https://arm.sputniknews.ru/20220524/inchu-hh-um-srti-pvokhpatvastum-chen-anum-dvonvorneri-ev-recipientneri-reestry-shutvov-kgvortsi-42365814.html
Ինչու ՀՀ-ում սրտի փոխպատվաստում չեն անում. դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը շուտով կգործի
Ինչու ՀՀ-ում սրտի փոխպատվաստում չեն անում. դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը շուտով կգործի
Sputnik Արմենիա
Սիրտանոթային հիվանդություններից մահացության թիվը շատ բարձր է ՀՀ-ում։ Շուրջ 52 %-ը սիրտանոթային հիվանդությունների պատճառով է։ Չնայած դրան՝ երկրում թույլատրված... 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T09:15+0400
2022-05-24T09:15+0400
2022-05-24T09:20+0400
սիրտ
փոխպատվաստում
հայաստան
վիրահատություն
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1c/25097537_0:88:1600:988_1920x0_80_0_0_4010429306339270be2d2b67618e52a5.jpg
Հայաստանում թույլատրվում է միայն լյարդի, երիկամի ու աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացնել: Այժմ աշխատանքներ են տարվում դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի ներդրման ուղղությամբ։ Sputnik Արմենիային առողջապահության նախարարությունից հայտնել են, որ արդեն հունիսի 1-ից ուժի մեջ կմտնի ռեեստրի գործողության և ձևավորման կարգը։ՀՀ «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքը գոյություն ունի ավելի քան քսան տարի, սակայն գործնականում այն սկսել է մասնակիորեն կիրառվել միայն վերջին տարիներին: Առողջապահության նախարարի որոշմամբ 2019 թվականին Հայաստանում հաստատվել է փոխպատվաստման համար թույլատրված օրգանների ցանկը՝ երիկամները, լյարդն ու եղջերաթաղանթը՝ կենդանի դոնորից: Նույն թվականին առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը դոնորության հետմահու ներդրման խնդիր առաջ քաշեց։ Սակայն կորոնավիրուսի համավարակի և Արցախյան պատերազմի պատճառով հարցի քննարկումը հետաձգվեց։ Եվ ահա, 2022 թվականի հունվարին այն կրկին արդիական դարձավ։ Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ընդունվել և հաստատվել է ռեեստրի գործողության և ձևավորման կարգը:Նա չէր բացառել, որ մարդու համար առանցքային օրգաններից մեկի՝ սրտի փոխպատվաստման հարցը նույնպես քննարկման կներկայացվի։ Առավել ևս, որ այդ վիրահատությունները կատարելու համար մեր երկրում արդեն բավական պրոֆեսիոնալ թիմ կա։Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում սրտի փոխպատվաստման կարիք ունեն ենթադրաբար մինչև 18 տարեկան 10-ից 20 հիվանդներ, որոնք սիրտանոթային հիվանդություններ (ՍԱՀ) ունեն:Հազարավոր սրտեր` իր ձեռքում. ինչպես Մհեր Սուսանին դարձավ ՀՀ-ի լավագույն սրտաբաններից մեկըԵրբ կթույլատրվի սրտի փոխպատվաստումըՍրտի փոխպատվաստումը բավական բարդ և ծախսատար գործընթաց է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից ասել են, որ Հայաստանում նման վիրահատությունների կատարման մասին հնարավոր կլինի խոսել միայն դոնորների (այդ թվում՝ մահացած) օրգանների և հյուսվածքների ու ռեցիպիենտների ռեեստրի ստեղծելուց և իրավական նորմերի հաստատվելուց հետո:«Սրտի փոխպատվաստման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է վերանայել օրենսդրական դաշտը, մասնավորապես՝ անհրաժեշտ է լրացում կատարել առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» թիվ 03-Ն հրամանում, որտեղ սիրտը ներառված չէ»,- պատասխանել են հարցմանը:Հաջորդ քայլը կդառնա դիակային դոնորից սիրտ վերցնելու, այն մշակելու և փոխպատվաստելու ուղեցույցը: Միաժամանակ, անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կիրականացնեն այդ ամենը։Կարևոր քայլերից է բժիշկների վերապատրաստումն այն բժշկական կենտրոններում, որտեղից կվերցնեն այդ օրգանները և, այսպես կոչված՝ օրգանների պահեստարանի ստեղծումը։ Պետք է նաև վերաորակավորել այն մասնագետներին, որոնք փոխպատվաստման վիրահատություններ կկատարեն։Ինչո՞ւ սիրտըԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մահը սիրտանոթային հիվանդությունների պատճառով է: Ընդ որում, տարեկան 18 միլիոն մահվան այդ դեպքերի 75 տոկոսը բաժին է ընկնում ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին:Նշված հիվանդությունները մահվան հիմնական պատճառներից են Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին մահացության տեսակարար կշիռը դրանից կազմել է 47.3 տոկոս։ Դա պայմանավորված է ռիսկի գործոնների աճով և դրանց տարածմամբ։STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանի 18-69 տարեկան չափահաս բնակչության 37,8 տոկոսի մոտ առկա է զարկերակային գերճնշում, իսկ 5,7 տոկոսի մոտ արյան մեջ բարձր է գլյուկոզայի մակարդակը:Ընդ որում՝ տղամարդկանց 51%-ը ծխում է, 11%-ը չարաշահում է ալկոհոլի օգտագործումը, չափահաս բնակչության 48%-ն ունի ավելցուկային քաշ կամ ճարպակալում։«18-69 տարեկան յուրաքանչյուր երրորդ մարդու մոտ առկա է ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող 3-ից 5 գործոն, իսկ 40-69 տարեկանների շրջանում յուրաքանչյուր վեցերորդի մոտ բարձր է ՍԱՀ-ի զարգացումը կամ մահվան հավանականությունը»,-նշված է պատասխանում:Սիրտանոթային հիվանդությունների շարքում առանձին տեղ են զբաղեցնում սրտի բնածին արատները:2010 թվականին սրտի բնածին արատ ունեցող հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 1727 մարդ։ 2020 թվականին այդ ցուցանիշն աճել է ու կազմել 2 374 հիվանդ։ Ժամանակին ու ճիշտ բուժման դեպքում (սովորաբար` վիրաբուժական-խմբ.), հիվանդների 90%-ը վերադառնում է բնական կյանքի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1c/25097537_0:0:1424:1068_1920x0_80_0_0_eeef70118d2eb1e86b75ba68935aea75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հհ դոնոր ռեցիպիենտ ռեեստր հերթ սիրտ փոխպատվաստում
հհ դոնոր ռեցիպիենտ ռեեստր հերթ սիրտ փոխպատվաստում
Ինչու ՀՀ-ում սրտի փոխպատվաստում չեն անում. դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը շուտով կգործի
09:15 24.05.2022 (Թարմացված է: 09:20 24.05.2022) Սիրտանոթային հիվանդություններից մահացության թիվը շատ բարձր է ՀՀ-ում։ Շուրջ 52 %-ը սիրտանոթային հիվանդությունների պատճառով է։ Չնայած դրան՝ երկրում թույլատրված չէ սրտի փոխպատվաստումը։ Sputnik Արմենիան որոշել է պարզել, թե ինչն է խանգարում այդ գործընթացն իրականացնելուն։
Հայաստանում թույլատրվում է միայն լյարդի, երիկամի ու աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացնել: Այժմ աշխատանքներ են տարվում դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի ներդրման ուղղությամբ։
Sputnik Արմենիային առողջապահության նախարարությունից հայտնել են, որ արդեն հունիսի 1-ից ուժի մեջ կմտնի ռեեստրի գործողության և ձևավորման կարգը։
ՀՀ «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքը գոյություն ունի ավելի քան քսան տարի, սակայն գործնականում այն սկսել է մասնակիորեն կիրառվել միայն վերջին տարիներին: Առողջապահության նախարարի որոշմամբ 2019 թվականին Հայաստանում հաստատվել է փոխպատվաստման համար թույլատրված օրգանների ցանկը՝ երիկամները, լյարդն ու եղջերաթաղանթը՝ կենդանի դոնորից: Նույն թվականին առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը դոնորության հետմահու ներդրման խնդիր առաջ քաշեց։ Սակայն կորոնավիրուսի համավարակի և Արցախյան պատերազմի պատճառով հարցի քննարկումը հետաձգվեց։ Եվ ահա, 2022 թվականի հունվարին այն կրկին արդիական դարձավ։ Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ընդունվել և հաստատվել է ռեեստրի գործողության և ձևավորման կարգը:
Անդրադառնալով փոխպատվաստման թեմային՝ Ավանեսյանը դեռ փետրվարին Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշել է, որ ներկայումս Հայաստանում իրականացվում է միայն երեք օրգանների փոխպատվաստում, քանի որ դրանց առումով ձևավորված իրավական դաշտ կա։ «Մենք աշխատում ենք օրգանների հետմահու դոնորների ռեգիստրի ստեղծման ուղղությամբ»,- ասել էր նախարարը:
Նա չէր բացառել, որ մարդու համար առանցքային օրգաններից մեկի՝ սրտի փոխպատվաստման հարցը նույնպես քննարկման կներկայացվի։ Առավել ևս, որ այդ վիրահատությունները կատարելու համար մեր երկրում արդեն բավական պրոֆեսիոնալ թիմ կա։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում սրտի փոխպատվաստման կարիք ունեն ենթադրաբար մինչև 18 տարեկան 10-ից 20 հիվանդներ, որոնք սիրտանոթային հիվանդություններ (ՍԱՀ) ունեն:
Երբ կթույլատրվի սրտի փոխպատվաստումը
Սրտի փոխպատվաստումը բավական բարդ և ծախսատար գործընթաց է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից ասել են, որ Հայաստանում նման վիրահատությունների կատարման մասին հնարավոր կլինի խոսել միայն դոնորների (այդ թվում՝ մահացած) օրգանների և հյուսվածքների ու ռեցիպիենտների ռեեստրի ստեղծելուց և իրավական նորմերի հաստատվելուց հետո:
«Սրտի փոխպատվաստման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է վերանայել օրենսդրական դաշտը, մասնավորապես՝ անհրաժեշտ է լրացում կատարել առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» թիվ 03-Ն հրամանում, որտեղ սիրտը ներառված չէ»,- պատասխանել են հարցմանը:
Հաջորդ քայլը կդառնա դիակային դոնորից սիրտ վերցնելու, այն մշակելու և փոխպատվաստելու ուղեցույցը: Միաժամանակ, անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կիրականացնեն այդ ամենը։
Կարևոր քայլերից է բժիշկների վերապատրաստումն այն բժշկական կենտրոններում, որտեղից կվերցնեն այդ օրգանները և, այսպես կոչված՝ օրգանների պահեստարանի ստեղծումը։ Պետք է նաև վերաորակավորել այն մասնագետներին, որոնք փոխպատվաստման վիրահատություններ կկատարեն։
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մահը սիրտանոթային հիվանդությունների պատճառով է: Ընդ որում, տարեկան 18 միլիոն մահվան այդ դեպքերի 75 տոկոսը բաժին է ընկնում ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին:
Նշված հիվանդությունները մահվան հիմնական պատճառներից են Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին մահացության տեսակարար կշիռը դրանից կազմել է 47.3 տոկոս։ Դա պայմանավորված է ռիսկի գործոնների աճով և դրանց տարածմամբ։
STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանի 18-69 տարեկան չափահաս բնակչության 37,8 տոկոսի մոտ առկա է զարկերակային գերճնշում, իսկ 5,7 տոկոսի մոտ արյան մեջ բարձր է գլյուկոզայի մակարդակը:
Ընդ որում՝ տղամարդկանց 51%-ը ծխում է, 11%-ը չարաշահում է ալկոհոլի օգտագործումը, չափահաս բնակչության 48%-ն ունի ավելցուկային քաշ կամ ճարպակալում։
«18-69 տարեկան յուրաքանչյուր երրորդ մարդու մոտ առկա է ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող 3-ից 5 գործոն, իսկ 40-69 տարեկանների շրջանում յուրաքանչյուր վեցերորդի մոտ բարձր է ՍԱՀ-ի զարգացումը կամ մահվան հավանականությունը»,-նշված է պատասխանում:
Սիրտանոթային հիվանդությունների շարքում առանձին տեղ են զբաղեցնում սրտի բնածին արատները:
2010 թվականին սրտի բնածին արատ ունեցող հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 1727 մարդ։ 2020 թվականին այդ ցուցանիշն աճել է ու կազմել 2 374 հիվանդ։ Ժամանակին ու ճիշտ բուժման դեպքում (սովորաբար` վիրաբուժական-խմբ.), հիվանդների 90%-ը վերադառնում է բնական կյանքի։