https://arm.sputniknews.ru/20220524/hh-ishkhanutjunnery-kveranajen-metaghakan-hanqeri-harkumy-42393683.html
ՀՀ իշխանությունները կվերանայեն մետաղական հանքերի հարկումը
ՀՀ իշխանությունները կվերանայեն մետաղական հանքերի հարկումը
Sputnik Արմենիա
Կառավարությունը մտադիր է լրացուցիչ հարկ սահմանել, որը կգործի մետաղների գների բարձրացման դեպքում։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T12:48+0400
2022-05-24T12:48+0400
2022-05-24T12:49+0400
հայաստան
իշխանություն
հարկեր
հանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1f/24284224_0:0:1600:901_1920x0_80_0_0_0428f10e161ba73205814b8f59420381.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները նախատեսում են վերանայել մետաղական հանքերի հարկումը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:Պողոսյանի խոսքով՝ աշնանից աշխարհում մետաղների գներն աճում են։ Փոփոխությունների նպատակը պետության և հանքարդյունաբերական ընկերությունների միջև մետաղների վաճառքից ստացված եկամուտների առավել արդարացի բաշխումն է: Դրա համար առաջարկվում է վերանայել ռոյալթիի գործող համակարգը (բնօգտագործման հարկ)։Նրա խոսքով` այս համակարգը չի կարող երկարաժամկետ լինել, քանի որ դա կախված չէ ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքներից։ Այն հաշվի չի առնում մետաղների գները, ընկերությունների ծախսերը և եկամուտները։Այժմ առաջարկվում է ավելացնել եկամուտների հետ կապված երկրորդ տարրը (հարկը)։ Սա երկարաժամկետ լուծում է, որը կարող է ոլորտի համար կայուն և կանխատեսելի հարկային իրավիճակ ապահովել։«Առաջարկվում է լրացուցիչ հարկեր մտցնել եկամտի այն մասի վրա, որն ամբողջությամբ տնօրինելու են ընկերությունները։ Երկրորդ տարրի հարկման բազայից դուրս կբերվեն այն եկամուտները, որոնց վրա տարածվում է ռոյալթին, ինչպես նաև 12,5 տոկոս եկամտահարկը»,- ասաց Պողոսյանը։Որոշակի հանգամանքներում հաշվի չեն առնվի հարկման և վճարման տոկոսների մասով ներգրավված ներդրումները։Հարկային երկրորդ տարրը կիրառվելու է այն դեպքում, եթե շահութաբերությունը գերազանցում է 10%–ը: Այսինքն` եթե մետաղների գներն ընկնեն, ապա լրացուցիչ հարկումը չի գործի։Պողոսյանը նշել է, որ պղնձի գինն այժմ բորսայում կազմում է 9500 դոլար 1 տոննայի դիմաց: Հարկային երկրորդ տարրը կաշխատի միջինում 7800 դոլարից ավելի գնով։Հանքարդյունաբերողները կազատվեն պետտուրքից, բայց պետության եկամուտները կավելանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1f/24284224_139:0:1343:903_1920x0_80_0_0_7f995cf0a82d0a457581992797f786ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իշխանություն, հարկեր, հանք
հայաստան, իշխանություն, հարկեր, հանք
ՀՀ իշխանությունները կվերանայեն մետաղական հանքերի հարկումը
12:48 24.05.2022 (Թարմացված է: 12:49 24.05.2022) Կառավարությունը մտադիր է լրացուցիչ հարկ սահմանել, որը կգործի մետաղների գների բարձրացման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները նախատեսում են վերանայել մետաղական հանքերի հարկումը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով՝ աշնանից աշխարհում մետաղների գներն աճում են։ Փոփոխությունների նպատակը պետության և հանքարդյունաբերական ընկերությունների միջև մետաղների վաճառքից ստացված եկամուտների առավել արդարացի բաշխումն է: Դրա համար առաջարկվում է վերանայել ռոյալթիի գործող համակարգը (բնօգտագործման հարկ)։
«Այդ հարցի արագ լուծման համար 2021 թվականի սեպտեմբերին ներդրվել է մոլիբդենի և խտանյութի արտահանման պետական տուրքի համակարգը։ Այս որոշումը ցանկալի արդյունք է տվել, քանի որ 2021 թվականի վերջին 4 ամսվա ընթացքում հավաքագրվել է 24,6 մլրդ դրամ, իսկ 2022 թվականի սկզբից՝ ևս 29 մլրդ դրամ պետական տուրք»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` այս համակարգը չի կարող երկարաժամկետ լինել, քանի որ դա կախված չէ ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքներից։ Այն հաշվի չի առնում մետաղների գները, ընկերությունների ծախսերը և եկամուտները։
Այժմ առաջարկվում է ավելացնել եկամուտների հետ կապված երկրորդ տարրը (հարկը)։ Սա երկարաժամկետ լուծում է, որը կարող է ոլորտի համար կայուն և կանխատեսելի հարկային իրավիճակ ապահովել։
«Առաջարկվում է լրացուցիչ հարկեր մտցնել եկամտի այն մասի վրա, որն ամբողջությամբ տնօրինելու են ընկերությունները։ Երկրորդ տարրի հարկման բազայից դուրս կբերվեն այն եկամուտները, որոնց վրա տարածվում է ռոյալթին, ինչպես նաև 12,5 տոկոս եկամտահարկը»,- ասաց Պողոսյանը։
Որոշակի հանգամանքներում հաշվի չեն առնվի հարկման և վճարման տոկոսների մասով ներգրավված ներդրումները։
Հարկային երկրորդ տարրը կիրառվելու է այն դեպքում, եթե շահութաբերությունը գերազանցում է 10%–ը: Այսինքն` եթե մետաղների գներն ընկնեն, ապա լրացուցիչ հարկումը չի գործի։
Պողոսյանը նշել է, որ պղնձի գինն այժմ բորսայում կազմում է 9500 դոլար 1 տոննայի դիմաց: Հարկային երկրորդ տարրը կաշխատի միջինում 7800 դոլարից ավելի գնով։