https://arm.sputniknews.ru/20220524/mvoldvovaji-nakhkin-nakhagahy-dzerbakalvel-e-72-zhamvov-42414584.html
Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է 72 ժամով
Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է 72 ժամով
Sputnik Արմենիա
Մոլդովայի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր նախկին նախագահ Իգոր Դոդոնի տանն իրականացվող խուզարկությունների մասին: 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T18:34+0400
2022-05-24T18:34+0400
2022-05-24T18:48+0400
մոլդովա
իգոր դոդոն
ձերբակալություն
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25352084_0:0:1600:901_1920x0_80_0_0_0e742929d6ec980ea41cda657638b426.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով ձերբակալվել է կոռուպցիայի ու պետական դավաճանության կասկածանքով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն դատախազության ղեկավարի պաշտոնակատար Ելենա Կազակովը։Ավելի վաղ, գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Մարիանա Կերպեկը հայտնել էր, որ հակակոռուպցիոն դատախազության և տեղեկատվության ու անվտանգության ծառայության աշխատակիցները Դոդոնի տանը խուզարկություն են իրականացնում։Դատախազությունից ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ ձերբակալվածներից մեկը Իգոր Դոդոնն է:2020 թվականին նախկին պատգամավոր Յուրի Ռենիցեն հրապարակել է տեսագրություն, որտեղ այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դոդոնը հանդիպում է դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի ու նրա տեղակալ Սերգեյ Յարալովի հետ: Տեսանյութում Դոդոնը Պլախոտնյուկից փաթեթ է ստացել, որում, պատգամավորի խոսքով, խոշոր գումար է եղել։2020 թվականի հունիսին հակակոռուպցիոն դատախազությունը հրաժարվել է Դոդոնի դեմ քրեական գործ հարուցել, քանի որ հանցագործության հատկանիշներ չի հայտնաբերել: Այդ որոշումը պաշտպանել է Քիշնևի դատարանը, սակայն այս տարվա մայիսի 17-ին Վերաքննիչ պալատը չեղյալ է հայտարարել այդ որոշումը:
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25352084_159:0:1582:1067_1920x0_80_0_0_52323c5c4d8091c6a84ec7846fc04ba1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, իգոր դոդոն, ձերբակալություն, նախագահ
մոլդովա, իգոր դոդոն, ձերբակալություն, նախագահ
Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է 72 ժամով
18:34 24.05.2022 (Թարմացված է: 18:48 24.05.2022) Մոլդովայի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր նախկին նախագահ Իգոր Դոդոնի տանն իրականացվող խուզարկությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով ձերբակալվել է կոռուպցիայի ու պետական դավաճանության կասկածանքով:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն դատախազության ղեկավարի պաշտոնակատար Ելենա Կազակովը։
Ավելի վաղ, գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Մարիանա Կերպեկը հայտնել էր, որ հակակոռուպցիոն դատախազության և տեղեկատվության ու անվտանգության ծառայության աշխատակիցները Դոդոնի տանը
խուզարկություն են իրականացնում։
«Հակակոռուպցիոն կենտրոնն ու ԱԽ-ն խուզարկություն են իրականացրել, խոսքն ապօրինի հարստացման, կոռուպցիայի, կուսակցության ապօրինի ֆինանսավորման, ինչպես նաև պետական դավաճանության մասին է։ Խուզարկությունների արդյունքում 72 ժամով ձերբակալվել է երկու մարդ», - հայտնել է Կազակովը ճեպազրույցի ժամանակ։
Դատախազությունից ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ ձերբակալվածներից մեկը Իգոր Դոդոնն է:
2020 թվականին նախկին պատգամավոր Յուրի Ռենիցեն հրապարակել է տեսագրություն, որտեղ այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դոդոնը հանդիպում է դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի ու նրա տեղակալ Սերգեյ Յարալովի հետ: Տեսանյութում Դոդոնը Պլախոտնյուկից փաթեթ է ստացել, որում, պատգամավորի խոսքով, խոշոր գումար է եղել։
2020 թվականի հունիսին հակակոռուպցիոն դատախազությունը հրաժարվել է Դոդոնի դեմ քրեական գործ հարուցել, քանի որ հանցագործության հատկանիշներ չի հայտնաբերել: Այդ որոշումը պաշտպանել է Քիշնևի դատարանը, սակայն այս տարվա մայիսի 17-ին Վերաքննիչ պալատը չեղյալ է հայտարարել այդ որոշումը: