00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկլավների հարցը բրյուսելյան հանդիպման ժամանակ չի քննարկվել. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանն անկլավների հարց բարձրացնում է, բայց հայկական կողմը հստակ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Անկլավների հարցը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը չի քննարկվել։ Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լուրերին, թե Բրյուսելում անկլավների փոխանակման հարց է քննարկվել։

«Նման հարց չի քննարկվել Բրյուսելում, բայց Ադրբեջանն ակնարկով կամ ուղիղ ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է այդ հարցը։ Մենք ասել ենք, որ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ գոյություն ունեն, բայց արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ սահմանազատման գործընթացը սկսվել է։

Նրա խոսքով` հարցերը լրացուցիչ դրամատիզացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք արդեն իսկ դրամատիկ են։ Փաշինյանը նշեց` այո՛, Ադրբեջանն անկլավների հարց բարձրացնում է, սակայն հայկական կողմը հստակ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ։
Նա վստահեցրեց, թե որևէ մեկը չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել, Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել, և եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա հանրությանը տեղյակ կպահեն։
Փաշինյանն ասաց, որ այս օրերին անկլավների հարցը բարձրացվեց, քանի որ բրյուսելյան հանդիպման հայտարարության մեջ նշվում էր, թե Հայաստանի և Հայաստանի միջև, Ադրբեջանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցություն պետք է լինի։ Նա պարզաբանեց, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, որը կարող է դե յուրե հնարավորություն ստեղծել ավտոմոբիլային հաղորդակցության համար։
Բրյուսելում արձանագրվել են ՀՀ–ի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները. Փաշինյան
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Լրահոս
0