+0400
2022-05-25T18:48+0400
2022-05-25T18:49+0400
հայաստան
ավետիք չալաբյան
սահմանադրություն
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42436238_0:36:1600:937_1920x0_80_0_0_3b5567ae485d91298a0d3901a9f4f4d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։Ինչպես նշված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին։Պաշտպանները հատուկ նշում են, որ միջնորդությունը բացառապես վերաբերում է քննարկվող հանցակազմի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, և որ Չալաբյանին մեղսագրվող արարքը դուրս է միջնորդության բովանդակությունից։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42436238_13:0:1437:1068_1920x0_80_0_0_1e3fc2a7253c9e7d4c955b4647719e7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավետիք չալաբյան, սահմանադրություն, սահմանադրական դատարան
հայաստան, ավետիք չալաբյան, սահմանադրություն, սահմանադրական դատարան
Չալաբյանի պաշտպանները վիճարկում են նրան մեղսագրվող հոդվածի սահմանադրականությունը
18:48 25.05.2022 (Թարմացված է: 18:49 25.05.2022) Պաշտպանները հատուկ նշում են, որ միջնորդությունը բացառապես վերաբերում է քննարկվող հանցակազմի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, և որ Չալաբյանին մեղսագրվող արարքը դուրս է միջնորդության բովանդակությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։
Ինչպես նշված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին։
«Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ խաղաղ հավաքների ազատության համատեքստում հավաքին մասնակցությունը գրավիչ դարձնելը, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու եղանակով բացառելու որևէ նպատակ, իսկ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Սահմանադրությամբ նման նպատակի բացակայությունը վկայում է օրենքի լեգիտիմ չլինելու մասին»,– ասված է հայտարարության մեջ։
Պաշտպանները հատուկ նշում են, որ միջնորդությունը բացառապես վերաբերում է քննարկվող հանցակազմի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, և որ Չալաբյանին մեղսագրվող արարքը դուրս է միջնորդության բովանդակությունից։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է
քրեական գործ։