00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային ինքնորոշման իրավունքի մասին այլևս ոչ ոք չի խոսում, նույնիսկ ՀՀ իշխանությունները

© Photo / official site of the President of RA Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այնքան արագ է փոխվում իրականությունը, որ երբեմն չենք էլ հասցնում նկատել կարևոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։
Գործընթացը մի տեսակ աննկատ տեղափոխվեց Բրյուսել և, փաստորեն, Մինսկի խմբի երեք համանախագահներին փոխարինեց ընդամենը մեկ մարդ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այս նոր ձևաչափը իր ակնհայտ թերություններն ունի. եթե Մինսկի խմբում կողմերի դիրքորոշումները գրավոր արձանագրվում էին, ապա Բրյուսելյան հերթական հանդիպումից հետո կողմերից յուրաքանչյուրը պայմանավորվածությունները ներկայացնում է իր համար շահեկան տեսանկյունից։
Ազգային ինքնորոշման իրավունքի մասին այլևս ոչ ոք չի խոսում, նույնիսկ Հայաստանի իշխանությունները
Հենց վերջին օրինակը բերեմ։ Եռակողմ հանդիպումից անմիջապես հետո Իլհամ Ալիևը զանգահարել է թուրք պաշտոնակցին՝ Ռեջեփ էրդողանին և պնդել, թե իբր կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցմամբ։ Սակայն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է «Զանգեզուրյան միջանցքի» մասին պայմանավորվածությունը՝ հաստատելով, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել։ Դե ինչ, մնում է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է այնքան կրկնել այդ «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը, մինչև այն սովորական դառնա հայերի համար։
Սակայն շատ ավելի լուրջ փոփոխություններ են կատարվել վերջին տարիներին բանակցային գործընթացում։ Եթե հիշում եք, նոր իշխանությունների նոր մոտեցումը ժամանակին սկսվեց «Արցախը Հայաստան է, և վե′րջ» բարձրագոչ հայտարարությամբ։ Այնինչ, այս շաբաթ Շառլ Միշելը փաստորեն առաջին անգամ չօգտագործեց նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը՝ խոսելով ընդամենը «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության» մասին։ Այսինքն, ի՜նչ կարգավիճակ, ի՜նչ ազգային ինքնորոշման իրավունք, խոսքն այժմ արդեն ընդամենը Ադրբեջանում ապրող հայ բնակիչների մասին է։
Ի դեպ, դեռ երկու ամիս առաջ այս միտքը շատ հստակ ձևակերպել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Մեջբերեմ. «Ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայեր են ապրում․ մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացի։ Բաքվի համար կարևորագույն հարցերից մեկը հայերի ինտեգրումն է ադրբեջանական հասարակության մեջ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Կողմ ենք, բայց խաղաղության բանակցություններից հետո այդ խաղաղությունից որևէ բան կմնա՞
Ճիշտ է, Բրյուսելում շեշտվել է հայերի իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, բայց նկատե′ք, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն են այդ թեմայով խոսել, այլ ուղղակի Շառլ Միշելն է այդ մասին կողմերին հիշեցրել։ Այսինքն, Ալիևը իսկի չի էլ խոստացել, որ կապահովի արցախցիների անվտանգությունը։ Եվ ուրեմն, մինչև հիմա ուժի մեջ է մնում միայն Խալաֆովի ասած «ինտեգրումը»։ Իսկ թե ինչպես են ադրբեջանցիները «ինտեգրում» հայերին, երևի մանրամասնելու կարիք էլ չկա, դառը փորձը բոլորիս աչքի առջև է։
Բայց հայկական կողմի կոշտ դիրքորոշման սահուն մեղմացումը երևի թե ամենից ակնհայտ է սահմանների սպասվող ճշգրտման հարցում։ Գիտեք, իհարկե, որ մոտ մեկ տարի առաջ՝ 2021-ի մայիսին ավելի քան 1000 ադրբեջանցիներ ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք և դիրքավորվեցին՝ գրավելով շուրջ 40 քառակուսի կիլոմետր։ Այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը խստորեն զգուշացրեց՝ սահմանագծման մասին խոսք անգամ չի կարող լինել, մինչև ադրբեջանական զորքերը դուրս չբերվեն Հայաստանի տարածքից։ Ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չարձագանքեց, պարզապես անտեսեց մեր այդ պահանջն ու մնաց այնտեղ։
Հետո Երևանում սկսեցին ելքեր փնտրել, առաջ քաշեցին զորքերի հայելային դուրսբերման բավական արտառոց գաղափարը, որը ոչ միայն որևէ դրական արդյունքի չհանգեցրեց, այլև, ընդհակառակը, թույլ տվեց ադրբեջանցիներին դիրքավորվել նաև Քարագլուխ կարևոր ռազմավարական բարձունքի որոշ հատվածներում։
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Արցախի հարցի իրական լուծման տեսլական չունեն ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ իշխանությունը
Եվ ի՞նչ։ Հայկական կողմը, որը կտրականապես հրաժարվում էր ձեռնամուխ լինել սահմանի ճշգրտման աշխատանքներին, եթե Ադրբեջանը դուրս չբերի զորքերը, այս շաբաթ արդեն լիովին կազմավորել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, որի անդամներն առաջիկա օրերին կհանդիպեն ադրբեջանցիների հետ միջպետական սահմանի ինչ-որ հատվածում։ Համաձայնեք՝ շատ դժվար է պատկերացնել, որ հայկական կողմը պարզապես համակերպվել է ադրբեջանական զինվորականների ներկայության հետ։
Բայց դատելով իշխանությունների պահվածքից, կարելի է երևի արդեն եզրակացնել, որ նրանց ակնկալիքն էլ հենց դա է՝ ժողովուրդը որոշ ժամանակ կբողոքի, հանրահավաքներ կանի, թթու խոսքեր կասի իշխանավորների հասցեին, բայց ի վերջո, ամեն ինչի հետ կհամակերպվի ու կհանգստանա։ Թե՞ սխալվում եմ։
Լրահոս
0