00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեմպը պահենք, ճնշումն ավելացնենք. Սաղաթելյանը հրապարակեց հետագա պայքարի բանաձևը

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը կարևորեց առավոտյան կազմակերպվող ակցիաներին մեծ թվով քաղաքացիների մասնակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ բողոքի ակցիան շարունակվեց հանրահավաքով։
Շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հրապարակեց հետագա պայքարի բանաձևը։
«Պետք է տեմպը պահենք, ճնշումը` ավելացնենք։ Տեմպը պահելու համար պետք է դիմանանք, ճնշումն ավելացնելու համար պետք է շատանանք»,– ասաց Սաղաթելյանը։
Նա նաև կարևորեց առավոտյան կազմակերպվող ակցիաներին քաղաքացիների մասնակցությունը` նշելով, որ երեկոյան հանրահավաքին, որպես կանոն, ավելի շատ մարդ է մասնակցում։
«Բայց մեր քաղաքացիները պետք են առավոտը 08։00-ին, որպեսզի պարալիզացնենք ամբողջ քաղաքը, շրջափակենք այն շենքը, որ ուզում ենք ու ինչքան ուզում ենք», – ասաց նա` կոչ անելով վաղն առավոտյան 08։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոց, որտեղ շրջափակել էին ԱԳՆ շենքը` հայաստանյան դիվանագետներից պահանջելով գործել իր շահ Հայաստանի ու Արցախի։
Լրահոս
0