https://arm.sputniknews.ru/20220524/mkhitarjann-indz-asel-e-vor-patrast-e-khaghal-ezrapakichum-es-vstahum-em-nran-mvourinju-42423295.html
«Մխիթարյանն ինձ ասել է, որ պատրաստ է խաղալ եզրափակիչում, ես վստահում եմ նրան». Մոուրինյո
«Մխիթարյանն ինձ ասել է, որ պատրաստ է խաղալ եզրափակիչում, ես վստահում եմ նրան». Մոուրինյո
Sputnik Արմենիա
Ապրիլի վերջին Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և միայն այսօր է մարզումների դուրս եկել։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T21:21+0400
2022-05-24T21:21+0400
2022-05-24T21:26+0400
հենրիխ մխիթարյան
«ռոմա» ֆուտբոլային ակումբ
ժոզե մոուրինյո
https://cdn.am.sputniknews.ru/img/421/97/4219785_0:0:2001:1125_1920x0_80_0_0_9a48401daf0e7962b095e36af957baa9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը վստահեցրել է, որ պատրաստ է խաղալ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Նախախաղային ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն։Ապրիլի 28-ին մրցաշարի կիսաեզրափակիչում անգլիական «Լեսթերի» հետ առաջին խաղում ստացած վնասվածքից հետո Մխիթարյանը գրեթե մեկ ամսով դուրս էր մնացել խաղերից և բաց էր թողել ինչպես կիսաեզրափակիչը, այնպես էլ Իտալիայի առաջնության մի քանի խաղ։Մոուրինյոն հավելել է, որ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ այսօր է մարզվել թիմի հետ։ Նա երկար չի մարզվել, սահմանափակվել է հիմնական վարժություններով։ Սակայն այդ մարզումները կարևոր էին ֆուտբոլիստի համար, որպեսզի հասկանա` կարող է արդյոք դուրս գալ խաղադաշտ, թե ոչ։Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Ռոման» և նիդեռլանդական «Ֆեյենոորդը» կմրցեն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Սա եվրոպական ակումբային նոր մրցաշար է, որը մեկնարկել է անցյալ տարվա աշնանը։Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է երկարացնել պայմանագիրը «Ռոմայի» հետ. աղբյուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/421/97/4219785_0:0:2001:1501_1920x0_80_0_0_6e2436453e6798204eae24ae3421bd40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հենրիխ մխիթարյան, «ռոմա» ֆուտբոլային ակումբ, ժոզե մոուրինյո
հենրիխ մխիթարյան, «ռոմա» ֆուտբոլային ակումբ, ժոզե մոուրինյո
«Մխիթարյանն ինձ ասել է, որ պատրաստ է խաղալ եզրափակիչում, ես վստահում եմ նրան». Մոուրինյո
21:21 24.05.2022 (Թարմացված է: 21:26 24.05.2022) Ապրիլի վերջին Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և միայն այսօր է մարզումների դուրս եկել։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը վստահեցրել է, որ պատրաստ է խաղալ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Նախախաղային ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Ապրիլի 28-ին մրցաշարի կիսաեզրափակիչում անգլիական «Լեսթերի» հետ առաջին խաղում ստացած վնասվածքից հետո Մխիթարյանը գրեթե մեկ ամսով դուրս էր մնացել խաղերից և բաց էր թողել ինչպես կիսաեզրափակիչը, այնպես էլ Իտալիայի առաջնության մի քանի խաղ։
Մոուրինյոն հավելել է, որ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ այսօր է մարզվել թիմի հետ։ Նա երկար չի մարզվել, սահմանափակվել է հիմնական վարժություններով։ Սակայն այդ մարզումները կարևոր էին ֆուտբոլիստի համար, որպեսզի հասկանա` կարող է արդյոք դուրս գալ խաղադաշտ, թե ոչ։
«Ես վստահում եմ նրան, նա մեծ փորձ ունեցող խաղացող է, զգում է իր ֆիզիկական վիճակը։ Մարզումներից հետո նա ասաց, որ իրեն լավ է զգում և պատրաստ է խաղալ», – հավելել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Ռոման» և նիդեռլանդական «Ֆեյենոորդը» կմրցեն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Սա եվրոպական ակումբային նոր մրցաշար է, որը մեկնարկել է անցյալ տարվա աշնանը։