https://arm.sputniknews.ru/20220524/kievy-sadranqner-e-nakhapatrastum-hacahatiki-pahman-vajrerum-rd-pn-42426522.html
Կիևը սադրանքներ է նախապատրաստում հացահատիկի պահման վայրերում. ՌԴ ՊՆ
Կիևը սադրանքներ է նախապատրաստում հացահատիկի պահման վայրերում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Գեներալ Միզինցևը ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T23:32+0400
2022-05-24T23:32+0400
2022-05-24T23:39+0400
ուկրաինա
միխայիլ միզինցև
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արևմտյան համակարգողների հրահրմամբ սադրանքներ է նախապատրաստում հացահատիկի պահեստավորման վայրերում, որպեսզի ՌԴ զինվորականներին մեղադրի քաղաքացիական ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի պետ, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։Գեներալը պարզաբանել է, որ տեղեկությունը ստացել են գերեվարված ուկրաինացի զինծառայողներից։Բացի այդ, ըստ նրա, ԼԺՀ–ի Վրուբովկա ավանում, հացահատիկի կոմբինատի տարածքում Ուկրաինայի ԶՈւ ՀԿՌՀ–ի կայանքներ են տեղադրվել։Գեներալը նշել է, որ ուկրաինացի ազգայնականների այդօրինակ գործողությունները կրկնում են «այրված հողի» մարտավարությունը, որը Համաշխարհային մեծ պատերազմի տարիներին կիրառում էին նացիստները, և որը հակասում է բարոյականության բոլոր ընդունված նորմերին ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։Միզինցևը շեշտել է` Արևմուտքը ձգտում է որքան հնարավոր է շուտ հացահատիկը հանել Ուկրաինայից` բոլորովին չմտահոգվելով, թե ինչ կկատարվի երկրում հացահատիկի պահուստները դատարկելուց հետո։Նրա խոսքով` Կիևի ենթակայության տակ գտնվող շրջաններում մարդասիրական իրավիճակը ծայրահեղ է դառնում, Ուկրաինայում մինչև 5 տարեկան երեխաների ավելի քան 20%–ը տառապում է թերսնումից։Միզինցևի խոսքով` այս ամենը տեղի է ունենում «քաղաքակիրթ Արևմուտքի» չդադարող հիստերիայի և աշխարհում արհեստական պարենային ճգնաժամ ստեղծելու` Ռուսաստանին ուղղված կեղծ մեղադրանքների ֆոնին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 90-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, միխայիլ միզինցև, ռուսաստան
ուկրաինա, միխայիլ միզինցև, ռուսաստան
Կիևը սադրանքներ է նախապատրաստում հացահատիկի պահման վայրերում. ՌԴ ՊՆ
23:32 24.05.2022 (Թարմացված է: 23:39 24.05.2022) Գեներալ Միզինցևը ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արևմտյան համակարգողների հրահրմամբ սադրանքներ է նախապատրաստում հացահատիկի պահեստավորման վայրերում, որպեսզի ՌԴ զինվորականներին մեղադրի քաղաքացիական ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի պետ, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Գեներալը պարզաբանել է, որ տեղեկությունը ստացել են գերեվարված ուկրաինացի զինծառայողներից։
Միզինցևի խոսքով` ծրագիրն արդեն իսկ մշակված սցենարով իրականացվելու է ԼԺՀ–ի Ռուբեժնոյո և Զապորոժիեի մարզի Օրեխովո քաղաքներում։ Դնեպրոպետրովի մարզի Պրոսյանայա բնակավայրում քաղաքացիական ենթակառուցվածքներին իբր անկանոն հարվածներ հասցնելու համար ՌԴ զինծառայողներին մեղադրելու նպատակով ազգայնական խմբավորումների զինյալներն ականապատել են «Պրոսյանսկի էլևատորը», որը շուտով նախատեսում են պայթեցնել։
Բացի այդ, ըստ նրա, ԼԺՀ–ի Վրուբովկա ավանում, հացահատիկի կոմբինատի տարածքում Ուկրաինայի ԶՈւ ՀԿՌՀ–ի կայանքներ են տեղադրվել։
Գեներալը նշել է, որ ուկրաինացի ազգայնականների այդօրինակ գործողությունները կրկնում են «այրված հողի» մարտավարությունը, որը Համաշխարհային մեծ պատերազմի տարիներին կիրառում էին նացիստները, և որը հակասում է բարոյականության բոլոր ընդունված նորմերին ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։
Միզինցևը շեշտել է` Արևմուտքը ձգտում է որքան հնարավոր է շուտ հացահատիկը հանել Ուկրաինայից` բոլորովին չմտահոգվելով, թե ինչ կկատարվի երկրում հացահատիկի պահուստները դատարկելուց հետո։
Նրա խոսքով` Կիևի ենթակայության տակ գտնվող շրջաններում մարդասիրական իրավիճակը ծայրահեղ է դառնում, Ուկրաինայում մինչև 5 տարեկան երեխաների ավելի քան 20%–ը տառապում է թերսնումից։
«Ու չնայած սննդամթերքի սղությանն ու պարենային ճգնաժամի սպառնալիքին` Կիևը, անտեսելով սեփական ժողովրդի բարեկեցությունը, պատրաստ է ամեն ինչի` ի շահ հավաքական Արևմուտքի երկրների, որոնք կեղծավորությամբ հայտարարում են մարդասիրական աջակցության մասին, բայց ձգտում են հացահատիկը հնարավորինս շուտ դուրս բերել Ուկրաինայից, այսպես կոչված, «համերաշխության միջանցքներով»», – նշել է գեներալը։
Միզինցևի խոսքով` այս ամենը տեղի է ունենում «քաղաքակիրթ Արևմուտքի» չդադարող հիստերիայի և աշխարհում արհեստական պարենային ճգնաժամ ստեղծելու` Ռուսաստանին ուղղված կեղծ մեղադրանքների ֆոնին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 90-րդ օրը։